o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը

24.05.2020 23:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը

Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի քննարկել են օդային սահմանների բացումը կորոնավիրուսի պայմաններում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի նախագահի կայքին:

Չինաստանի նկատմամբ Թրամփի չարությունն աճում է համավարակի տարածմանը զուգահեռ

«Ներկայիս պայմաններում ծովային և օդային սահմանների բացումը՝ բժշկական կարգուկանոնի պահպանմամբ, ինչպես նաև առևտրի և բեռնափոխադրման վերականգնումն անհրաժեշտություն են»,- իրանցի ղեկավարի կայքի հայտարարության համաձայն՝ Ռոհանին ասել է Էրդողանի հետ զրույցում:

Թուրքիայի նախագահն, իր հերթին, ընդգծել է, որ այդ առնչությամբ անհրաժեշտ հրահանգներ կտրվեն:  

Առաջնորդները քննարկել են նաև կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու հարցում տեղեկության և փորձի փոխանակումը՝ ընդգծելով այդ գործընթացի կարևորությունը:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА