o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված 12 հիվանդ կա. մարզպետարան

23.05.2020 18:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված 12 հիվանդ կա. մարզպետարան

Սյունիքի մարզում մինչ այժմ կորոնավիրուսի 61 դեպք է գրանցվել, այս պահին կա 12 ակտիվ դեպք։ Այս մասին նշված է մարզպետարանի էջում. 

«Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․

Ընդհանուր՝ 61 հաստատված դեպք, որից 49 հոգի բուժվել է, 12 հոգի բուժում է ստանում, որից՝ 5 հոգի՝ Քաջարանից, 2 հոգի՝ Գորիսից, 4 հոգի՝ Սիսիանից, 1 հոգի՝ Մեղրիից։ 12 հիվանդները գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։

Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ու կոչ ենք անում՝ համավարակի տարածման բարձր վտանգի ներկա պայմաններում շարունակել խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները, սահմանափակել շփումները, ձեռնարկել միջոցառումներ՝ տանը, աշխատավայրում եւ դրսում՝ ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին պաշտպանելու ու վարակի տարածումը կանխարգելելու համար։

Հատկապես զգուշության ու զգոնության կոչ ենք անում Սիսիան համայնքի մեր բնակիչներին, քանի որ վերջին գրանցված դեպքերն արձանագրվել են այդտեղ»։

Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացած 4 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА