o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տունս «թքել-կպցրել են», սա բա՞ն է, որ արել են, սրիկաներ. ինձ ասել են, նկարվի, ասա, որ քեզ փող ենք տվել, բայց ինձ ոչ մի կոպեկ չեն տվել.Արտուշ պապիկ

24.05.2020 13:23 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տունս «թքել-կպցրել են», սա բա՞ն է, որ արել են, սրիկաներ. ինձ ասել են, նկարվի, ասա, որ քեզ փող ենք տվել, բայց ինձ ոչ մի կոպեկ չեն տվել.Արտուշ պապիկ

Տունս «թքել-կպցրել են», սա բան է. որ արել են, սրիկաներ:

Համացանցում հայտնի դարձած Արտուշ պապիկը բողոքում է իր տան նորոգումից:

«Պապիկս զոհվել է կերչի մատույցներում». Հայկ Օրդյան

Հիշեցնենք, որ Ապրլի 24-ին, Ծիծեռնակաբերդում Արտուշ պապիկը փորձեց բարձրանալ Ծիծեռնակաբերդ, սակայն չթույլատրեցին, այնուհետև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հորդորով, պապիկին ուղեկցեցին: Դրանից հետո տարբեր անձինք, սկսեցին նորոգել պապիկի բնակարանը:

«Փոշի են արել ու գնացել, լինոլիումը փռել են պարկետի վրա ու գնացել, առանց մաքրելու: Չի կարելի էսպիսի

բան անել: Սա ոչ թե աշխատանք է, այլ գլխառադ անել»,- ասում է Արտուշ պապիկը: Նա տեսանյութում ցուցադրում է տունը, ասում, որ ոչինչ չեն էլ սարքել: Ասաց, որ լսել է թե հեռուստացույց են բերել և այլ տեխնիկա, սակայն ոչինչ էլ չկա:

Արտուշ պապիկի աղջիկը, Աստղիկ Միրզոյանն ասաց, որ ինքը ապրիլի 24-ին  քաղաքում չի եղել, երեկոյան վերադարձել է Երևան, տեսնելով, որ հայրը Ծիծեռնակաբերդում է: Իր խոսքով, գիշերը ժամը մեկին, իրենց դուռը ուժեղ թակել են, աղջիկն ասել է, որ ոստիկանություն կզանգի, ասել են, որ հենց ոստիկանությունից են ու վարչապետի հրամանով եկել են, որպեսզի Արտուշ պապիկին տանեն Ծիծեռնակաբերդ:

«Ասացի՝ ամբողջ ցերեկ պապիկը կանգնել է, չեք թողել, հիմա գիշերվա մեկին եկել եք, որ տանե՞ք: Ասացին՝ օրենքը դա է, ինչ ձևով էլ լինի, պիտի տանենք: Ես ու քույրս պապիկին հագցրել ենք, տարել են Ծիծեռնակաբերդ: Ոստիկանն ասաց՝ հանգիստ եղեք, ոնց տանում ենք, էդպես էլ կբերենք: Առավոտյան գալիս են մի խումբ տղաներ, պապիկի երեխաներին՝ մեզ ասում են՝ դուք դուրս եկեք տնից, մենք պապիկին տեր կկանեգնենք, մենք ենք պահելու: Էդ տղաները, բոլոր աղջիկներին, փեսաներին թոռներին հրում են, ասում են, թե պապիկին ինչ օգնություն գալիս է, մենք պիտի հսկենք»,- պատմեց Արտուշ պապիկի աղջիկը:

Նրա խոսքով՝ իրենք ասել են, որ ոչ մեկի կարիքը չունեն, խնդրել են, որ տունն ազատեն: Աղջկա խոսքով, երեկոյան պապիկին տանում են իր եղբոր հարսի տուն, սակայն աղջիկը՝ Աստղիկն ասում է, որ այդպիսի  բարեկամի չի ճանաչում:

«Գնացել եմ ոստիկանություն, ամբողջ գիշեր անցկացրել ենք ոստիկանության առջև, հետո՝ ժամը 12-ին պապային բերել են տուն:  Բերել էին, ու մեզ մոտ չէին թողնում: Հետո ոստիկանի համաձայնությամբ՝ մենք 3 աղջիկներս մնացել ենք իր մոտ: Այդ մարդիկ այնպես են ներկայացնում, թե պապիկի երեխաները կապ չունեն իր հետ, ես ասում եմ. Ինյչի չեք լայվ անում, որ պապիկն իր ընտանիքի հետ է»,-ասաց աղջիկը:

Արտուշ պապիկի խոսքով, տարբեր երկրներից մարդիկ էին եկել, գումար են տվել, բայց այդ տղաները  վերցրել են փողը, դրել են իրենց գրպանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА