o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում

22.05.2020 11:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր արտոնյալ պայմաններով պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակներում:

Վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական և պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են ձևակերպել ուսանողական վարկեր հետևյալ արտոնյալ պայմաններով՝

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը շնորհավորեց աշխատակիցների երեխաներին հունիսի 1-ի առթիվ

· Տարեկան տոկոսադրույք` 6% կամ 7%, կախված առաջադիմությունից*,

· Վարկի ժամկետ` 3 ամսից մինչև 10 տարի,

· Մեկ ուսումնական տարվա համար վարկի գումար՝ 50,000 ՀՀ դրամից մինչև 700,000 ՀՀ դրամ,

· Վարկի առավելագույն գումար ուսման ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2,8 մլն. ՀՀ դրամ,

· Միջնորդավճարներ նախատեսված չեն:

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ Կառավարության կողմից՝ ի աջակցություն Հայաստանի բնակչությանը, ստեղծված հատուկ միջոցառումների շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկեր և օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից. մինչև 2020թ-ի վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով (կախված առաջադիմությունից):

ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./

Ուսանողական վարկեր կարող են ձևակերպել 16-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները: Պարտադիր պայման է ուսանողի ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորությունը: Վարկառուի (ուսանողի) կողմից եկամուտների ներկայացում չի պահանջվում, բավական է երաշխավորի եկամուտների առկայությունը, իսկ եկամտի բավարար չլինելու կամ բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու:

 

*Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից:

Փաստացի տարեկան տոկոսադրույք՝ 6.17%-7.33%:

 

Ավելի մանրամասն տեղեկատվություն ուսանողական վարկերի պայմանների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/owsanoghakan-vark-petakan-tsragrov կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА