o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի նոր նախագահը հասցրեց հուսախաբ անել Նիկոլին

23.05.2020 11:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի նոր նախագահը հասցրեց հուսախաբ անել Նիկոլին

Իր վերջին աղմկոտ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արցախյան խնդրին եւ Լավրովի հայտնի հայտարարությանը, միտք էր առաջ քաշել, թե ԱՄՆ պետքարտուղարությունից բոլորովին այլ ազդակներ են դրան հաջորդել: Եվ ահա նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հասկացնել տվեց, թե իրականում որն է ԱՄՆ տեսակետը:

Արցախի նախագահն ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր է ստորագրել

Այսպես, դեսպան Թրեյսին, մեկնաբանելով Լավրովի վերջին հայտարարությունը, միայն շեշտեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու հանձնառությանը. «ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, եւ մենք փորձում ենք կառուցողական ձեւով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ»: Ներկայումս էլ հիմնականում կենտրոնացած են «բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքների» վրա, ինչը «կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»:

«Դիվանագետերենից» եթե թարգմանենք, իմաստը մոտավորապես սա է՝ ՄԽ-ն միասնական կառույց է եւ գործում է համատեղ: Կարճ ասած, պետք է «նախապատրաստվեք տեւական խաղաղ կարգավորման»: Չէ, կարծես իրականում էլ Նիկոլը պետքարտուղարությունից եկած ազդակը ճիշտ չէր ընկալել: Ավելի ստույգ, դեռ հասկանալ է պետք, թե նման ազդակներն ամերիկյան քաղաքական էլիտայի ո՞ր թեւից են գալիս՝ իշխանակա՞ն, թե՞ վերջինիս հետ կատաղի պայքարի մեջ գտնվող ուլտրալիբերալների։ Հաշվի առնելով նաեւ հետեւյալ հանգամանքը։ Այս օրերին խոսակցություններ մտան շրջանառության մեջ, որ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնաժողովում նախապատրաստվում է բանաձեւ, որտեղ խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, նաեւ ուղղակիորեն ընդգծվում է այն միտքը, թե՝ Բաքուն իրավունք ունի «իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ուժային միջոցներով»։ Եթե նման փաստաթուղթ պաշտոնապես ընդունվի, ապա դա Բաքվի համար կդառնա ուղղակի ցուցում՝ պատերազմ սկսեք։ Թե ինչու դեռ ուլտրալիբերալ վերահսկողության տակ գտնվող եվրոպական կառույցները, չունենալով որեւէ առնչություն Արցախի հարցով զբաղվող միակ միջազգայնորեն ընդունված կառույցի՝ Մինսկի խմբի հետ, փորձում են արցախյն նոր պատերազմ հրահրել, դա իր տրամաբանությունն ունի։ Վերջին գործընթացները ցույց տվեցին, որ հակամարտությունը կարող է որոշակի հանգուցալուծման հասնել, որի արդյունքը կդառնա Իրանի հետ սահմանին ռուս խաղաաղարար ուժերի ի հայտ գալը։ Իսկ դա ուլտրալիբերալիզմի համար ծանր պարտություն կդառնա, որի դեմը փորձում են տեւական ժամանակ առնել։ Ապրիլյան պատերազմի հրահրումը, Բոլթոնի հայտնի ծրագիրը, ՄԽ-ն շրջանցելով Ալիեւ-Փաշինյան հանդիպումների կազմակերպումը, Արցախում ձեռնասուն նախագահ ունենալը եւ այլն․ դրանք բոլորը այդ ծրագրի քայլերից են։

Իսկ թե որքանով է ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունը համահունչ լիբերալիստական այդ ձգտումներին, այլ հարց է։ Սակայն նկատենք, որ հենց հայաստանյան դեսպանն է, ով, ի դեպ, նշանակվել է Թրամփի կողմից, ներկայացնում ամերիկյան պաշտոնական քաղաքականությունը։ Եվ այն, որ դեսպան Թրեյսին հենց Նիկոլի ասուլիսից հետո որոշեց հստակեցնել, թե արցախյան ուղղությամբ ինչ է մտածում Սպիտակ տունը, հաստատ պատահական չէր։ Հաշվի առնելով նաեւ, որ դեսպանի «նախապատրաստվեք տեւական խաղաղ կարգավորման» մտքի տակ եւս հասկացվում է շփման գծում խաղաղարարների տեղակաայումը։

Սակայն երեկ Փաշինյանը, կարծես թե, Արցախի հետ կապված մեկ այլ հիասթափության եւս բախվեց: Այսպես, ինչքան էլ, որ փորձում է ցույց տալ, թե արցախյան ուղղությամբ ինչ-որ արտառոց զարգացում, որեւէ ճնշում կամ նման բան չկա, իրականությունն այն է, որ հենց Նիկոլի վրա է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» բեռը, կամ առնվազն, իր ասածով՝ «Հայաստանի ժողովրդին եւ Ղարաբաղի ժողովրդին»: Հույսեր կային, որ եթե Արցախում իշխանափոխություն լինի, նոր իշխանությունները կհամաձայնեն՝ գոնե մասամբ այդ բեռն իր վրայից վերցնել: Բայց ահա, երեկ թեեւ Արցախն ունեցավ նոր նախագահ, սակայն Արայիկ Հարությունյանից եկած ազդակները բոլորովին այլ բան են հուշում:

Չնայած, երդմնակալությունից հետո ելույթում Ա.Հարությունյանը դեռ մի բան էլ ցույց տվեց, որ մեկը-մեկին Նիկոլի ասածներով է առաջնորդվում: Համենայնդեպս, պատրաստվում է շարժվել փաշինյանական «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ուղղությամբ: Այլ հարց՝ Փաշինյանին պե՞տք էր, որ հազիվ պաշտոնը ստանձնած՝ Ա.Հարությունյանը ցուցադրաբար կրկնեց հենց այն հայտարարությունը, որի համար Նիկոլը չորս կողմից հարվածներ ստացավ, Լավրովն էլ կոպտորեն նրան համեմատեց Ալբանիայի վարչապետի հետ: Չէ, հազիվ թե դա Նիկոլի սրտովը լիներ: Բայց դե բողոքել էլ չի կարող, չէ որ Հարությունյանը հանգիստ կարձագանքի. «Փաշինյան ջան, բա որ քո ասածները չկրկնենք, ո±ւմ ասածներն են կրկնելու»:

Արցախի դիվանագիտական ծառայությունում մնալու հորդորով շատ զանգեր ու նամակներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից. Մասիսի Մայիլյան

Մինչդեռ դժվար չէ կռահել, թե ինչ կարող էր իրականում լինել Ա.Հարությունյանի ասածների տակ: Եթե նա պնդում է, թե՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», կարելի է նաեւ սա տեսնել ասվածի տեղատակերում. «Իսկ Դուք, հարգարժան Հայաստանի վարչապետ, մեր բոլորի ղեկավարն եք: Դե, ուրեմն, բարի եղեք ինքներդ էլ բանակցությունները շարունակել»: Բայց նաեւ. «Եթե հանկարծ հող հանձնելու հարց ծագի, մեր կարծիքը լսեցիք՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Լսեցին նաեւ արցախցիները, որ մենք այլ տարբերակ չենք տեսնում: Ուրեմն, հարգարժան վարչապետ, ինչ էլ որոշես, նաեւ բարի եղիր՝ ողջ պատասխանատվությունը կրել»:

Վերջապես, զուգահեռաբար Հարությունյանը նաեւ ներկայացրեց, թե ապագայի ինչ պատկերացումներ ունեն. «Երբ 28 տարի առաջ Արցախի համար կռիվ էինք տալիս, երազում էինք ունենալ միացյալ ու ազատ հայրենիք: Այժմ նորանոր երազանքներին հասնելու ժամանակն է...»: Իսկ դա նշանակում է սա. «Մենք մեր ուզածը ստացել ենք, մեր հարցը լուծված է»: Առավել եւս, որ Արցախի նախագահը հիշեց նաեւ ավագ եղբոր մասին, դրանով պարզ ցույց տալով, որ ինքը, ինչպես բոլոր արցախցիները, այդ հողի համար ծանրագույն կորուստներ ի կրել, եւ չի պատրաստվում թափված արյունն ուրանալ, այդ թվում՝ սեփական կյանքի գնով»:

Ստացվում է այս վիճակը. մի կողմից, Արցախը հասկացնել է տալիս, որ ինչ բանակցային որոշման էլ, որ Նիկոլը հասնի, դա իր որոշումն է, ինքն է պատասխան տալու: Իսկ ահա մյուս կողմից շարունակվում են համանախագահ երկրների հորդորները, որ պետք է ակտիվացնել բանակցությունները: Օրինակ, դեսպան Թրեյսին հասավ այն մտքին, որ անգամ կորոնավիրուսի պարագայում պետք է աշխատանքները շարունակել, թեկուզեւ տեսակապի միջոցով: Իսկ ահա ՌԴ-ն կարծես սկսել է մտածել բանակցությունների «կենդանի» շարունակականության մասին: Համենայնդեպս, անցած օրերին նա նախ հերթական խոսակցությունն ունեցավ Մնացականյանի հետ, որին հաջորդեց համանախագահների հետ Մնացականյանի հերթական տեսակոնֆերանսը։ Ապա` Մամեդյարովի, որի հետ քննարկում էր համաճարակը մի փոքր թեթեւանալուն պես հերթական հանդիպումը կազմակերպելու հարցը: Ընդ որում, ինչքան էլ, որ Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է ծանր ներկայացվել, բայց ահա համանախագահ երկրների մոտ՝ ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ինչպես նաեւ՝ Ադրբեջանում կան այդ թեթեւացման նշանները: Իսկ դա հուշում է, որ բանակցային գործընթացի շարունակությունը սարերի ետեւում չէ: Միգուցե, առավելագույնը մեկ ամիս, բայց սա փոքր ժամանակահատված է, եւ այդ ընթացքում Նիկոլը պետք է կարողանա կողմնորոշվել՝ ելնելով այս իրավիճակից, ի±նչ է անելու:

Ս.Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА