o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձեր տունն ենք քանդելու, հայհոյանքներն են տվել 7 տարեկան տղայիս, կնոջս. Աթանեսյանը մանրամասներ է ներկայացնում

23.05.2020 11:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ձեր տունն ենք քանդելու, հայհոյանքներն են տվել 7 տարեկան տղայիս, կնոջս. Աթանեսյանը մանրամասներ է ներկայացնում

Արդեն երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանը նշեց, որ ինքն ապրում է Քանաքեռի մասնավոր հատվածում, տան անմիջապես հարևանությամբ Քանաքեռի հին կինոթատրոնն է, որը հիմա ձայնագրման ստուդիա է: Այնտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, որտեղ խաղում են բոլոր երեխաները, այդ թվում նաև իր տղաները. «Տիրոջ որդին պահանջում է, որ իմ երեխաներն այնտեղ այլևս չխաղան: Այդ մարդը 40 տարեկան է: Հետո ինձ պատմեցին այդ մասին: Ասացին, որ իբր ես իրանց կյանքը կերել եմ: Սակայն ես այդ անձի հետ որևէ հարաբերություն չունեմ: Ի՞նչ կյանք ուտել, նորմալ չեմ էլ ճանաչում:

Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է

Երկրորդ օրը որոշում են իմ ու այդ հիմնարկը փակող ճաղավանդակն ամբողջությամբ փակել պատնեշով: Կինս զանգահարեց, ես ասացի, որ թող անեն: Ես ասացի, որ սադրանք է: Հետո տեսնելով, որ դրան էլ ռեակցիա չկա, հայհոյում են երեխայիս, ով առաջին հարկի պատուհանից նայելիս է եղել: 7 տարեկան տղայիս հայհոյել են ամենավերջին ստոր սեռական հայհոյանքներով: Տղայիս ցավը տանեմ, պատասխանում է: Իսկ հայհոյողները 40 տարեկան են եղել: Ուզում են խփեն երեխայիս, կինս վազում է պատշգամբ: Դրանից հետո մոտ 5-6 րոպե ամենավերջին ստոր հայհոյանքներն են տալիս կնոջս հասցեին:

Նրանք փակվում են տանը, որպեսզի պաշտպանվեն: Հարձակվում են, ամենավատ բառերն ասում, հայտարարում, որ մեր տունը կքանդեն՝ նշելով իմ փաստաբան լինելը: Երբ կինս զանգահարեց ինձ, ես արագ հասա տուն: Ես հասկանում էի, որ սադրանք է, պատճառ չկա: Ոչ գողական, ոչ այլ մտածող մարդիկ նման բան չեն անում: Երեխաների, տան վրա հարձակումը արդարացում չունի:

Ես ահազանգել եմ ոստիկանություն: Փառք ու պատիվ նրանց: Նրանք ինձ հետ հավասար հասան մեր տուն:

Միջադեպը մինչև այդ շարունակվում է ինձ հետ, հարձակվում են ինձ վրա: Եթե ոստիկանների միջամտությունը չլիներ, միգուցե ես այսօր ճաղերի ետևում լինեի: Չգիտեմ, թե ինչով կավարտվեր ամեն ինչ:

Հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինում, երբ թափթփուկ ոչնչությունները հարձակվում են ընտանիքիդ, երեխաներիդ, կնոջդ վրա: Նրանցից մեկը հայտնի նարկոտիկ վաճառող է»,-ասաց նա:

«Նրանք սերտ կապեր ունեն ներկայիս իշանությունների հետ: Էն որ իրենց ոգևորել են, որ կարող են անել ու մարսել, դա հաստատ: Ոստիկանությունը իր բարձունքի վրա է գտնվում: Պահանջելու եմ, որ այդ մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА