o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԶՈՀԵՐԻ ՈՂՋ ՄԵՂՔԸ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ Է

20.05.2020 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԶՈՀԵՐԻ ՈՂՋ ՄԵՂՔԸ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ Է

Երեկ հայաստանյան իշխանություններն ԱԺ-ում «դակեցին», որ ով բժշկական դիմակ չունենա փողոցում, կտուգանվի 10 000 դրամով: Սա փորձեցին հրամցնել, որպես մեծ մարդասիրություն, թե՝ առաջվա 100 000-ի փոխարեն հիմա ընդամենը 10 000 դրամով են տուգանում: Սակայն իրականում սա մեր չինովնիկությանն այդքան յուրահատուկ դարձած «շուստրիություններից» է. հասկանալով, որ 100 000 դրամ ստանալն իրատեսական չէ, դարձրել են 10 000, որ գոնե դա ժողովրդից կարողանան պոկել:

Հայաստանը գրեթե դարձել են աշխարհի կորոնավիրուսային առաջատար

Իհարկե, 10 հազարանոց այդ «մարդասիրությունը» նաեւ հրամցնում են կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ: Եվ այս խայտառակ իրավիճակում տրագիկոմեդիկ տեսք է ստանում հայտարարությունը, որով երեկ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարի աթոռը  զբաղեցնող Արսեն Թորոսյանը: Այսպես, նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսով վարակված հարյուրավոր քաղաքացիներ, որոնք ախտանշաններ չունեն կամ թեթեւ են տանում հիվանդությունը, բուժկետերից եւ մեկուսացման վայրերից  կվերադառնան տուն, իսկ նոր հայտնաբերվածներն այլեւս չեն մեկուսացվի հիվանդանոցներում ու հյուրանոցներում: Սա նշանակում է հետեւյալը. պետությունը լիովին ձեռք է քաշում կորոնավիրուսի նկատմամբ ամեն մի վերահսկողությունից: Ու միաժամանակ, թե ինչի կհանգեցնի բոլոր հաստատված վարակակիրներին տուն ուղարկելը, դա եւս դժվար չէ պատկերացնել: Այն, որ նրանք վարակելու են տանեցիներին, սրանք էլ, քանի դեռ  չեն գիտակցել, որ հիվանդացել են, անարգել  վարակը տարածելու են ամենուր: Անհեթեթ է նաեւ Թորոսյանի բացատրությունը, թե ինչու են այդպես վարվում: Ըստ նրա. «Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների եւ այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից»: Կարճ ասած, հիվանդանոցներում տեղ չունեն: Իհարկե, այստեղ կարելի է նաեւ այն հարցադրումն առաջ քաշել, թե այդ դեպքում ինչո՞ւ էին ամեն պատահած բուժկետ մինչ այս փակում: Սակայն դա էլ է մնում  երկրորդ պլանում, հաշվի առնելով այն վիճակը, որը կառաջանա պետության  այս «ռազմավարությունից»: Այդ թվում. եթե հիմա հիվանդանոցներում տեղ չունեք, ապա ի՞նչ  եք անելու, երբ վիրուսն այս քայլերի արդյունքում սկսի համատարած ծավալվել: Դրա արդյունքում, թերեւս, շատերի մոտ կարող է ոչ մի ախտանիշ էլ  չլինել: Բայց նաեւ բազմապատկելու է այն մարդկանց թիվը, որոնց մոտ հիվանդությունը կունենա ամենածանր ընթացքը: Ավելի ստույգ, նման իրավիճակում ունենալու ենք հազարավոր ծանր հիվանդներ, էապես ավելի շատ, քան ներկայումս հիվանդների ընդհանուր թիվն է: Ու այդ դեպքում, ի՞նչ եք անելու, այ պետության ղեկավար կոչվածներ: Իսկ երբ  համակարգը լիովին կորցնի վերահսկողությունը, ինչքա՞ն է դառնալու մահացածների ցուցանիշները: Ընդ որում, որ հենց  այդ սցենարն է սպասվում, երեկ խոստովանեց նաեւ Նիկոլը. «Եթե մենք այս ¥ներկայիս վարակվածության- Հեղտեմպը չկոտրենք, ըստ մեր հաշվարկների, մայիսի 29-ին կունենանք 10 հազար հիվանդացության դեպք, իսկ հունիսի 12-ին կունենանք 20 հազար հիվանդացության դեպք, ինչը նշանակում է, որ մեր մահվան թվերն էականորեն կավելանան, որովհետեւ... որովհետեւ... որովհետեւ վերակենդանացման բաժանմունքներն ամբողջությամբ լցված կլինեն պացիենտներով, եւ մենք մարդկանց ուղղակի չենք կարողանա օգնություն ցույց տալ...»:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՐԵՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ

Բայց ամբողջ խնդիրն այն է, թե այդ ինչպե՞ս են «տեմպը կոտրելու», երբ երկու ամսից ավել երկիրը պահում են արտակարգ դրության տակ, սակայն նոր միայն հասկացան, որ, Նիկոլի ասածով. «Մենք բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին»: Ո՛չ, Նիկոլ, ոչ բոլորովս, այլ առաջին հերթին իշխանական վերնախավը: Եթե ժամանակին, չնայելով բազում զգուշացումների, միտինգային ընդմիջումներին «պինցետով վիրուսներին հատիկ-հատիկ չբռնեիք ու տնական արաղով դիզինֆեկցիա անեիք», արտակարգ դրության նախնական փուլում էլ կանխարգելման ողջ պայքարը չսահմանափակեիք ժողովրդին տափակ թերթիկներ լրացնել պարտադրելով, այլ լրջորեն զբաղվեիք վիրուսի մուտքը երկիր եւ տարածումը վերահսկելով, հազիվ թե այս վիճակը լիներ: Հիմա էլ բոլոր վարակվածներին դուք եք տուն ուղարկում, ինչը կբազմապատկի վարակվածության ծավալները: Ու այսքանից հետո Նիկոլը դեռ ուրիշների՞ն է մեղադրում, թե՝ լուրեր են տարածում, որ կորոնավիրուս չկա: Ո՛չ, կա կորոնավիրուս, սակայն լուրերը, թե դա ոչ մի լուրջ վտանգ չի ներկայացնում, դեռ էն գլխից հենց Նիկոլն ու իր Առողջապահության նախարարն էին տարածողները: Ու հիմա ի՞նչ, բանը բանից անցել է, ու Նիկոլը հին սովորույթով մեղավորնե՞ր է փնտրում, որ եթե բոլորդ դիմակ չդնեք, հազարավոր վարակվածներ եւ մահեր կունենանք. դիմակ պարտադրե՞լն է «լուրջ վերաբերվելը»: Չնայած, դա էլ էր սպասելի, որ մի օր պետք է փորձի ողջ մեղքը ժողովրդի վզին փաթաթել: Մինչդեռ իրողությունը շատ պարզ է. գործող իշխանությունները երկու ամիս շարունակ տնտեսության հերն անիծելուց եւ այդպես էլ վարակի տարածումից գլուխ չհանելով, հիմա ժողովրդին դեմ առ դեմ են թողնում մահացու վիրուսի դեմ: Ուստիեւ մնում է միայն նրանց հիշեցնել` կորոնավիրուսից զոհերի մեղքը ձեր վրա է, եւ կգա պատասխան տալու օրը:

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА