o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գայլերը Նորակերտի բնակչի անասնապահական տնտեսությանը պատճառել են շուրջ 5 մլն դրամի վնաս

23.05.2020 10:23 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գայլերը Նորակերտի բնակչի անասնապահական տնտեսությանը պատճառել են շուրջ 5 մլն դրամի վնաս

Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանին պատկանող 122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վիրավորել, ինչի արդյունքում տնտեսությանը պատճառվել է շուրջ 5 միլիոն դրամի վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, Նորակերտի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովի կազմված ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան:

Ելփին գյուղում օձը խայթել է բնակչին

«Հանձնաժողովը հաշվարկել է անասնապահական տնտեսությանը պատճառված վնասի չափը, որը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ: Համապատասխան ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան: Պատճառված վնասը վերականգնելու համար Նորակերտի համայնքապետարանը կօգնի իր հնարավորությունների սահմաններում: Բնական է, որ մեր միջոցներն անբավարար են՝ նման չափի օժանդակություն հատկացնելու կամ կրած վնասը լրիվ փոխհատուցելու համար: Մնում է սպասել, թե ինչ կարգի աջակցություն կտրամադրի կառավարությունը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ Նորակերտի համայնքապետարանից ուղարկված ակտն արդեն մուտքագրված է մարզպետարանում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА