o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել

23.05.2020 22:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որպես փաստաբան, հոգեբան Կարինե Նալչաջյանը, սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը եւ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը ՀՀ կառավարությանը կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել առաջարկելով՝

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

1. Կրթության եւ առողջապահության ոլորտում չօգտագործել Սեռական կրթության եվրոպական ստանդարտները եւ Ուղեցույցը (դրանցում նշված մոտեցումները), այդ մասին պաշտոնական հաղորդագրությամբ հայտնելով հանրությանը.

2. Կրթության եւ առողջապահության ոլորտում օգտագործել ազգային-քրիստոնեական արժեհամակարգի հենքի վրա մշակված կրթության ստանդարտներ (կրթական ծրագրեր, այդ թվում՝ Կոնվենցիայի կիրառման իմաստով)՝ դրանք մինչեւ ընդունելը ներկայացնելով հանրային լայն քննարկման եւ ապահովելով ծնողների, մանկավարժների, հոգեբանների, սեքսոլոգների, իրավաբանների եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը նախագծի ձեւավորմանը:

​​​​​​​Բոլորի համար արդեն պարզ է, Նիկոլը գնում է, բայց միայնակ. Վահան Բաբայան

Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը ներկայացված հանրագրում մասնավորապես ասված է. «Մասնագետները վկայում են, որ սեռական կյանքի մասին ուղղակիորեն մինչեւ 12 տարեկան երեխայի հետ խոսելը, այսինքն` մինչեւ արբունքի շրջան հասնելը, կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Ժամանակից շուտ երեխային սեռական կրթություն տալը կնշանակի խլել նրանից իր մանկությունը, ինչը կարող է խեղել նրա հոգեկան աշխարհը, զրկելով նրան կարեւոր մարդկային հատկանիշներից` վտանգելով նրա հոգեկան առողջությունը, այլասերելով սեքսուալությունը` քանի որ մանկական վառ արտահայտված երեւակայությունը սկսում է գործել սիրո համատեքստից կտրված սեռականության մեջ։ Ըստ մասնագետների (հոգեբան, բժիշկ-սեքսոլոգ) մինչեւ 12 տարեկան երեխան սեռականություն (սեքսուալություն) չի կարող ունենալ։ Այդ տարիքին չհասած երեխան դեռեւս գտնվում է սեռական հասունացման նախնական, այսպես կոչված՝ լատենտ փուլում (մինչգենիտալային սեռականություն, սեռական զարգացման պրեպուբերտատ շրջան) եւ հոգեբանական ու սեքսոլոգիական տեսակետից հակացուցված է նրան այնպիսի գիտելիքներ տալը, որոնք նրան արհեստականորեն, ըստ էության՝ բռնի կերպով կտեղափոխեն սեռականության մասին պատկերացումների այնպիսի տիրույթ, որը հակասում է նրա բնականոն զարգացման տրամաբանությանը, կարթնացնեն նրա սեքսուալությունը, առանց մարմնասեռական հիմքի, այսինքն` ոչ սինխրոն սեռական զարգացման կտանեն, երբ մարմինը դեռ մանկական է, իսկ հոգեկանն` արդեն հասուն մեծի։ Արդյունքը կարող է լինել՝ գաճաճ սեքսուալություն, տձեւ զարգացման ընթացք»։

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

Ներկայացված հանրագրի տեքսն ամբողջությամբ կարդացե՛ք՝ այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА