o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանկատնից կորոնավիրուսով 33 երեխա չի հոսպիտալացվել, հաստատության ներսում միայն 15 վարկակիր կա. Սոնա Մարտիրոսյան

25.05.2020 16:36 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մանկատնից կորոնավիրուսով 33 երեխա չի հոսպիտալացվել, հաստատության ներսում միայն 15 վարկակիր կա. Սոնա Մարտիրոսյան

Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից կորոնավիրուսով հոսպիտալացվել է 33 երեխա, իրականությանը չեն համապատասխանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հաստատությունում 46 թեստ է իրականացվել, որից 15-ը՝ դրական արդյունքով:

«Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: Որևէ մեկը հաստատությունից չի հոսպիտալացվել, որովհետև որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան: Ամենասկզբում՝ երեկ չէ առաջին օրը երեկոյան, դայակներից մեկի մոտ 37,6 ջերմություն է նկատվել: Նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն: Բայց դայակի թեստի պատասխանը դեռևս չկա, այսինքն՝ չենք կարող ասել, որ հենց ինքն է առաջինը վարակված եղել», - ասաց մեր զրուցակիցը:

Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ այս պահի դությամբ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում՝ «Բաբլոյան» կենտրոնից:

«Առավոտյան թեստավորումից հետո տարածքն ախտահանվել է: Այս պահի դությամբ բոլորն իրենց լավ են զգում, բարդացման դեպքեր չկան: 15 դրական դեպքերով հիվանդները մեկուսացվել են հենց հաստատության ներսում, որևէ մեկը չի հոսպիտալացվել», - ասաց նախարարության խոսնակը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ փետրվարի 27-ից սկսած՝ խնամքի բոլոր հաստատությունները գտնվել են կարանտինային ռեժիմում, մուտքուելքը խիստ սահմանափակ է եղել: Մայիսի 19-ից սկսած՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններն ամբողջովին փակ ռեժիմում են եղել:

«Որևէ մեկը մուտքուելք չի արել, ոչ ոք ախտանիշ չի ունեցել: Միայն այդ դայակն է երեկ չէ առաջին օրն իրեն վատ զգացել», - ամփոփեց Սոնա Մարտիրոսյանը:

Կորոնավիրուսով վարակման 330 նոր դեպք. կա 8 մահ. ապաքինվել է 162 մարդ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА