o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​ՍԴ-ի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

25.05.2020 00:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​ՍԴ-ի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Պետաիրավական հանձնաժողովում քննարկման է ներկայացնելու նախագիծ, որը հնարավորություն կտա արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ 6 անդամների լիազորությունների դադարեցում ենթադրող հանրաքվեն: Իշխող ուժը ոչ ցանկալի ՍԴ-ականներից, հատկապես Հ. Թովմասյանից փորձում է ազատվել՝ առանց հանրաքվեի Ազգային ժողովի միջոցով: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

Հայաստանում կլինի իրական հեղափոխություն. Լիլիթ Մանասերյան

- Պարոն Չախալյան, «ԿԱՄՔ»-ը բոյկոտի շտաբ էր ձեւավորել՝ կապված հանրաքվեի անցկացման հետ: Հետաքրքիր է՝ հիմա, երբ փորձում են շրջանցել այն, ի՞նչ դիրքորոշում ունեք:

- Երբ «ԿԱՄՔ»-ը ձեւավորեց բոյկոտի շտաբ, մեր շարժառիթներից մեկն էլ այն էր, որ ասում էինք՝ պարտադիր չէ հանրաքվե անել, եթե կա ճգնաժամ, այն կարելի է լուծել՝  առանց հանրաքվեի: Իշխանություններն այն ժամանակ չէին համաձայնվում, ասում էին, թե միայն հանրաքվեով պետք է լինի: Ինչպես միշտ, իշխանությունները միայն վերջում են համաձայնվում: Այս պահին մենք այդ առումով դեռեւս չենք մտածել, բայց շարունակում ենք պնդել, որ Սահմանադրական դատարանի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է: Վահե Գրիգորյանը չի կարող ներկայացնել եւ պաշտպանել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը: Միեւնույն ժամանակ, այնպես չէ, որ Հրայր Թովմասյանը շատ անբիծ պաշտպանում է հայ ժողովրդի շահերը կամ, ինչպես ինքն էր ասում, վերջին խրամատն է: Մենք տեսանք, որ Լանզարոտեի կոնվենցայի հարցում ո՛չ Սահմանադրական դատարանն էր իր տեղում, ո՛չ էլ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:

- Իսկ ի՞նչ կասեք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին: Անդրադառնալով վերոնշյալ կոնվենցիային նա հիշեցնում է, որ ցանկացած օրենք, որ դրվում է ՀՀ նախագահի սեղանին, կարող է 21 օրվա ընթացքում ստորագրել կամ ուղարկել Սահմանադրական դատարան։ Եվ քանի որ ՍԴ-ն իր կարծիքն արդեն ասել է, որ  հակասություններ չի տեսնում, հետեւաբար, իրեն մնում է ընդամենը մեկ ընտրություն՝ ստորագրել։

- Ինչքան հասկանում եմ, իր վրա ճնշումները մեծ են, որ ստորագրի: Եթե նույնիսկ չստորագրի էլ, միեւնույն է, այն կարող է Ազգային ժողովի նախագահը ստորագրել։ Հետեւաբար, իր ստորագրելը կամ չտորագրելը որոշող նշանակություն չունի, էլի վավեր կհամարվի կոնվենցիան: Բայց այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ ՀՀ նախագահը չստորագրելով՝ իրեն հեռու կպահի մի գործընթացում իր մասնակցությունից, որը եղել է սեփական ժողովրդի թիկունքում:

- Փաստորեն, ՀՀ նախագահի հարցում դեռ հույսներդ չեք կորցնում…

- Սա առաջին հերթին նախագահին է պետք: Անշուշտ, չստորագրելը բոլորիս համար դրական ազդանշան կլինի, որ իշխանության ոչ բոլոր օղակներն են սեփական ժողովրդին դեմ եւ ինչ-որ մի օղակ, ամեն դեպքում, պատրաստ է սեփական ժողովրդի ձայնը լսելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА