o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

20.05.2020 22:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՍԻՐԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ մասնավոր խուզարկումների` հայաստանյան մաքսանենգ սիգարետի տուփերի միջից, ամենայն հավանականությամբ, վարչապետի մերձավորների ականջներն են երեւում:

 

ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏ

ՕՊԵԿ-ից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը  բենզինի գները աշխարհում իջեցնելուց հետո, նրան տեղափոխելու են Նապոլեոնի եւ Մակեդոնացու հարեւան VIP պալատ:

 

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍԱՑՎԱԾՔԸ

Նիկոլի` «բիչոկ» հավաքելուց մինչեւ աներձագի ծխախոտի մաքսանենգություն մեկ քայլ է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ (ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԹՈՒՅԼ ԱԽՏԱՆԻՇՆԵՐՈՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ ՏՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մեզ ինչ օգուտ` վերանան,

Վերանում են` վերանան,

Մենք միայն պրեմիա ունենանք,

Ուտենք-խմենք, զորանանք:

 

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ (ՆԻԿՈԼԻ`ՀԵՌԱՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ վարչապետին մոտ կանգնած աղբյուրի, վարչապետը իշխանությունից թռնելու համար արդեն պատվիրել է չերեզ Կրամատորսկ Մոգիլյովո չվերթի տոմս:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԲԱԺԱՆՈՐԴՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է

Ռոստելեկոմից հայտնում են, որ Պուտինը  Նիկոլին զանգահարելուց` վերջինս տեղում չի եղել, բայց հետ չի զանգել կա՛մ րոպե չի ունեցել, կա՛մ զանգել է Պուտինին, իսկ նա նրան չոռնի սպիսոկ է գցած եղել:

 

ՊՐԵՄԻԵՐԱ

Հայֆիլմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը նկարահանվում են «Թռիչք կորոնավիրուսի բնի վրայով» նոր փաստավավերագրական ֆիլմում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА