o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա ազգային դավաճանություն է, որը ոչ մեկ չի մարսելու. Վահագն Չախալյան

23.05.2020 01:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սա ազգային դավաճանություն է, որը ոչ մեկ չի մարսելու. Վահագն Չախալյան

Ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանն արդեն 10 օր է, ինչ անազատության մեջ է: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա Ա. Ալեքսանյանը դատախազի ցուցումով ձերբակալվել էր, իսկ մայիսի 14-ին դատարանի որոշմամբ՝ կալանավորվել երկու ամսով: Ա. Ալեքսանյանին մեղադրում են ո՛չ ավել, ո՛չ պակաս հեծանիվով Ն. Բաղդասարյանի դեմ վրաերթի փորձ կատարելու մեջ: Իսկ ամբողջ նախապատմությունն այն էր, որ Ալեքսանյանը «ԿԱՄՔ» նախաձեռնության այլ անդամների հետ այդ օրը ակցիա է իրականացրել Լանզարոտեի տխրահռչակ կոնվենցիայի վավերացման դեմ, որին կողմ քվեարկողների թվում էր նաեւ իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Մի սրեք, ես ձեզ հարցնում եմ՝ ուր են հիմնադրամի գումարները. Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին. տեսանյութ

Անդրադառնալով Ա. Ալեքսանյանի անազատության մեջ գտնվելու փաստին՝ «ԿԱՄՔ» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆՆ ասաց. «Անշուշտ, ծանր է, երբ գիտես, որ քո «զինակից» ընկերը  բանտում նստած է ոչ մի բանի համար, երբ նույն ժամանակահատվածում տասնյակ իրական հանցագործներ ազատ թրեւ են գալիս, ինչ է թե իշխող «Իմ քայլի» սիրելիներն են: Ուզում եմ հիշեցնել, որ երբ Դավիթ Սանասարանը վրաերթի ենթարկեց 9  տարեկան երեխայի, նա ոչ միայն չկալանավորվեց, այլ այդ գործը փակված է: «Ռեստարթի» տղաներն առեւանգեցին Նարեկ Մալյանին ու փորձում էին գցել աղբարկղը ու ոչ միայն չկալանավորեցին, այլեւ անգամ նախաքննության ժամանակ գնացին Թիֆլիս եւ փորձում էին մասնակցել այնտեղ հեղախության: Հիշեցնեմ նաեւ, որ Վայոց ձորում փոխգնդապետին մահվան դուռը հասցրածներն ազատ ման են գալիս: Իսկ, այսպես կոչված, «Հեղափոխության պահապանները», ովքեր առեւանգեցին երկրի վարչապետին վիրավորողին եւ ուղիղ եթերով ստիպեցին ներողություն խնդրել, նրանց դեմ քր.գործը կարճված է ու ազատության մեջ են: Այսպես կարող եմ անվերջ թվել, մինչդեռ Արթուր Ալեքսանյանն այն բանի համար է անազատության մեջ, որ համարձակվել է ընդամենը ամոթանք տալ Նիկոլայ Բաղդասարյանին եւ իր գործընկերներին, որոնք ժողովրդի թիկունքի հետեւում սեփական պետությանը հարվածելով՝ կողմ քվեարկեցին Լանզարոտեի կոնվենցիային, ընդ որում՝ արտակարգ դրության պայմաններում: Սա ազգային դավաճանություն է, որը ոչ մեկ չի մարսելու, պայքարը շարունակելու ենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА