o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ պանդեմիայի ընթացքում ավելի հարուստ են դարձել

24.05.2020 19:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Աշխարհի ամենահարուստ մարդիկ պանդեմիայի ընթացքում ավելի հարուստ են դարձել

Աշխարհի թոփ-25 միլիարդատերերը մարտի 23-ից մայիսի 22-ը վաստակել են 255 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Forbes-ը։ Երկու ամսվա ընթացքում պանդեմիան ամենաշատն է վաստակել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը. նրա կարողությունն ավելացել է 31,4 մլրդ-ով՝ հասնելով 86,5 մլրդ դոլարի: Ինչպես գրում է պարբերականը, Facebook-ի բաժնետոմսերը թանկացել են մոտ 60 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի մայիսի 22-ին: Այսպիսով, Ցուկերբերգը ամենահարուստ մարդկանց ցուցակում յոթերորդ տեղից տեղափոխվել է չորրորդ տեղ:

COVID-19-ով յուրաքանչյուր 10-րդ պացիենտի մոտ հոտի եւ համի զգացողությունը մեկ ամսվա ընթացքում ՉԻ վերականգնվում․ հետազոտություն

Համեմատաբար ավելի քիչ է վաստակել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 29,9 մլրդ դոլար։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 146,9 մլրդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ մարդն է։ Համաճարակի ֆոնին աճել է առեւտրային առցանց հարթակների ժողովրդականությունը, ինչը մարտից ապահովել է Amazon-ի բաժնետոմսերի արժեքի 29% աճ:

Երրորդ տեղը զբաղեցրել է Reliance Industries Limited-ի ղեկավար Մուկեշ Ամբանին, որը մարտից իր կարողությունն ավելացրել է գրեթե 20 մլրդ դոլարով: Դրանից հետո այն կազմում է 52,7 մլրդ դոլար, իսկ Ամբանին դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը ։

Forbes-ը գրում է, որ աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն այժմ կազմում է մոտ 1,5 տրիլիոն դոլար, այսինքն՝ բոլոր միլիարդատերերի ունեցվածքի մոտավորապես 16 տոկոսը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА