o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ԵՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

22.05.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ ԵՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ` քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրան կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Նախագիծն իսկական զավեշտի է վերածվել խորհրդարանական կուլիսներում, քչփչում են, թե նման փոփոխության կառավարությունը հանգել է ոչ թե հօգուտ առհասարակ հոգեկան հիվանդների, այլ կառավարության որոշ ներկայացուցիչների ապահովագրելու համար: Ըստ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ` այս նախաձեռնությամբ առաջարկվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգ, նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացում, սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ, նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների` որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, ամրագրել բժշկական օգնության եւ սպասարկման պայմանները, ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը: Ըստ էության, այս նախագծի ընդունմամբ` ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ` դրանց պաշտպանության համար, ապահովել անձանց հոգեկան առողջության ոլորտում առաջացող հարաբերությունների համալիր կարգավորումը: Այն հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջիկայում կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստում:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը բաժանվել են

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА