o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էս ի՞նչ մասկի շոու ա, ո՞ւմ եք ցույց տալիս այս ամեն ինչը.Ո՞նց կարելի է իմ համաքաղաքացուն պառկեցնել գետնին ու ծեծել.Քաջարանի քաղաքապետ

24.05.2020 20:44 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Էս ի՞նչ մասկի շոու ա, ո՞ւմ եք ցույց տալիս այս ամեն ինչը.Ո՞նց կարելի է իմ համաքաղաքացուն պառկեցնել գետնին ու ծեծել.Քաջարանի քաղաքապետ

Ես իմ բարոյական պարտքն եմ համարում լինել իմ քաջարանցու կողքին։ Այս մասին այսօր՝ մայիսի 24–ին հայտարարեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ դիմելով Կապանի ոստիկանության առջև հավաքված քաջարանցիներին։

Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել, ու կգլխավորի ազգային ազատագրական պայքարը. Միքայել Մինասյան

«Մենք այսօր ականատես եղանք անհիմն ձերբակալությունների և բռնությունների։ Ո՞նց կարելի է իմ համաքաղաքացուն պառկեցնել գետնին ու ծեծել։ Ի՞նչ է նշանակում ծառայողական քննություն։ Մենք պահանջում ենք, որ ամեն ինչ արվի իրավականության դաշտում։ Էս ի՞նչ մասկի շոու ա, ո՞ւմ եք ցույց տալիս այս ամեն ինչը։ Մարդուն տանեն ծեծեն, հետո ասեն՝ շփոթվե՞լ ենք։ Էսօր երիտասարդ տղան չէր կարողանում արցունքները զսպել։ Մարմնի կապտուկները տեսել եմ։ Է՞ս ա հեղափոխության արժեքը։ Սա ի՞նչ ա նշանակում։ Բոլորս մի մարդու նման ուս ուսի տված պիտի պայքարենք։ Իրենք չգիտեն իսկական քաջարանցու քաջ կեցվածքը»,– ասաց նա։

Քաջարանցիները նրա խոսքը պարբերաբար ընդհատում են «Մանվել» վանկարկելով։

Նշենք, որ մինչև այդ ցուցարարներին փորձում էր համոզել, որ հանդարտվեն նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, սակայն քաջարանցիներն ասացին, որ մարզպետն իրենց պաշտպանելու փոխարեն համոզում է, և հրաժարվեցին ենթարկվել նրա հորդորներին։

Փարամազյանը նշեց, որ սա իր դեմ քաղաքական հետապնդում է։ Ամեն ինչ սկսել է օրեր առաջ, երբ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և մերձավորների բնակարաններում, որի արդյունքում որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։ Դրան հաջորդել են համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ բերման ենթարկվածները երեքն են, մի հոգու՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ արձակել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր կան։ Հավաքվածները պահանջում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում են, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն, կդիմեն ծայրահեղ քայլերի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА