o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԾԽԱԽՈՏԻ ԾՈՒԽԸ ՈՐՏԵՂԻՑ Է ՓՉՈՒՄ

22.05.2020 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՍԿԱԾ ՉԿԱ, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԾԽԱԽՈՏԻ ԾՈՒԽԸ ՈՐՏԵՂԻՑ Է ՓՉՈՒՄ

Թեեւ ծխախոտային հայտնի սկանդալը մեծ աղմուկ առաջացրեց, այնուամենայնիվ, գործող իշխանություններից այդպես էլ մինչ այժմ չկա հոդաբաշխ բացատրություն: Իսկ դա, առնվազն, տարօրինակ է, հաշվի առնելով, որ մաքսանենգ ծխախոտի թեման օրերս հարստացավ «երկրորդ սերիայով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԽՈՏԸ

 

 

ՊԵԿ-Ի ՀԱՄԱՌ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանյան պետական մարմիններից միայն ՊԵԿ-ն էր, որ հենց առաջին դեպքի առաջացած աղմուկի պահին արձագանքեց: Սակայն միայն արդարանալու համար՝ ամեն ինչ եղել է օրինական: Միգուցե, չենք վիճում, սա մասնագիտական երկար պարզաբանումների հարց է: Սակայն այդ արդարացումը տարօրինակ էր այնքանով, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ որ ընկերությունն է դրա պատասխանատուն: Ընդ որում, միայն այդպես էր հնարավոր Նիկոլի եւ նրա ընտանիքի վրայից հանել մեղադրանքները, թե մաքսանենգ ապրանքն իրենցն  էր: Բայց ոչ, անգամ այդ պարագայում արտահանողի անունը չբացահայտվեց, ինչն առնվազն սրեց  եղած կասկածները: Ավելին,դրանք  բազմապատկվեցին այն բանից հետո, երբ շրջանառության մեջ հայտնվեց երկրորդ խմբաքանակի մասին լուրը: Վարկածը հետեւյալն էր. առաջին խմբաքանակի հետ կապված կար մեծ աղմուկ երկրի ներսում, եւ այդ պատմությունը պարունակում էր միջպետական սկանդալի բացահայտ տարրեր: Եվ եթե այդ իրավիճակում նույն ընկերությունը (կամ միգուցե մեկ այլ, չնայած դրանից բան չի փոխվում) եւս մեկ նման խմբաքանակ է հանդգնում տանել, ապա ինչպե՞ս է դա հնարավոր, առանց ամենավերին «դաբրոների»: Սրա հետ մեկտեղ, ծխախոտի պատմությունն ակնհայտորեն նաեւ հայաստանյան օրենսդրության հետ կապված խնդիրներ ուներ: Ինչպես ցույց է տալիս ՌԴ-ում այդ ապրանքը հայտնաբերելու տեսանյութը, այն տեղափոխվել է մարդատար ինքնաթիռով: Ի սկզբանե կար այն հարցը, թե ինչպես է առհասարակ ինքնաթիռն այս օրերին Հայաստանից ապրանք տեղափոխել, ինչը կարող էր լինել միայն հայաստանյան եւ ռուսական համապատասխան մարմինների թույլտվությամբ: Սակայն այս հարցը դուրս է գալիս, եթե հիմք ընդունենք հրապարակային այն պնդումը (հիշատակված տեսանյութը եւս դա է ակնարկում), որ ապրանքը տեղափոխվել է ՌԴ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիներ բերած ինքնաթիռով: Ընդ որում, կա դրա մեկ մանրամասն եւս, որ ՌԴ-ն դիմել է ՀՀ-ին՝ հետդարձին այստեղ գտնվող իր քաղաքացիներին տեղափոխելու խնդրանքով, նաեւ առաջարկելով ֆինանսավորում,սակայն դա մերժվել է, եւ արդյունքում` ՌԴ քաղաքացիները հայրենիք մեկնեցին ավտոբուսներով: Այսինքն, եթե խոսքն իրոք այդ ինքնաթիռի մասին է, ապա դրա թռիչքի հետ կապված արդեն իսկ կար միջպետական պայմանավորվածություն: Բայց այդ դեպքում հարց է ծագում` այդ ինչպե՞ս կարող էր միջպետական պայմանավորվածության շրջանակներում իրականացվող թռիչքը դրվել մասնավոր բեռնափոխադրման տակ, հաշվի առնելով նաեւ, որ վճարողը պետությունն էր (եթե ընդունենք, որ եղել է մասնավոր  օժանդակություն, դա եւս այստեղ բան չի փոխում): Ապա, եթե բեռը դուրս է գալիս մաքսային բացթողումից եւ բարձվում ուղեւորափոխադրող ինքնաթիռ, ապա դա պետք է նաեւ ոչ միայն մաքսայինների, այլ նաեւ՝ օդանավակայանի պատկան աշխատակիցների տեղեկացմամբ լինել: Այսինքն, կան մի շարք լուրջ հարցեր, որը մաքսանենգությունից զատ, առնվազն կարող է հայաստանյան օրենքների կոպիտ ոտնահարում ենթադրել, ինչը եւս պահանջում էր այդ բոլոր հարցերին միտված ներհայաստանյան հետաքննություն, եւ, առաջին  հերթին, պարզել` ո՞վ է, ի վերջո, այդ բեռի տերը, որն այդքան հնարավորություններ ունի, որ կարողանում է օրենքի նման բազմակի շրջանցումների գնալ: Հենց այդ հարցի պատասխանն է, որ ՊԵԿ-ին իր հիշատակված պարզաբանման մեջ ոչ մի կերպ չէր տվել: Ուստիեւ ժամանակին դիմել էինք այդ կառույցին՝ ծխախոտի արտահանողի անվան հետ կապված հարցմամբ: Բայց ոչ, արտահանողին չներկայացրին, թե՝ բացի պաշտոնականից, այլ տեղեկատվություն չեն ներկայացնում: Ինչո՞ւ, այդ հարցն ուղղեցինք ՊԵԿ նախագահին. «Հարգարժան պարոն Անանյան, մեր նախորդ հարցման մեջ խնդրել էինք  տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր ընկերությունը եւ ե՞րբ է Երեւանից 40 տոննա մաքսանենգ եղանակով ծխախոտ արտահանել, որի մասին բարձրաձայնել են ՌԴ իրավապահները: Մեզ տեղեկացրել եք, որ բացի ավելի վաղ արված պարզաբանումից, այլ տեղեկատվություն տրամադրել չեք կարող: Խնդրում ենք մատնանշել, թե ինչո՞ւ մեզ չեք տրամադրում տեղեկատվություն, օրենքի այն կետը, որով անհնար է մեր հարցմանը պատասխանել»:

ՀԱՐՑԸ` Ո՞Վ Է ԾԽԱԽՈՏ ԱՐՏԱՀԱՆԵԼ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՅՈԹ ՓԱԿԻ ՏԱԿ

Պատասխանը, որ ստացանք ՊԵԿ-ից, նախորդի ոճի մեջ էր. «Ի լրումն մեր 08.05.2020 թ.-ի թիվ 05/8-3/28242-2020 գրության՝ հայտնում ենք, որ Երեւանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձեւակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում: Միաժամանակ, կրկին անգամ հայտնում ենք, որ ՀՀ-ից ծխախոտի «անօրինական» արտահանման վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին ՀՀ ՊԵԿ-ը անդրադարձել է պաշտոնական կայքում տեղակայված պարզաբանմամբ: Տեղեկացնում ենք նաեւ, որ մաքսային մարմինները տեղեկատվություն տրամադրելիս առաջնորդվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով»:

Ռուսաստանում կալանավորել են հայկական ինքնաթիռ՝ 40 տոննա մաքսանենգային ծխախոտով

 

ՆԻԿՈԼԸ ԼՌԵԼՈՎ` ԲԱՑԵՑ ՓԱԿԱԳԾԵՐԸ

Կարճ ասած՝ ոչ մի անուն, անգամ կրկնակի մաքսանենգությունից հետո: Իսկ թե ինչու, ակնհայտ դարձավ Փաշինյանի վերջին ասուլիսից, երբ նա անդրադարձավ իր ընտանիքի անունը շոշափող սկանդալին ընդամենը այսկերպ. աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը, դիմել է դատարան, դատավարություն կլինի, եւ կհնչեն մանրամասներ: Թե ինչպես են Հայաստանում ընթանում դատական գործերը, լավ վկայում է Ռոբերտ Քոչարյանի պատմությունը: Բայց ահա Նիկոլը, մեկնաբանություն չտալը կապելով դատարանի հետ, նման մեկ ուշագրավ միտք եւս հնչեցրեց. «Կա մի նրբություն, որը ես ուզում եմ նշել: Այդ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի չարաշահում թույլ չեն տվել: Արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր եւ դա փորձել են վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող իրենք  անել: Եվ դրանով, կարծում եմ, այդ երկրի իրավապահ մարմինները  պետք է զբաղվեն եւ բոլոր մեղավորներին պատժեն»:

Ծխախոտն ընդդեմ կորոնավիրուսի, կամ Թորոսյանն էլի սխալ դուրս եկավ

Երբ անգամ Նիկոլն է հրաժարվում արտահանողին ներկայացնել, մի՞թե ՊԵԿ-ը նման բան կանի...

Բայց նկատենք ամենագլխավորը. այս հայտարարությամբ Նիկոլը պաշտոնապես ընդունեց, որ եղել է մաքսանենգություն: Ու այդ փաստն ընդունելուց հետո, էլ ավելի տարակուսելի է դառնում` այդ պատմությունը բացառապես ՌԴ իրավապահների դաշտում թողնելու դիրքորոշումը: Այսինքն, մաքսանենգության փաստն ընդունելով, Նիկոլն ակամա նաեւ ընդունեց դրա մնացած դետալները՝ մարդատար ինքնաթիռով տեղ հասցնելը, կասկածները, որ դա հենց նույն` ՌԴ-ից Հայաստան մարդկանց փոխադրած ինքնաթիռն էր, եւ այլն: Կրկնենք, խնդիրը ոչ միայն ծխախոտի մաքսանենգությունն է, այլ նաեւ այն կասկածները, որ տեղափոխումը ենթադրում է Հայաստանի տարածքում եւս հանցագործության իրականացում կամ առնվազն լրջագույն կասկածներորը եւս ենթադրում է քրգործ հարուցում: Իսկ ո՞վ պետք է զբաղվի դրանով, եթե ոչ հայաստանյան իրավապահները: Եվ ահա Նիկոլն անգամ մոտ չի գալիս այդ հարցին, թե ո՞ւր է այդ քրգործը մի հնարավոր հանցագործության հետ կապված, որը կարող է մինչեւ իսկ պետբյուջեին է վնասել: Ու չմոռանանք, սա նույն Նիկոլն է, ով քանիցս ամեն մի առիթով սրան-նրան միանգամից հանցագործ է կնքել՝ բացարձակապես չմտահոգվելով, որ խախտում է անմեղության կանխավարկած ասվածը: Ու հիմա, թեեւ պատմությունն իր ընտանիքի անունն է շոշափում, անգամ մի փոքր մտահոգություն չի հայտնում, որ հայաստանյան իրավապահները միտք անգամ չունեն այդ գործով զբաղվել: Այն էլ՝ կրկնակի մաքսանենգությունից հետո: Ու այս իրավիճակում այլեւս կմնա՞ որեւէ կասկած, թե մաքսանենգ ծխախոտի ծուխն իրականում որտեղից է գալիս:

ԱՀԿ.Ծխախոտի գլոբալ համաճարակն անկում է ապրում

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Ի.ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА