o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունի այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը ցածր է

22.05.2020 17:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունի այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը ցածր է

Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունի այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը ցածր է, հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

«Առաջին հերթին մենք կընդունենք զբոսաշրջիկներ, այսպես կոչված, «կանաչ» երկրներից, որոնցում բնակչության շրջանում COVID-19-ով վարակվածության մակարդակը համեմատաբար ցածր է: Մեր կողմից օտարերկրյա զբոսաշրջիկներին կներկայացվեն որոշ պահանջներ՝ Վրաստան մուտք գործելու և երկրում նրանց տեղաշարժի վերաբերյալ», - ասաց Գամկրելիձեն:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԱՇՆԱՆԸ

Նա նշել է, որ Վրաստանում անհանգստությամբ հետևում են հարևան երկրներում՝ Ռուսաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում վարակի տարածման հետ կապված իրավիճակին: 

Նա նշել է, որ զբոսաշրջիկների համար պահանջները կլինեն բավականին իրագործելի: Սա հիմնականում վերաբերում է կորոնավիրուսի համար բացասական թեստը հաստատող փաստաթղթերին:

«Հավանաբար, զբոսաշրջիկների համար կներդրվի այսպես կոչված COVID-19 անձնագիր, որը կհաստատի վերջին 72 ժամվա ընթացքում կորոնավիրուսային ինֆեկցիայի թեստ անցնելու փաստը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА