o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի քանի ամսից ամեն ինչ լավ չի լինելու․ հարաբերականորեն կարող է մի քիչ լավանալ կամ շատ վատանալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

22.05.2020 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մի քանի ամսից ամեն ինչ լավ չի լինելու․ հարաբերականորեն կարող է մի քիչ լավանալ կամ շատ վատանալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայտնի չէ՝ երբ է այս ամենը վերջանալու, և մենք պետք է երկար պատրաստվենք այս վարակի տարածման օղակները կոտրելուն։ Այնքան երկար, քանի դեռ կամ բոլորը չեն վարակվել և լավացել, իհարկե, անխուսափելի մահերով, կամ չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, որը, դժբախտաբար, նույնիսկ հորիզոնում չի երևում, կամ պատվաստանյութ, որը կլինի փրկություն, բայց մոտակա 1-2 տարում պատվաստանյութ ունենալու հույսերը շատ փոքր են»,- Հանրային խորհրդի առցանց նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Սերժ Սարգսյանի տնտեսական զարգացման տասնամյակը (Տեսանյութ)

Նա նկատեց՝ պետք չէ պատկերացնել, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ է լինելու․ «Իրականում, մի քանի ամսից ամեն ինչ ավելի լավ չի լինելու․ լինելու է կամ այսպես, հարաբերականորեն կարող է մի փոքր լավանալ, կարող է շատ վատանալ»։

Արսեն Թորոսյանն ասաց, որ իրավիճակը պետք է շարունակեն կառավելի պահել։

Անդրադառնալով կորոնավիրուսով ծանր դեպքերին՝ նախարարն ասաց, որ այս պահին ունենք 202 ինտենստիվ թերապիայի մահճակալ մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը:

«Այո, դեռ ազատ մահճակալներ կան, սակայն նրանց զբաղվելը և ազատվելը շատ հակառակ տրամաբանությամբ է տեղի ունենում: Այսինքն՝ դրանք շատ արագ զբաղվում են, կարող է հենց այսօր միանգամից 50-ն էլ զբաղվի, բայց կազատվեն շան դանդաղ, որովհետև այն քաղաքացիները, որոնք վերակենդանացման բաժանմունքներում են, մոտավորապես 20 օր մնում են այնտեղ: Միայն այն դեպքերում է կարճ լինում ռեանիմացիոն մահճակալների զբաղվածությունը, եթե հիվանդի վիճակը կտրուկ վատանում է, և մենք չենք կարողանում փրկել»,- նշեց նա:

Այսինքն՝ ըստ նախարարի՝  մոբիլիզացված ռեսուրները հնարավոր է՝ ինչ-որ պահի չհերիքեն: Եվ այդ դեպքում իրենք ունեն իրենց մարտավարությունը, բայց դա ամենաանցանկալի բանն է, որ կուզեին անել: «Դա առողջապահական ամբողջ համակարգի ներգրավումն է պրոցեսի մեջ՝ բոլոր հիվանդանոցների, բոլոր ռեանիմացիաների ամբողջ բժշկական անձնակազմի: Դա կարող է լինել անխուսափելի, եթե մենք շարունակաբար ունենանք նման բարձր թվեր: Դա ստիպված քայլ կլինի, որն իր հետ բերելու է վատ սցենարների նաև բուժաշխատողների վարակվածության առումով, որն անխուսափելիորեն բարձրանալու է»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ մինչ օրս կորոնավիրուսով վարակված է մոտ 350 բուժաշխատող: Նաև մեկ այլ վատ սցենար կարող է լինել՝ հիվանդանոցներում բուժվող այլ խրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիները ներհիվանդանոցային վարակի պատճառով կվարակվեն, իրենց առողջական առանց այն էլ վատ վիճակը կվատթարանա:

«Հետևաբար, մենք գերնպատակն է այդ սցենարը թույլ չտալ՝ կառավարելի պահելով իրավիճակը»,- նշեց նա: Նախարարը դարձյալ ասաց, որ այս իրավիճակը երկար է տևելու, մի քանի ամսում կորոնավիրուսը չի վերանալու, իսկ դեղամիջոցն ու պատվաստանյութը շուտ չեն հայտնաբերվելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА