o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԸ ՈՉ ՄԻ ՏՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԻ. ՏՈՒՆՆ ԱՆՆԱՅԻՆՆ Է

22.05.2020 20:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԸ ՈՉ ՄԻ ՏՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԻ. ՏՈՒՆՆ ԱՆՆԱՅԻՆՆ Է

Մեր վերջին համարներից մեկում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այդքան աղմուկ առաջացրած բնակարանի պատմությանը, նշել էինք, որ, որքան էլ տարօրինակ թվա, սակայն նա ոչ մի բնակարան էլ չունի: Այսինքն, 2012թ.-ին, երբ Նիկոլը, դառնալով պատգամավոր, լրացրել է պաշտոնը ստանձնելու պահին գույքի եւ եկամուտի հայտարարագիր, այնտեղ ոչ մի բնակարան էլ չի ներկայացրել: Բնակարանը բացակայում էր նաեւ, որպես փոխկապակցված անձ, կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ 2012թ. գույքի եւ եկամտի հայտարարագրում: Ընդ որում, հետագա տարիներին, ներառյալ վարչապետական, Նիկոլի եւ Աննայի հայտարարագրերում այդպես էլ այդ բնակարանի ձեռքբերումը չի արձանագրվում: Փոխարենը, 2012թ.-ի տիկին Աննայի հայտարարագրում, բացի աշխատավարձից, ներկայացված է 8 միլիոն դրամի եկամուտ՝ շահաբաժնից: Այն դեպքում, երբ նրա  անվան դիմաց, ըստ նույն փաստաթղթի, որեւէ արժեթուղթ կամ ընկարության սեփականության իրավունք ներկայացված չէ: Թեեւ հայտնի փաստ է նաեւ, որ Նիկոլն ուներ եւ ունի սեփական թերթ, որն ինչ-որ պահի գրվեց կնոջ անունով: Բայց այդ դեպքում, ինչո՞ւ ներկայացված չէ հայտարարագրում: Ուրեմն որտեղի՞ց բնակարանն ու նման շահաբաժինը: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Նիկոլ Փաշինյանից եւ ահա Կառավարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը.

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳԻ ՇԵՄԻՆ

«Վարչապետի ընտանիքին պատկանող բնակարանը, որը գտնվում Գարեգի Նժդեհ փողոցում, ձեռք է բերվել 2005 թվականի հունվարի 27-ին` հիփոթեքային վարկով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տիկին Աննա Հակոբյանը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հրատարակիչ «Հայկական ժամանակ» օրաթերթում եղել է բաժնետեր, որտեղից էլ ստացել է 8 մլն 140 հազար դրամ շահաբաժին` 2011 թվականի համար»:

Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Մեր, արդեն բանավոր ճշտող հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակվա պատգամավորն իր հայտարարագրում չի նշել, որ բնակարան ունի, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը ճշտելուց հետո պատասխանեց. «Բնակարանը տիկին Աննա Հակոբյանի անունով է եղել գնված, եւ այդ ժամանակ օրենքը չէր պարտադրում՝ նախկինում գնած անշարժ գույքը, առավելեւս ընտանիքի փոխկապակցված անձի անունով` նշել: Այդ ժամանակ օրենքը նշում էր, որպեսզի նշվի այդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքը»:

Արմավիրի զորամասերից մեկում զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով. Նիկոլ Փաշինյան

Հարցին, իսկ տիկին Հակոբյանն ինչո՞ւ 2012 թվականի հայտարարագրում չի նշել, որ նա բաժնետեր է հանդիսանում, պարոն Խաչատրյանը կարճ պատասխանեց. «Պետռեգիստրում նշված է 2011 թվականից»:

Հնարավոր տարբերակ է, եւ այս բացատրությունը ցույց է տալիս, որ Նիկոլը, այնուամենայնիվ, ոչ մի տուն էլ չունի. տունն Աննայինն է: Ինչ վերաբերում է տիկին Աննայի 8 միլիոն շահաբաժնին, ապա նկատենք, որ 2013թ.-ին այն (2012թ.-ի համար) կազմել է մոտ 11.4 միլիոն դրամ, այսինքն՝ Նիկոլի պատգամավոր դառնալուն պես բիզնեսը ծաղկել է: Բայց ոչ երկար. 2014թ.-ին շահաբաժինը (2013թ. գործունեության համար) մոտ կրկնակի պակասել է՝ հասնելով 6 միլիոնի: Մեկ տարուց այն առհասարակ չկար: Ինչ է, թերթի գործերն այդքան վատացե՞լ են: Բայց փոխարենը 2017թ.-ին Աննան «վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում» տողով ստացել է մոտ 6.2 միլիոն դրամ եկամուտ, 2018թ.-ին էլ՝ մոտ 9.1 միլիոն: Այդ ընթացքում նրա  հայտարարագրերում սեփականության փոփոխություններ չկան, այսինքն՝ նույն տունն ու բիզնեսն էր: Ուրեմն, այդ ի՞նչ է տվել վարձակալության, տո՞ւնը, թե՝ թերթը:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՔՈՂԻ ՏԱԿ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԽԱՂ Է ԳՆՈՒՄ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА