o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

22.05.2020 18:30 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Քաղաքական դաշտում եւ փորձագետների շրջանում այժմ ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է Միքայել Մինասյանի «Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել» հոդվածը: Հատկապես ծխախոտի, ադամանդի եւ ոսկու մեծածավալ մաքսանենգության սկանդալներից հետո դա պայթած ռումբի տպավորություն թողեց քայլասերվածների թիմի ներսում, իսկ Նիկոլի խուճապն արդեն անզեն աչքով է երեւում: Ու նա կառավարության նիստին արդեն հուսահատությամբ էր խոսում կորոնավիրուսի համավարակի հաղթարշավի մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

 

ԻՆՉՈ՞Ւ ՀՈՒՆԻՍԻ 12-Ը

Նիկոլը հայտարարեց. «Մայիսի 29-ին կունենանք կորոնավիրուսի 10.000, հունիսի 12-ին` 20.000, հունիսի վերջին` մոտավորապես 30.000 դեպք` հարյուրավոր մահերով...»: Հիմա հարց` ինչո՞ւ է նա «պլանավորում» ունենալ 20 հազար դեպք հատկապես հունիսի 12-ին: Այդ հարցի պատասխանը փնտրենք Միքայել Մինասյանի հոդվածում. «Մենք հասել ենք «Պլան զրոյի»` այսինքն սա վերջին եւ ամենակարեւոր փորձն է Հայաստանը փրկելու գլոբալ ցնցումներից, ինչն, ի դեպ, շաբաթների հարց է: Երկիրը ամայացումից կանխելու եւ Նիկոլին հեռացնելու ամենաանցավ հնարավորությունն ունի քաղաքական մեծամասնությունը: Ուրիշ ոչ ոք: Այսօր հենց դուք եք պատասխանատու երկրի ճակատագրի համար: Ձեր ձեռքերում է` կլինի՞ Հայաստանը վաղը, թե` ոչ: Իսկ որպեսզի լինի, պիտի ժամ առաջ հեռացնել Նիկոլին: Որպես քաղաքական մեծամասնություն, դուք նաեւ պետք է ձեր թիմից ընտրեք նոր վարչապետի: Չասեք` բա ո՞ւմ. դուք էլ գիտեք, որ առնվազն 1-2 բավականին հասունացած թեկնածու ունեք: Այդ ընտրությունը կարող եք կատարել միայնակ կամ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ միասին: Դա ձեր գործն է»:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Այսինքն` Նիկոլի թիմին առաջարկվում է անվստահություն հայտնել վարչապետին պատգամավորների մեկ երրորդի միջոցով, քանզի պարզ է, որ Նիկոլը հրաժարական տվող չէ եւ մինչեւ վերջ կառչելու է իշխանությունից: Սակայն ըստ Սահմանադրության 115 հոդվածի 4-րդ կետի. «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել»: Իսկ արտակարգ դրության ժամկետն ավարտվում է հունիսի 13-ին: Եվ ի՞նչ պիտի անի Նիկոլը` դրանից մեկ օր առաջ հրապարակելով 20.000 վարակվածների ցուցանիշը, արտակարգ դրությունը ե՞ւս մեկ անգամ երկարացնելու հարց բարձրացնի: Արդեն լրի՞վ հակաիրավական դաշտ մտնի` միգուցե, բայց արդյո՞ք կկարողանա: Բայց նրանից իրոք հոգնել են նաեւ թիմակիցները, թեեւ առանց Նիկոլի, նրանք ոչինչ են: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի համոզմամբ. «Միքայել Մինասյանը բաց տեքստով «հումանիտար միջանցք» բացեց իշխող ֆրակցիայի համար եւ առաջարկեց` սեփական դեմքը փրկելու համար հնարավորինս արագ հեռացնել Փաշինյանին վարչապետի պաշտոնից: Թե որքանով կօգտվեն այս «հումանիտար միջանցքից» քայլորդները, կտեսնենք: Այսօր արդեն նմանատիպ կոչով հանդես եկավ Արթուր Վանեցյանը, որն առաջարկում է, հեռացնելով անհավասարակշիռ Փաշինյանին, ձեւավորել հակաճգնաժամային կառավարություն, որն էլ իր հերթին կկանխի հումանիտար աղետը: Փաստացի, Փաշինյանի հրաժարականն այլեւս ներքաղաքական օրակարգում է, եւ հիմա այս օրակարգն իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Հուսով եմ` հենց այս օրակարգի շուրջ է ձեւավորվելու «կոնսենսուս-1»-ը, եւ հուսով եմ` շատ կարճ ժամանակում կազատվենք այս ազգակործան անպիտանների կառավարությունից»:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

Փաստորեն, Նիկոլը կարող է ձեւափոխել Հռագի գրած տեքստը եւ երգել. «Ես մենակ եմ, մենակ եմ, մենակ եմ...»: Սակայն նա ստացավ «փրկության» աղոտ հույս` ԱՄՆ դեսպանատնից: ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ. «Ի պատասխան տիկին դեսպանի կողմից Նիկոլ Փաշինյանին ձոնված դիֆերամբների եւ ՀՀ-ում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների նկատմամբ «կուրությանն ու լռությանը»` եկենք փաստենք, որ արդեն որերորդ անգամ  ԱՄՆ դեսպանատունը «փրկօղակ» է նետում Նիկոլ Փաշինյանի օր օրի «սկող» վարկանիշին: Freedom House-ի զեկույցի պաշտոնական բացատրությունը (մի բան, որի նախադեպը ես չեմ հիշում) վառ օրինակ: Շնորհակալություն տիկին դեսպանին Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշի մասին այս վկայությունների համար»:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

Հիմա ի՞նչ էր նշանակում Միքայել Մինասյանի կոչը: Քայլասերվածների շարքերում հասցրել է նավը լքողների պատկառելի քանա՞կ «հավաքագրել», թե՞ արագացնում է այդ թիմի քայքայումը, թե՞ երկուսը միասինԻնչեւէ, սցենարների մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը, ում դժվար է մեղադրել «Մ.Մինասյանի մարդ» լինելու մեջ, գրում է. «Ներկայումս քննարկվում են քաղաքական իրավիճակի հանգուցալուծման հետեւյալ սցենարները.

ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԵՐՋՆ ԵՐԵՎՈՒՄ Է

1. Ազգային համաձայնության ու հակաճգնաժամային կառավարության ձեւավորում` նոր վարչապետի գլխավորությամբ,

2. Գործող վարչապետի հրաժարականից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Իմ պատկերացումը շատ հստակ է. այս կառավարությունը եւ հատկապես դրա ղեկավարն ապացուցել են, որ ապաշնորհ են, անպատասխանատու եւ ստեղծված իրավիճակին ոչ համարժեք: Վարչապետը հանրային մոբիլիզացիա եւ համերաշխություն ապահովելու փոխարեն պառակտում եւ ատելություն է քարոզում: Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում կորոնավիրուսային եւ սոցիալտնտեսական ճգնաժամի համար: Նա առաքելություն չուներ մինչեւ ճգնաժամը եւ աչքի էր ընկնում ոչ կոմպետենտությամբ: Առավել եւս ճգնաժամի պայմաններում նա չի կարող ղեկավարել, քանզի չունի անհրաժեշտ կառավարչական որակներն ու գիտելիքները: Վարչապետն առնվազն կոմպետենտության հարցում ոչ լեգիտիմ է, իսկ այս կառավարությունը կորոնավիրուսից ոչ պակաս մարտահրավեր է մեր պետության համար եւ ենթակա է փոփոխության: Ես նախընտրում եմ անցնցում փոփոխությունները: Ճանապարհային քարտեզը սա է` Ազգային համաձայնության նոր կառավարության ձեւավորում (բնականաբար, նոր վարչապետով), որին հնարավոր է հասնել միայն հասարական-քաղաքական լայն համախմբման միջոցով»:

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

Այստեղ բանալի բառերն են հասարական-քաղաքական լայն համախմբումը: Եվ այդ ուղղությամբ հետաքրքիր դետալ ենք տեսնում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ճամբարների միջեւ: ՀՀ երկրորդ նախախագահի պաշտպանության եռանդուն կազմակերպիչ, երգչուհի եւ բանաստեղծ Աննա Հովները հանդիսավորապես ընդունվեց ՀՀԿ շարքերը, եւ սույն փաստը ջերմորեն ողջունվեց երկու ճամբարների կողմից: Ի վերջո, արցախցի ռազմիկ վերնախավի ներկայացուցիչները, ինչքան էլ տարբեր արտաքին փաթեթավորում ունենան, կարեւոր հարցերում չեն կարող միասին չլինել: Ի դեպ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ իր երդման արարողությանը ներկայացավ որպես հենց այդ կաստայի անդամ` գերեզմանելով Նիկոլի «փուլային լուծումների» բոլոր հույսերը...

ՎԻՐՈՒՍԻ «ՉՈՌՈՒՑԱՎԸ»` ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ԽՈՒՆՏԱՅԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА