o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Սասուն Մկրտչյանի մայրիկի ծննդյան օրն է

22.05.2020 12:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Սասուն Մկրտչյանի մայրիկի ծննդյան օրն է

Այսօր հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող Սասուն Մկրտչյանի մայրիկի` Նարինե Կիրաոսյանի ծննդյան օրն է: Մոր, ով ծնել է քաջարի Սասուն Մկրտչյանին, ով ապրիլյան առաջին լարված օրերին կյանքի գնով պաշտպանեց հայրենիքը: Սասուն Մկրտչյանը գիտակցված մահով գնաց անմահություն: «Սասունը, եթե ռազմաճակատում չլիներ, նշանված կլիներ, ընկերուհի ուներ, տան միակ տղան էր: Բանակը շատ էր սիրում, որքան էլ հետ էինք պահում, միեւնույն է ծառայությունը նախընտրեց, կյանքն էլ էր շատ սիրում, աշխույժ, շփվող մարդ էր», -Սասունի մասին պատմուն են նրա հարազատը: Հայրենասիրությունը նրա մեջ էր, նա մեկն էր այն երիտասարդներից, որ հայրենիքի մասին բարձրագոչ ճառեր չէր ասում, այլ լռելյայն իր գործն էր անում:

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին

«Շատ նպատակներ ուներ Սասունս, բայց այդ պահին միայն իր ընկերների ու հայրենիք մասին է մտածել»,-չորս տարի անց վերհիշելով հերոս որդու կորուստը՝ հուզմունքը մի կերպ զսպելով «Իրավունքի» հետ զրույցում ասել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի մայրը՝ Նարինե Կիրակոսյանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА