o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել

25.05.2020 11:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել

168.am-ի տեղեկություններով` դեռևս մինչև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մեկնելը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ այսօր չի ստորագրվել:

ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել իրողությունը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հակադարձում է

Մեր տեղեկություններով` ԱԱԾ տնօրենի համբերության բաժակը լցվելուն նպաստել է ինչպես Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակվելու փաստը, այնպես էլ այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափից առավել է միջամտում ուժային այդ գերկարևոր կառույցի աշխատանքներին, տալիս այնպիսի հանձնարարականներ, որոնց կատարումն, ըստ երևույթին, այլևս անհնարին է ողջ կյանքն ԱԱԾ-ում անցկացրած ու սպայական ուսադիրներ կրող ծառայողների համար:

ԱԱԾ փորձառու աշխատակիցները պրոֆեսիոնալ առումով անթույլատրելի և պատվից ցածր են համարում աշխատել Արգիշտի Քյարամյանի հետ, ով նման ուժային կառույցում աշխատելու որևէ փորձառություն չունենալով՝ ոչ ավել, ոչ պակաս նշանակվել է առաջին տեղակալի պաշտոնում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:

Սակայն դրանից մոտ 12 ժամ անց ՀՀ վարչապետը որոշել էր Քյարամյանին ազատել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որից հետո՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, նախագահ Արմեն Սարգսյանն անմիջապես հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА