o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում կհանեն արտակարգ դրությունը և պարետային ժամը

21.05.2020 14:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանում կհանեն արտակարգ դրությունը և պարետային ժամը

Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում սահմանված արտակարգ դրությունը և պարետային ռեժիմը մայիսի 22-ին կհանվեն, բայց որոշ սահմանափակումներ կմնան, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրաստանում հունիսի 1-ից կաշխատեն առևտրի կենտրոններն ու ռեստորանները

Կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով ներդրված արտակարգ դրության ռեժիմը Վրաստանում մի քանի անգամ երկարաձգվել է, այն ուժի մեջ է մինչև մայիսի 22-ը: Պարետային ժամն արտակարգ դրության հետ միասին ուժի մեջ է 21: 00-ից 6.00-ը (համընկնում է Երևանի ժամանակի հետ):

«Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, ուստի պարետային ժամը նույնպես չեղյալ կհայտարարվի, ընդ որում վիրուսը ոչ մի տեղ չի գնացել... Արտակարգ դրությունը չեղարկվելուց հետո մեր պատասխանատվությունն ավելի է մեծանում, և Առողջապահության նախարարության մասնագետների պահանջները դառնում են ավելի կարևոր: Առողջապահության նախարարության կողմից մշակված որոշակի սահմանափակումներ կպահպանվեն» - ասել է վարչապետը:

Ըստ նրա, օրենսդիր մարմինը պատրաստվում է ընդունել մի շարք սահմանափակումների պահպանման մասին օրենք՝ արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու պայմաններում:

Գախարիան նշել է, որ կառավարության անդամները պատրաստ են ելույթ ունենալ խորհրդարանում և պատասխանել հարցերին, թե ինչպես են նրանք կառավարել երկիրն արտակարգ դրության պայմաններում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА