o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԵԾ ՌԻՍԿԵՐԸ

20.05.2020 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԵԾ ՌԻՍԿԵՐԸ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին դեռեւս ապրիլի 28-ին ուղարկել էինք պաշտոնական հարցում`պարզաբանում խնդրելով հետեւյալ հարցերի շուրջ.

ԻՍԿ ՄԻԳՈՒՑԵ ԴԻՏԱՎՈՐՅԱ՞Լ Է ՊԱՐԵՏԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԴԵՄ ՀԱՆՈՒՄ

- Որքա՞ն գումար է հատկացվել հյուրանոցներին մինչ օրս` կորոնավիրուսով հիվանդ կամ կարանտինային պայմաններում գտնվող մեր քաղաքացիների կեցության եւ սննդի խնդիրները ապահովվելու նպատակով: Ինչպե՞ս են ընտրվել հյուրանոցներն ու հյուրատները, որտեղ իրենց կարանտինն են անցկացնում մեր հայրենակիցները: Անցկացվե՞լ է արդյոք մրցութ` հյուրանոցների ընտրության համար: Ո՞ր ընկերություններն են մատակարարում սնունդ հյուրանոցներում գտնվող մեր հայրենակիցներին:

ՎԻՐՈՒՍՆ ԻՐՈՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԵՎ ԱՅՆ ՇԱՏ ԱՆԽՆԱ Է. ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆ

Եվ ահա վերջապես ստացանք մեր հարցերի պատասխանները.

- ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված «Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված մեկուսացված անձանց կեցության ապահովում» 07-04-01-09 ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ նախարարության կողմից հյուրանոցներում եւ հյուրատներում մեկուսացված անձանց կեցության համար վճարվել է 620 797 482 (վեց հարյուր քսան միլիոն յոթ հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր ութսուներկու) դրամ, իսկ սննդի տրամադրման համար վճարվել է եւս 110 767 559 (մեկ հարյուր տասը միլիոն յոթ հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր հիսունինը) դրամ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԱՇՆԱՆԸ

Մինչ այժմ հյուրանոցային ծառայությունների մատուցման պատրաստակամություն է հայտնել` 101 ՀՏՕ, որոնցից`

- 49 կազմակերպություն ՀՀ մարզերից:

- 52 կազմակերպություն Երեւանից:

Ներկայումս, քաղաքացիների մեկուսացումն ապահովվում է 42 ՀՏՕ-ների կողմից, որից ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից թվով 33 հյուրանոցների հետ կնքվել են հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրեր մինչեւ 2020 թվականի մայիսի 31-ը, իսկ 2 հյուրանոցների հետ համագործակցությունն ապահովվում է անվճար հիմունքներով:

Կորոնավիրուսով վարակված Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը

ՀՏՕ-ների ընտրությունը պայմանավորված է հետեւյալ գործոններով.

- ՀՏՕ-ների համարների քանակով,

- ՀՏՕ-ների գտնվելու վայրով, հաշվի առնելով մեկուսացման գոտիների կենտրոնացվածությունը եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից բուժսպասարկման լոգիստիկ հնարավորությունները,

- ՀՏՕ-ներում հետեւյալ նվազագույն պայմանների առկայությամբ. ջրամատակարարում, ջեռուցում, հյուրանոցային համարների կահավորանք, յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն,

- ՀՏՕ-ների ներկայացրած գնառաջարկով,

ԱՐՑԱԽՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՇՓՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՇՐՋԱՆԱԿԸ ԹԵՍՏԱՎՈՐՎԵԼ Է

- Հրատապ տեղաբաշխելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՏՕ-ները գործարկելու արագության հնարավորությամբ:

ՀՏՕ-ների եւ կազմակերպությունների հետագա ընտրությունը եւ ներգրավումը կախված է ՀՀ առողջապահության նախարարության` իրավիճակի վերաբերյալ կանխատեսումներից եւ պահանջներից:

«Կորոնավիրուսի (COVID-19) հետեւանքով առաջացած ճգնաժամերի հակազդման, հետեւանքների վերացման, ինչպես նաեւ կորոնավիրուսային վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման եւ վերջիններիս համար կացարանների ապահովման նպատակով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ս.թ մարտի 26-ին տեղադրվել է հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների հավաքագրման համար, որին արձագանքող ընկերություններից ընտրվել են ներկայացված պահանջներին համապատասխան ՀՏՕ-ներ:

ՎԱՏԱՌՈՂՋ ԵՄ, ԱՅՈ. ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Մինչ այժմ հայտ է ներկայացրել եւ սննդի մատակարարման պատրաստակամություն հայտնել 104 կազմակերպություն, որոնցից`

- 63 կազմակերպություն ՀՀ մարզերից:

- 41 կազմակերպություն Երեւանից:

Հայտ ներկայացրած ընկերություններից ներկա փուլում համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել 12-ի հետ, որոնք սննդի մատակարարման ծառայություն են մատուցում 23 ՀՏՕ-ներին եւ 10 ԲԿ-ներին.

Մեզ տրամադրված պարզաբանումներից մեկ բան է նկատելի` հյուրանոցային ու սննդի մատակարարման ծառայության համար մրցույթներ տեղի չեն ունեցել: Իսկ դա, որպես կանոն, ենթադրում է կոռուպցիոն մեխանիզմների մեծ հավանականություն եւ ուռճացված ծախսեր:

Ղալումյանների ընտանիքը և՞ս վարակվել է կորոնավիրուսով

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА