o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ԲՈԿ-ի վրա խաչ քաշեցին

20.05.2020 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես ԲՈԿ-ի վրա խաչ քաշեցին

Դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքը» զգուշացրել էր, որ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծով իմքայլական իշխանությունը նաեւ նպատակ է հետապնդում միավորել Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) ու գիտական կոմիտեն, ինչի համար էլ ցանկանում են օր առաջ ազատվել ԲՈԿ նախագահ ՍՄԲԱՏ ԳՈԳՅԱՆԻՑ: Բայց, իհարկե, այսքան ժամանակ պաշտոնի տեղավորված անձը, որն առավել հայտնի է հանրությանն իր ոչ ադեկվատ համացանցային լուսանկարներով, չէր կարող ձեռնունայն ազատվել աշխատանքից: Ուստի` որպես իսկական իրեն հարգող թավշյա իշխանավոր, ազատման դիմումը ստորագրելուն զուգահեռ` օրերս հանդես եկավ մի քանի կետից բաղկացած հայտարարությամբ, որով ուղղակիորեն «բոչկա» գլորեց այն իշխանության ուղղությամբ, որն էլ իրեն կարգել էր ԲՈԿ նախագահ: Ինչ խոսք, արդար է:

Իրավապահ համակարգն օր առաջ պետք է վերադարձնել օրենքի դաշտ. ուղղորդված ցուցումները պետք է անմիջապես դադարեցվեն.Երվանդ Վարոսյան

Այսպիսով` Ս. Գոգյանը բացահայտեց օրվա իշխանության գիտական ողջ հմայքն ու թշվառությունը` ըստ էության, փաստելով, որ ինքը  դուրս է գալիս պետական կառավարման ապարատից, որովհետեւ անզոր է` մարտնչող անգիտության դեմ: Բայց սա միայն հուզիչ կողմն էր, նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հաղորդում տվեց հանցագործության մասին` հայտարարելով, որ` «Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, բայց համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը: Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է` իմ եւ իր միջեւ»:

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին

Իհարկե, առաջին հայացքից արդարության մարտիկի տպավորություն կարող է թողնել Գոգյանը, բայց բավական է ուսումնասիրել նրա գործունեությունը, որպես ԲՈԿ նախագահ, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպես իր իսկ ձեռամբ իշխանությունը խաչ քաշեց այս կառույցի վրա: Հիշեցնենք, որ Գոգյանի մտքի «գոհարներից» էր այն, որ նրա օրոք որոշվեց ոչ գիտական համարել այնպիսի պարբերականներ ու հանդեսներ, որոնք, տասնամյակներ շարունակ իրենց ուսերի վրա են կրել գիտական աշխատանքները տպելու պարտականությունը, այդ թվում` «Բազմավէպը»: Ավելին` Ս. Գոգյանի ղեկավարած ԲՈԿ-ը նաեւ, որպես գիտական հանդես, վերապահումներով էր ընդունել, օրինակ, «Ցեղասպանագիտական հանդես» «Բանբեր Երեւանի համալսարանի», «Բանբեր հայագիտության» եւ այլ` նմանաբովանդակ հանդեսները: Նույն Գոգյանի օրոք ԲՈԿ-ը ստեղծեց մասնագիտական խորհրդի աշխատանքի նոր կանոնակարգ, որը հակասում էր 1997թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության թիվ 327 որոշմամբ հաստատված, իսկ հետագայում ՀՀ կառավարության այլ որոշումներով փոփոխված «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ին: Այս «փայլուն» որոշման հետեւանքով` կաթվածահար եղավ բոլոր գործող մասնագիտական խորհուրդների գործունեությունը, որոնք հետագայում վերաբացվեցին եւ սկսեցին գործել նախկինի պես: Բայց սա դեռ ամենը չէ, Գոգյանը գիտակցաբար, թե` ոչ, բայց մաս դարձավ Տնտեսագիտական համալսարանի խմորումներին: Ինչպես նշում է ՀՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, իր ատենախոսությունը ստուգելու համար ապօրինի հանձնաժողով էր ստեղծվել ու օրենքին անհայտ, անհեթեթ ձեւակերպումներով անհասկանալի եզրակացություն արել, որպեսզի մի քանիսի շահի նպատակով նա պաշտոնից ազատվի, եւ այն  ուղեկցվի «հիմնավոր» մեկնաբանությամբ: Այդպես էլ եղավ` Ռ. Հայրապետյանին ռեկտորի պաշտոնում փոխարինեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրը` ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆԸ, որին էլ այսօր արդեն պաշտոնից զրկված Գոգյանը մեղադրում է դոկտորականի արտագրության մեջ, ինչի համար պաշտոնից ազատվեց նախորդ ռեկտորը: Ինչեւէ, ամեն դեպքում, Ս. Գոգյանն իր կարճ պաշտոնավարման ընթացքում մի ժառանգություն թողեց իշխանությանը` դատական գործի տեսքով: ՀՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԳՄՍ նախարարության եւ ԲՈԿ-ի դեմ եւ արձագանքելով Գոգյանի հրաժարականին` նշեց. «Ցավում եմ, որ պարոն Գոգյանը այլեւս չի ներկայացնելու պատասխանող կողմը դատարանում, արդար չէ»:

ԿԳՄՍ նախարարի գլխին նոր «սեւ ամպեր» են կուտակվում

Այսքանից հետո` ով ում գցեց աթոռից, ով ում դեմ գործ տվեց, թերեւս երկրորդական է, սակայն իրականությունն այն է, որ այսպես է լինում, երբ ոչ կոմպետենտ մարդիկ հայտնվում են պաշտոնների ու կամա, թե ակամա քանդում կայացած կառույցները` առաջնորդվելով Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի սիրուհու` Մարքիզուհի դե Պոմպադուրի հայտնի բանաձեւով. «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»:

Նշանակումներից առաջ, անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է. Արմեն Աշոտյանը` Արցախի պաշտոնյաների մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА