o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքենան ընկել է Մարմարիկ գետը

25.05.2020 13:59 ԹԵՄԱ
Մեքենան ընկել է Մարմարիկ գետը

Մայիսի 24-ին, ժամը 22:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Այո, ավտոմեքենան այրվել է. ՊՆ խոսնակը՝ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենայի այրվելու մասին

Պարզվել է, որ Մեղրաձոր գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կորյուն Ս․, ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մարմարիկ գետը․ տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել գետից:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА