o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՆԱՆԿԱՆԱԼ»

22.05.2020 19:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՆԱՆԿԱՆԱԼ»

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ գնահատմամբ` զբոսաշրջության ոլորտը գտնվում է ամենավատ վիճակում` պայմանավորված կորոնավիրուսով:

ՏՈՒՐԻԶՄՈՒՄ ԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓԱԿՎԵԼՈՒ ԵԶՐԻՆ ԵՆ

- Կարեւոր է, որ զբոսաշրջության ոլորտի ե՛ւ պահպանմանը, ե՛ւ զարգացմանն ուղղված միջացառումներ իրականացվեն, ինստիտուցիոնալ բարեփոխումներ արվեն: Կարծում եմ` ոլորտը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է փրկել: Եթե այսօր լիցենզավորված լինեին զբոսաշրջության ոլորտում անհրաժեշտ գործունեության տեսակները, գոնե պարտադիր հաշվառում լիներ զբոսաշրջային տրանսպորտի, այս դեպքում ոլորտում ե՛ւ մրցակցային միջավայրը կպահպանեինք, ե՛ւ ներդրումային միջավայրը էապես կբարելավեինք` դրանով նպաստելով ընդհանրապես կայուն տնտեսական զարգացմանը: Ես, երկար ժամանակ լինելով զբոսաշրջության ոլորտի պատասխանատու, երբ հասկացանք, որ եկել է ժամանակը լիցենզավորման, պարզվեց, որ կառավարությունում տարբեր կարծիքներ կան, ասում էին, որ դա լրացուցիչ բեռ կլինի բիզնեսի համար: Կառավարությունում բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկում եղավ, ինձ պետք էր կառավարությանը համոզել: Բայց այսօր բիզնեսը պատրաստ է, նրանք ըղձում են այդ բեռը վերցնել, որովհետեւ դա փրկությունն է այսօրվա մրցակցային միջավայրի եւ կարեւոր պայման` ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԿՐԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ

Ամեն դեպքում, կորոնավիրուսի հետեւանքով զբոսաշրջության ոլորտն անդառնալիորեն անկմա՞ն է գնացել, թե՞ հնարավոր է այս առումով եւս փրկել իրավիճակը:

Իհարկե, հնարավոր է փրկել, ու անհրաժեշտ է դա անել: Այսօր շատ դժվար է, ու որեւէ մեկը չի կարող ասել, թե մենք քանի զբոսաշրջային օպերատոր, քանի գործակալ ունենք, նույնիսկ դժվար է ասել, թե քանի հյուրանոցային օբյեկտ ունենք: Մեր ֆեդերացիայի շրջանակներում բոլորն ատամներով փորձում են պահել եղածը, պահպանել աշխատատեղերը: Բայց, ցավոք, շատերը վախենում են, որ արդեն կարող են սնանկանալ ու աշխատատեղերի մի մասը կրճատում են:

Այսօր էլ կա ստվերը. Մեխակ Ապրեսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА