o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ահա մի պարզ օրինակ, թե միասնությունն ի՜նչ սքանչելի արդյունքների կարող է հանգեցնել

21.05.2020 19:10 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​Ահա մի պարզ օրինակ, թե միասնությունն ի՜նչ սքանչելի արդյունքների կարող է հանգեցնել

«Այսօր՝ մայիսի 21-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը։ Սա զուտ քրիստոնեական, կրոնական մի տոն է, որի հիմքում ընկած է Քրիստոսի՝ երկինք համբարձվելու սուրբգրային պատմությունը։ Տոնը նշվում է աշխարհի բոլոր քրիստոնեական Եկեղեցիների կողմից։

14-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից․ նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

1441թ. սկսած, սակայն, Համբարձման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու համար կրկնակի նշանակություն է ձեռք բերել։ Հայոց Եկեղեցու կենտրոնը Էջմիածնից 484թ. հետո տարբեր վայրեր է տեղափոխվել (Դվին, Աղթամար, Անի, Սեբաստիա) և հասել մինչև Կիլիկիա՝ Սիս։ 1441թ. Համբարձման տոնին ժամանակի ազգային ու եկեղեցական երևելի ներկայացուցիչները (այսօրվա լեզվով՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հոգևորականները) ժողով են գումարում և որոշում Հայ Եկեղեցու կենտրոնը վերադարձնել Էջմիածին, ինչն էլ նույն տարվա մեջ տեղի է ունենում։ Նույն թվից Համբարձման տոնի հետ նշվում է Սբ. ԷՋՄԻԱԾՆԻ տոնը։

«Սուրբ Աստվածամայր»-ում երեխայի մահը կապ չունի կորոնավիրուսի հետ

Բոլորս սովոր ենք Հայ Եկեղեցու կենտրոնը Սբ. Էջմիածնում տեսնել, բայց դժվար է պատկերացնել, որ մոտ 1000 տարի այն Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ չի եղել։ Եվ չէր էլ լինի, եթե ժամանակին Հայ բարձրաստիճան պաշտոնյաները ՄԻԱՍՆԱԿԱՆ չլինեին։ Մայր Աթոռ հասնելու համար ստիպված որևէ օտարերկյա դեսպանատանը վիզայի թերթիկ էինք լրացնելու։ Եվ այդ օտար երկրի տեղն ուղիղ համեմատական էր լինելու Մայր Աթոռի հետագա ենթադրյալ ճամփորդությունների աշխարհագրությանը՝ Մերձավոր Արևելքից մինչև Արևելյան Եվրոպա կամ ավելի հեռու։ Ու որքան հեռու լիներ (ասենք, Բուլղարիայում կամ ԱՄՆ-ում), այնքան քաղցր կթվար Մայր Աթոռը՝ իր Գահակալով ու հոգևորականներով հանդերձ։ Այնքան կարոտաբաղձ երգեր ու բանաստեղծություններ կձոնվեին Մայր Աթոռին, օրհնության և աղոթքի խնդրանքներ կուղղվեին հոգևորականներին, իսկ Հայաստանի Հանրապետություն Կաթողիկոսի յուրաքանչյուր այցը կընկալվեր իբրև ազգային-հոգևոր ոգու զարթոնքին նպաստող կարևոր իրադարձություն։ Եվ հակառակը, որքան մոտ, այնքան՝ անընդունելի՞։ Այնքան հոգևորականներին պետք է հայհոյել, Կաթողիկոսին՝ անբարեկիրթ կերպով աշխարհիկ անունով դիմել, դիվանատուն գրավել, Մայր Տաճարի դիմաց բարձրախոսով միտինգներ կազմակերպել, պարբերաբար մեդիա խաչակրաց արշավանքներ իրականացնել Մայր Աթոռի դեմ՝ ֆեյքերով, հանրային անձանցով։ Հետաքրքիր է, չէ՞, այս դուալիզմը։

Մայր Աթոռն ու նրա Գահակալը մեկ են ու անքակտելի. ՌԱԿ ԿՎ նախկին ատենապետ

Փառք Աստծո, այսօր Մայր Աթոռը Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ է՝ շնորհիվ Հայ բարձրաստիճան պաշտոնյաների ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ։ Ահա մի պարզ օրինակ, թե ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ի՜նչ սքանչելի արդյունքների կարող է հանգեցնել։
Մայր Աթոռը գտնվում է Սբ. Էջմիածնում», - այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր ՆՇԱՆ ՀՄԱՅԱԿՅԱՆԸ։

Զգուշացում՝ ՌԱԿ-ի անունը չարաշահող պատեհապաշտներին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА