o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

5 թրենդային կոշիկ, որոնք 2020-ի ամռանը ձեր ոտքերը կդարձնեն կատարյալ

24.05.2020 15:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
5 թրենդային կոշիկ, որոնք 2020-ի ամռանը ձեր ոտքերը կդարձնեն կատարյալ

Ամռան գալուն քիչ է մնացել է. ժամանակն է հոգ տանել ամառային զգեստապահարանի մասին: Ոչինչ չի խանգարում գալիք սեզոնին կատարյալ տեսք ունենալուն: Տեսնենք, թե որ թրենդային կոշիկները մեզ կօգնեն այդ հարցում։

«Երբեք մի զղջա արածիդ համար, եթե այդ պահին երջանիկ ես եղել». 25 կախարդական արտահայտություններ, որոնք ձեզ կօգնեն այլ կերպ նայել կյանքին

1. Բարակ կապիչներով բոկոտիներ

Ի՞նչը կարող է առավելագույնս ընդգծել ոտքերի նրբագեղությունն այս ամռանը: Բոլոր ոճաբանները միաձայն խոսում են բարակ կապիչներով բոկոտիների մասին: Դրանք շատթեթև են և ձեր քայլվածքը եթերային են դարձնում, իսկ կերպարը՝ ռոմանտիկ:

Կրունկի չափը կարելի է ընտրել ըստ տրամադրության. բարակ-երկարը՝ երեկույթների կամ տոնակատարությունների համար, փոքր կայուն կրունկը՝ զբոսանքի կամ գնումների գնալիս:

600x580

600x580

2. 3D էֆեկտով կոշիկներ

Դուք դեռ չգիտե՞ք, թե դա ինչ է: Կարանտինը՝ հասկացանք, բայց դուք պետք է հետևեք նորաձևության նորույթներին, որպեսզի ամռանն անակնկալներ չունենաք: Այս էֆեկտով կոշիկները շատ գեղեցիկ են նայվում:

Լայն թաթ ունեցողներին խորհուրդ չի տրվում հագնել շատ մեծ ծավալներով մոդելներ։ Սակայն, եթե ընտրեք մարմնագույն մեդել, այն կերպարի հետ շատ ներդաշնակ կլինի։ Նեղ ոտնաթաթով կանանց համար սահմանափակումներ չկան։

600x580

600x580

3. Մյուլեր

Մյուլերը հարմար են այն կանաց համար, որքեր նախընտրում են չկրել նեղ նավակներ և գերադասում են հարմարավետությունը։ Դրանք շատ տարբերակներ ունեն՝ սաբոների նմաններից մինչև բավականին նուրբ մոդելները՝ փոքրիկ կրունկներով։

Ընտրությունն՝ ըստ ճաշակի։ Օրինակ, նրբագեղ կանայք կարող են առաջնությունը տալ բարձր կրունկներով մյուլերին, դրանով իսկ ոտքերին տեսողականորեն երկար և բարակ տեսք հաղորդել։

600x580

600x580

4. Բարձրակրունկ նավակներ

Նավակները ցանկացած կնոջը դարձնում են թոփ մոդել, համաձայն չե՞ք: Եվ, այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում դրանք անդադար կրել, այլ հագնել միայն հատուկ առիթներով:

Եվ բավական է ընտրել ստանդարտ սև նավակները՝ ոչ ոքի չեք զարմացնի: Ի՞նչ կասեք մարմնագույնի կամ վառ կարմիրի մասին: Այսպիսի կոշիկներն անկասկած կշեշտադրեն ոտքերը, կերպարին նրբագեղություն կհաղորդեն և թույլ չեն տա, որ տղամարդիկ անտարբեր լինեն:

600x580

600x580

5. Նավակներ՝ բաժակ կրունկներով

Ահա և բարակ բարձրակրունկներին առօրյայում փոխարինողները՝ kitten heels կրունկներով կոշիկները: Դրանք հեշտությամբ կարելի է ներառել գործնական կամ ամենօրյա զգեստապահարանում: Կրունկի այսպիսի բարձրությունը հարմար է ամեն օր հագնելու համար, քանի որ ողնաշարը չի ծանրաբեռնվի այնքան, որքան բարակ բարձրակրունկների պարագայում:

Բաժակ կրունկները 2020-ի թրենդն են: Հիշում ենք Քերի Բրեդշոյի նավակներով կերպարները և համարձակորեն կիրառում դրանք այս ամառ:

600x580

600x580

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА