o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հորմոնալ ժամանացույց. Մինչև առավոտյան 6:00-ն արթնանալու դեպքում արտադրվում է երջանկության հորմոնը՝ սերոտոնինը

24.05.2020 19:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հորմոնալ ժամանացույց. Մինչև առավոտյան 6:00-ն արթնանալու դեպքում արտադրվում է երջանկության հորմոնը՝ սերոտոնինը

Հորմոնալ ժամանացույց

Մինչև առավոտյան 6:00-ն արթնանալու դեպքում արտադրվում է երջանկության հորմոնը՝ սերոտոնինը։

6:00-ին բարձրանում է կորտիզոլի մակարդակը՝ հորմոն, որը մեր օրգանիզմը պատրաստում է ակտիվ կենսունակության։

Օրինական հիմունքներով Վրաստանում գտնվող և երկիրը լքել չկարողացող արտասահմանցիներն իրավունք կունենան մնալ Վրաստանում մինչև հուլիսի 31-ը

Այժմ առավելագույնս միանում է տրամաբանությունը։ Օրվա պլանները կազմելու և որոշում կայացնելու ճիշտ ժամանակն է։

7:00-ին դադարում է մելատոնինի արտադրությունը՝ տեղ ազատելով սեռական հորմոնների համար։ Քնելը շարունակելն անիմաստ է․ հետագա քնելու արժեքը = 0, ինչը նշանակում է կյանքի անիմաստ վատնում։

8:00-ին թատերաբեմում սեռական հորմոններն են։ Դրանք ստերոիդներն են՝ հորմոնններ, որոնք ձևավորում են մեր մկանային կառուցվածքը։ Մարզանքով, մարմնամարզությամբ և բազմանալու ճիշտ ճամանակն է։

Առավոտյան խմելով 500 մլ ջուր և մարզանք անելով, կարելի է դուրս մղել սթրեսի հորմանները։

10:00 -14:00-ը դեգիդրոէպիանդրոստերոնի (DHEA) գագաթնակետն է՝ նեյրոհորմոն, որը պատասխանատու է հիշողության և ուշադրության համար։ Մտավոր գործունեության լավագույն ժամանակահատվածն է։

14:00-16:00 շրջանում կտրուկ զգալով քնկոտություն մի զրկեք ձեզ 20 րոպե քնելու հաճույքից։ Դա աճի հորմոնի պիկն է, որ բերում է գեղեցկություն ու հավերժ երիտասարդություն։ Այդ քնից հետո ցանկալի է փոքրիկ նախավարժանք, քանի որ աճի հորմոնը պատասխանատու է մկանային շերտի քանակի համար։

17:00-ից սկսվում է նվազել կորտիզոլը։ Լավ կլինի, որ կաևոր որոշումների ընդունումը հետաձգվեք։ Սպորտը հակացուցված է, քանի որ մկանների սնուցումը շատ դժվարանում է։

21:00-ից սկսում է արտադրվել մելատոնինը։ Իջեցնելով մարմնի ջերմաստիճանը, մենք մտերիմների ջերմության և հոգատարության կարիքն ենք զգում։ Ընտանեկան գրկախառնությունների ճիշտ ժամանակն է։

22:00-ից օփիոիդային հորմոնների ակտիվացման շրջանն է, որոնք ունեն թմրամիջոցների ազդեցություն․ սրանք էնդորֆիններն են: Այդ ժամանակ քունը կուղեկցվի հաճելի զգացողությամբ։

Օրվա սթրեսը հետևում է․ օրգանիզմը պատրաստ է վերալիցքավորման։ 22:00-4:00 ժամանակահատվածում ընկած քունը առավելագույն արժեքավորն է։

2:00-ից գործի է անցնում աճի հորմոնը, որ ապահովում է գեղեցկություն և երիտասարդություն։ Դրա շնորհիվ երեխաները «ճախրում» են քնի մեջ, իսկ մեծերը մնում են երիտասարդ, գեղեցիկ, ամուր ոսկորներով և որակյալ մկաններով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА