o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ, ԹԵՐԵՎՍ, ՄԻԱՅՆ ԿՍՐՎԵՆ

22.05.2020 18:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԻԿՈԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ, ԹԵՐԵՎՍ, ՄԻԱՅՆ ԿՍՐՎԵՆ

Նիկոլ Փաշինյանի պապի անվան շուրջ պտտվող հայտնի սկանդալն օրակարգ բերեց մեկ ուշագրավ հանգամանք, որը կարելի է այս պատմության ոչ միայն ամենակարեւոր, այլ նաեւ՝ հեռուն տանող դրվագներից մեկը համարել: Խոսքը հետեւյալի մասին է:

Մոսկվայից Երևան չարտերային թռիչքի օրն ու ժամը հայտնի է

 

ՊԱՊԵՐ ԵՎ ԹՈՌՆԵՐ

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, ինչպես հայտնի է, երկարաշունչ պաուզայից հետո, անդրադառնալով Նիկոլի պապի թեմային, բնականաբար, հերքեց, թե նա  այն նույն Նիկոլայ Փաշինյանն է, որը պատերազմի ժամանակ ծառայել է թշնամուն, եւ այդ մասին տեղեկատվությունը հայտարարեց կեղծարարություն: Դրա հետ մեկտեղ  նա նաեւ նման միտք հնչեցրեց. «Նմանատիպ կեղծիքների հեղինակները նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ»:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Հենց այս վերջին միտքն էոր նման հարցեր է առաջ քաշում. այդ ինչո՞ւ պետք է Նիկոլի պապի՝ թշնամուն ծառայել-չծառայելն ազդեր «հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների» վրա: Մեծ հայրենականի ժամանակ ոչ միայն բազմաթիվ հայեր, այլ շատ ավելի մեծ թվով ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ եւ ԽՍՀՄ այլ ազգերի ներկայացուցիչներ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, կամա թե ակամա ծառայել են թշնամուն: Լավ, ենթադրենք Նիկոլի պապն էլ նրանցից մեկն էր, եւ եթե դա հիմա, վարչապետի խոսնակի տրամաբանությամբ, կարող է «սեպ խրել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ», ապա նման պատճառով այդպիսի սեպ պետք է վաղուց եւ շատ ավելի խորը խրված լիներ ռուս-բելառուսական, ռուս-ուկրաինական, ասենք նաեւ ներռուսական հարաբերություններում: Նաեւ նման «սեպի» պատճառ չէր կարող լինել, եթե թշնամուն ծառայածներից մեկի թոռը 75 տարի անց դարձել է այս կամ այն պետության ղեկավարը. թոռը պապի արարքների համար պատասխանատու չէ, առավել եւս, եթե նաեւ հասկանալ է պետք, թե պապն ի՞նչ պայմաններում է նման քայլի գնացել եւ ինչ արարքներ է իրեն թույլ տվել՝ թշնամուն ծառայելով: Սակայն այս ողջ տրամաբանությունը կարող է գործել միայն այն դեպքում, եթե այլ գործոններ այստեղ չկան: Իսկ եթե 75 տարի անց Մոսկվան հանկարծ սկսի մտածել, առավել եւս՝ հիմնավոր կասկածներ ունենա, որ թոռն իր նկատմամբ ունի նույն տրամադրվածությունը, ինչը որ ուներ պապը, ապա այս դեպքում հինն ու նորը կխառնվեր իրար, եւ այս կոմպլեքս խնդիրը կարող է միջպետական հարաբերությունների վատթարացման հիմք դառնալ: Ընդ որում, նման օրինակ կա. ՌԴ-ի բավականին բարդ հարաբերությունները Մերձբալթյան երկրների, Ուկրաինայի (ավելի ստույգ՝ Արեւմտյան  Ուկրաինայի) հետ շատ բանով նաեւ 75-ամյա վաղեմության պատմության հետ ուղղակի կապեր ունեն: Բայց անգամ նշված օրինակներում պատճառը մեկ մարդն ու նրա պապը դեռ միջպետական հարաբերությունների վատթարացման պատճառ չեն կարող լինել. անհրաժեշտ է, որ լինի նման մարդկանց եւ պապերի մեծ կամ փոքր խումբ, նրանք հայտնվեն իշխանության ղեկին եւ գնան տվյալ երկրում գաղափարախոսական փոփոխության ուղղությամբ: Մերձբալթյան երկրներում եւ Ուկրաինայում հենց դա եղավ. ամերիկացիներն իշխանության բերեցին նման խմբի, նրանք սկսեցին փոխել պետական գաղափարախոսությունը՝ այն դնելով կոշտ հակառուսական հունի վրա: Ու արդյունքները տեսնում  ենք այսօր: Վերադառնանք Հայաստանին ու վարչապետի խոսնակի ասածին: Մեր դեպքում եւս հիմնական խնդիրը Նիկոլն ու իր պապը չէ: Իրողությունն այն է, որ վերջին ժամանակներս, երբ հարցնում էինք տարբեր քաղաքական (ոչ միայն) ուժերի աչքի ընկնող ներկայացուցիչներին, թե ինչ դիրքերում են եղել իրենց պապերը Մեծ հայրենականում, հատկապես առանցքային իշխանավորները գերադասեցին լռել, որքան էլ որ տրամաբանորեն ամեն մեկն էլ կցանկանար սեփական պապի հերոսական արարքները եւս մեկ անգամ հնչեցնել, դեռ մի բան էլ՝ գունազարդելով: Տպավորությունը սա էր. մեր նման իշխանավորները կա՛մ փորձում են պապերի արածները մոռացության տալ, կա՛մ էլ ոմանց պապերը միգուցե ունեցել են հերոսական անցյալ, սակայն նրանց թոռներն այնպիսի շրջանակների հետ են տալիս-առնում, որ ավելի ձեռնտու են համարում պապերին ուրանալը:

Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու կախված դի են հայտնաբերել

 

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԹՈՌՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սակայն պապերի հարցն այս դրվագներից մեկն է միայն: Մոսկվայում կա այն անթաքույց համոզմունքը, որ մեր նման պաշտոնյաները, ինչպես եւ Ուկրաինայում (որպես օրինակ) իշխանության եկածները, որպես խումբ, իրենց ներկայիս դիրքերին են հասել արեւմտյան հայտնի կառույցների անմիջական աջակցությամբ: Հաջորդը. նրանք էլ, ուկրաինական իշխանությունների օրինակով, ՌԴ-ի նկատմամբ մինչ այդ դրսեւորում էին ծայրահեղ թաշնամական վերաբերմունք, այդ թվում՝ հրապարակավ այրում էին ռուսական դրոշը: Ու եթե դրան էլ գումարվի այն, որ մեր մի շարք չինովնիկներ փորձում են յուրայինների աչքին պահել «պոլիցայի թոռան» իրական կամ արհեստական (դրանից բան չի փոխվում) կերպարը, ապա դա Մոսկվայի աչքին կարող է հավելյալ արգումենտ լինել, որ իր նախնական՝ «հեղափոխության» փուլում ստեղծված տպավորությունը ճիշտ է, հայաստանյան իշխանության են եկել ուժեր, որոնց խնդիրը ուկրաինական սցենարով առաջ գնալն է: Այդ թվում, հայաստանյան ողջ պետական գաղափարախոսությունը կոշտ հակառուսական հուն դնելու հարցով: Իհարկե, ընդամենը ենթադրություն է, որ Մոսկվայում հենց նման եզրակացության կգան կամ եկել են: Սակայն նկատենք, որ իշխանության գալուն պես, ավելին, նույնիսկ «հեղափոխության» օրերին Նիկոլն առաջին հերթին հենց նման եզրակացությունից էր վախենում՝ փորձելով ամեն կերպ Մոսկվային համոզել, թե Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը չի փոխվում: Իհարկե, նրա մոտ գրեթե բան չէր ստացվում, բայց Մոսկվան այն պաշտոնական դիրքն էր պահում, թե Նիկոլն իրեն համարում է անդավաճան դաշնակից, ուրեմն գոնե պաշտոնապես հակառակն ասելու առիթ չկա: Միաժամանակ, դժվար չէր նկատել նաեւ, որ Մոսկվայի փաստացի դիրքորոշումը բոլորովին այլ էր, եւ հատկապես վերջին ժամանակներս այն միայն ծանրանում էր: Այսինքն, ամեն մի առիթ արդեն կարող է կտրուկ  սրացումների պատճառ դառնալ, նաեւ նկատի առնելով, որ նման ազդակների պակաս էլ չկար: Ծխախոտի մաքսանենգության թեման, Պետերբուրգ ոսկի արտահանելու աղմուկը, եւ այդպես շարունակ. սրանք բոլորը պարզ ցուցիչներ են, թե ինչ լարվածության է հասել մթնոլորտը: Ընդ որում, այս ընթացքում Նիկոլը մի կոպիտ սխալը մյուսի հետեւից է կատարում, եւ դրանցից վերջինը` Մոսկվայի հետ հակասությունները նաեւ պաշտոնական հարթությունում ի ցույց դրեց: Խոսքը ԵՏՄ ղեկավարների` օրերս կայացած տեսագագաթաժողովի մասին է: Մինչ այդ Նիկոլն ակտիվ շփումների մեջ էր Լուկաշենկոյի հետ. երեւի այն մտքին էր, որ ռուսական գազի հետ կապված ծանրակշիռ դաշնակից է գտել: Բայց երբ գազի գնի թեման մտցրեց գագաթաժողովի քննարկման, Պուտինի ռեակցիան առավել քան կոշտ էր՝ կարո՞ղ եք բացատրել` հանուն ինչի՞ պետք է ձեզ ռուսական ներքին գներով գազ նվիրենք: Հարվածը, ճիշտ է, նաեւ Բելառուսին էր ուղղված: Բայց չմոռանանք, որ Բելառուսն ունի միանգամայն այլ տրամաչափ. Լուկաշենկոն մի հազար անգամ բախվել է Պուտինի հետ ու հաշտվել, եւ սա ընդամենը հազարմեկերորդն էր, սովորական բան: Բելառուսներն էլ ռուսների կողմից ընկալվում են որպես նույն ազգը: Վերջապես, եթե անհաղթահարելի խնդիրներ էլ լինեն, Լուկաշենկոն անհամեմատ ավելի մեծ մանեւրականություն ունի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ աշխարհագրական ու աշխարհաքաղաքական տեսանկյուններից: Իսկ ի՞նչ ռեսուրսներ ունի Նիկոլը, երբ, չասենք նույնիսկ երկրի անվտանգության, այլ անգամ  կորոնավիրուսային պրակտիկ հարցեր չի կարող լուծել: Ընդ որում, չմոռանանք նաեւ գազի ներհայաստանյան գների թանկացման մասին, որը սարերի հետեւում չէ, եւ որը կանխելու Նիկոլի վերջին հույսերը, Պուտինի նման ռեակցիայից հետո, մարում է:

Մոսկվայում երկարաձգվեց կարանտինային ռեժիմը

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ու այսքանից հետո, երբ դեռ պապի հետ կապված սկանդալն է օրակարգ գալիս, սա, իհարկե, կարող է այնպիսի նյարդային ցնցումներ առաջացնել, ինչպիսին նկատվեց նրա խոսնակի ասածներում: Նկատենք, խոսնակի միջոցով Նիկոլը որոշեց պատասխանել մեղադրանքներին այն ժամանակ, երբ թեման սկսեց ծավալվել նաեւ ռուսական լրատվամիջոցներում: Ու այստեղ անգամ թույլ տվեցին հերթական վրիպումը, թե՝ «սեպ խրել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների մեջ»: Մինչդեռ, հաշվի առնելով վերը շարադրված տրամաբանությունը, նման հայտարարությունը դառնում է ակամա ինքնախոստովանություն: Այսինքն, Նիկոլը եւս  պետք է որ քաջ գիտակցի, որ միայն իր պապի «պոլիցայ» լինել-չլինելը չի կարող ժողովուրդների հարաբերություններում սեպ դառնալ: Բայց եթե գումարենք իր շուրջը հավաքվածների պապերին, այդ չինովնիկության հին ու նոր արարքները, որ չկարողացան Մոսկվային հակառակը հիմնավորել, ապա դա սեպի առավել քան լուրջ առիթ է: Միայն նման հայտարարությամբ ի ցույց է դրվում ներքին համոզմունք, որ Մոսկվայում հենց այդպես էլ մտածում են: Չնայած, Մոսկվայից նման իրավիճակին համապատասխան ռեակցիան, որը վերջին ժամանակներս այդքան սրվել էր, թերեւս կշարունակվի շատ ավելի ակտիվ տեմպերով:

ԱՐՏԱՔԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ԳՐՈՀԻ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА