o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկու տատիկներս էլ մինչեւ վերջին շունչը հավատում էին, որ իրենց հայրն ու եղբայրը չեն զոհվել. Լիլիթ Ստեփանյան

23.05.2020 23:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Երկու տատիկներս էլ մինչեւ վերջին շունչը հավատում էին, որ իրենց հայրն ու եղբայրը չեն զոհվել. Լիլիթ Ստեփանյան

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ §Իրավունքը¦ շարունակում է §Մեր հերոս պապերը¦ խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները:

Հուզիչ պատմություն, որի բարի ավարտը կախված է հենց քեզնից

ԱԺ §Իմ քայլը¦ խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ մայիսի 9-ը ոչ միայն հաղթանակի, այլեւ պատերազմի մասին է, ոչ այնքան տոնի, որքան այդ տոնի մեջ ամփոփված խորհրդի մասին է, քանի որ թե՛ ավագ սերնդի, թե՛ երիտասարդների մոտ այս տոները միախառնվում են՝ յուրովի արձագանք ու հետք գտնելով նրանց արժեհամակարգի մեջ:

Իրեն տրանսգենդեր կին համարող Լիլիթ Մարտիրոսյանի հայցը դատարանը մերժեց

- Պատերազմին մասնակցությունից անմասն չի մնացել նաեւ իմ ծննդավայր Ջրառատ գյուղը (այժմ՝ Ջրառատ թաղամաս), որը գտնվում է Հրազդանի տարածաշրջանում: Ըստ արխիվային փաստերի՝ ռազմաճակատ է մեկնել 815 ջրառատցի: Նրանցից շատերը չեն վերադարձել, շատերը հաշմանդություն են ձեռք բերել, քչերը հասել են Բեռլին, իսկ մի մասն էլ բնակություն է հաստատել աշխարհի տարբեր քաղաքներում: Իմ պապիկներից ոչ ոք Հայրենական Մեծ պատերազմին չի մասնակցել. նրանք փոքր են եղել: Հայրական կողմից տատիկիս հայրն է զորակոչվել, ով այդպես էլ չի վերադարձել: 1943 թ-ին լուր է ստացվել /ամիսը չեն հիշում/, որ Աղասի Մարտիրոսյանը համարվում է անհետ կորած: Սակայն այդ լուրից ամիսներ անց՝ տատիս ընտանիքը նրանից նամակ է ստացել Նովոռոսիսկ քաղաքից: Նամակում ասվում էր, որ նա վիրավորվել է եւ գտնվում է զինվորական հոսպիտալում: Փոստի վատ աշխատա՞նքն էր խնդիրը, թե՞ իսկապես սխալվել էին պատասխանատուները, այսօր արդեն դժվար է ասել: Փաստն այն է, որ նամակից հետո նրանից այդպես էլ որեւէ տեղեկություն չի ստացվել ռազմաճակատից ո՛չ ողջ լինելու, ո՛չ էլ մահվան մասին: Աղասին համարվել է անհետ կորած: Նրա անունը փորագրված է Ջրառատ թաղամասում գտնվող Անհայտ զինվորի հուշարձանին, ուր ամեն տարի այցելում են Աղասի Մարտիրոսյանի հարազատներն ու ազգականները:

Անտեսվածը

Տատիս եւ մյուս 4 քույր ու եղբայրներին մեծացրել է նրանց պապը, դպրոց ուղարկել ու մեծ դժվարությամբ պահել: Տատս սով է տեսել, ասում էր, որ
հարեւանի երեխաները ուռչում էին ու մահանում, իսկ իրենց պապը, ում ոչ ոք չգիտի, թե ինչու տատա էին ասում /Հայրապետ Մարտիրոսյան/, նրանց սոված չի թողել: Նրան թոռները համարում էին երկրային աստված, ով «երկնքից սայլով իջավ ու չթողեց, որ մահանան սովից»:

3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները, բացառիկ մանրամասներն ու լուսանկարները

Հետագայում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ երկաթե վարագույրը բացվեց, մի անգամ հեռուստացույցով Անդրե Աղասու մասին փոքրիկ սպորտային լուր հաղորդվեց: Տատս հուզվեց, ասում էր, որ այդ տղան շատ նման է իր հորըԱսաց, որ հիշողություններում իր հայրն այդպիսին է եղել, հետո մենք էլ ուշադիր եղանք ու զարմանքով իսկապես մեծ նմանություններ գտանք տատիկիս
եղբոր որդիների հետ: Տատս վստահ էր, որ իր հայրը չի մահացել, քանի որ այն օրերին շատ էին լինում դեպքեր, երբ սեւ թուղթ ստանալուց հետո էլ,
այնուամենայնիվ, մարդիկ վերադառնում էին:

​​​​​​​Բոլորի համար արդեն պարզ է, Նիկոլը գնում է, բայց միայնակ. Վահան Բաբայան

90-ականներին հայրս նամակ էր ուղարկել Նովոռոսիսկի քաղաքային իշխանություններին, խնդրելով որեւէ տեղեկություն հայտնել 1943 թ-ին
հոսպիտալում բուժվող իր պապի մասին: Պատասխան նամակում ասվում էր, որ ցավոք, քաղաքային արխիվում որեւէ փաստաթուղթ չի պահպանվել եւ որ այդ հարցով ցանկալի է դիմել Լենինգրադ քաղաքի/այժմ՝ Սանկտ Պետերբուրգ / պետական արխիվ: Մենք այդպես էլ չփորձեցինք որեւէ բան ձեռնարկել, գուցե տատս ճիշտ էր, գուցե հայրը ինչ-որ հրաշքով հասել էր ԱՄՆ ու բնակություն հաստատել այնտեղ

ԿԳՄՍ նախարարի գլխին նոր «սեւ ամպեր» են կուտակվում

Մայրական կողմի տատիս հայրն ու եղբայրն էլ են մեկնել ռազմաճակատ: Նրանց մայրը մեծ դժվարությամբ կարողացել է տատիս եւ նրա քրոջն ու եղբորը փրկել սովից: Տատիկս պատմում էր, թե ինչպես է մի օր «պոչտալիոնը» եկել իրենց տուն՝ բերելով եղբոր «սեւ թուղթը» ու այդ օրից ի վեր նրանց մայրն այլեւս չի հրաժարվել սեւ գլխաշորից: Բայց այս անգամ էլ պատերազմից վերադարձողները վստահեցնում էին, որ տեսել են տատիկիս Սուրեն եղբորը եւ որ նա ողջ է, բայց վերադառնալ Հայաստան դեռ չի շտապում: Տատս դրանում վստահ էր: Վերջին տարիներին «Սպասիր ինձ» հաղորդաշարով Սուրեն Բաբայան անուն-ազգանունով հայր ունեցող մեկը Հայաստանում փնտրում էր իր հարազատներին: Տատիկս
անկողնային էր, մենք էլ ավելորդ հույզերից խուսափելու համար նրան ոչինչ չասացինք: Տատիս մահից հետո դադարեցին նաեւ այս մասին խոսակցություններըԱյդպես էլ չիմացանք, գուցե իսկապե՞ս տատիս եղբայրը ողջ էր եւ ընտանիք էր կազմել Ռուսաստանում:

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

Երկու տատիկներս էլ մինչեւ վերջին շունչը հավատում էին, որ իրենց հայրն ու եղբայրը չեն զոհվել: Դա նրանց հույս էր տալիս եւ ուժեղ էր դարձնում:
Տատիկներիս վերաբերմունքը պատերազմից այդպես էլ չվերադարձած հայրերի անունները կրող թոռների հանդեպ աննկարագրելի էր՝ հազարապատիկ ավելի ջերմԱմեն տարի մենք՝ նրանց թոռները, այժմ նաեւ մեր երեխաները, մայիսի 9-ին այցելում ենք Ջրառատ թաղամասի կենտրոնական գերեզմանատանը գտնվող «Թոփի բլրի» վրա 1974 թ-ին կառուցված եւ սուր հիշեցնող հուշարձան-կոթողին՝ նվիրված անհայտ զինվորի հիշատակին, փնտրում-գտնում նրանց անուններն ու գլուխ խոնարհում: Այո, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

- Տիկին Ստեփանյան, հետաքրքիր է՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերում Հայրենական Մեծ պատերազմում հայերի մասնակցությանը:

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայրենական Մեծ պատերազմի սանձազերծումը մեզ՝ հայերիս համար նախեւառաջ Առաջին աշխարահամարտի ընթացքում ծրագրված ու իրագործված Ցեղասպանության դառն ու անջնջելի հիշողությունների արթնացումն էր: Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների որդիներն այս անգամ զորակոչվեցին պաշտպանելու ընդհանուր հայրենիքը՝ Արեւելյան Հայաստանի եղբայրների հետ միասին: Այս միտքն ու զգացողությունը ընդհանուր մակարդում կարմիր թելի պես անցնում է նաեւ մեզ համար պատմական ուղեցույց դարձած մի շարք ստեղծագործություններում, ֆիլմերում, երգարվեստում: Ի թիվս բազմաթիվ քաղաքական ու պատմական գնահատականների, ձեռքբերումների՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտի դրական հետեւանքներից մեկն էլ ես համարում եմ Մեծ Հայրենադարձությունը: Այո, սփյուռքի մեր հայրենակիցները վերադարձան հաղթանակած հայրենիք: Չքննարկենք, թե արդյոք բոլորը այստեղ գտան այն, ինչ փնտրում էին, կամ ինչպես դասավորվեց նրանցից յուրաքանչյուրի կյանքը: Բայց փաստենք, որ հայրենադարձությունը հաջորդեց հաղթանակին:

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

Չեմ կիսում այն կարծիքը, թե 1941-45թթ.-ի պատերազմը մեզ համար Հայրենական չէր: Դժվար չէր կանխատեսել, որ Մոսկվայի «ընկնելուց» հետո մեր տարածաշրջանի պետությունների գրավումը դառնալու էր օրերի հարցՏարբեր տվյալներով Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է մոտ հինգ հարյուր հազար հայ: Նրանցից մոտ երեք հարյուր հազարը՝ Խորհրդային Հայաստանից: Սա նշանակում է, որ պատերազմը չէր շրջանցել ոչ մի ընտանիքՀետեւաբար, ձեւավորել այն դիսկուրսը, թե այն հայրենական չէր, մեղմ ասածընդունելի չէ: Վտանգված էր մեծ հայրենիքի՝ Խորհրդային Միության եւ այնտեղ գտնվող մեր փոքր հայրենիքի՝ Հայաստանի գոյությունը:

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Նկարում Աղասի Մարտիրոսյանն է, իսկ նամակը՝ Սուրեն Բաբայանինն է:

Հ.Գ.1 - Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА