o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դպրոցը քարոզի վայր չէ, ու չենք թողնի, որ կործանվեն մեր բալիկները. Մանկավարժը «Լանզարոտեի» կոնվեցիայի վտանգների մասին

25.05.2020 17:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դպրոցը քարոզի վայր չէ, ու չենք թողնի, որ կործանվեն մեր բալիկները. Մանկավարժը «Լանզարոտեի» կոնվեցիայի վտանգների մասին

Հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, հայտնի է, որ ԱԺ-ն ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու մինչ օրս չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան: Ինչ վտանգներ է այն իր մեջ պարունակում, որքանով են պատրաստ տարրական դասարանների երեխաները լսելու սեռական դաստիարակության մասին դասերը, ովքեր պետք է դասավանդեն այդ առարկան երեխաներին այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է տարրական դասարանների մանկավարժ ՄԱՐԻԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

Կենտրոնական բանկը՝ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքների մասին


- Պարտադիր ոչինչ չի կարող լինել, թույլ չենք տա: Գիտեք ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ ովքեր կողմ կլինեն այս կոնվենցիային, այն փաստին, որ այս առարկան նույնպես լինի, բայց այս դեպքում տվյալ առարկան չի կարող լինել պարտադիր, այլ կարող է լինել ընտրովի դասընթաց,մասնակցեն այն երեխաները ում ծնողները ցանկանում են։ Աստված մի արասցե, չեմ ուզում պատկերացնել, որ կարող է գա այնպիսի մի ժամանակահատված, երբ դպրոցներում աշակերտներին հետաքրքիր կլինի ուսուցչի մարմինը, այլ ոչ թե տվյալ առարկան։ Մանկավարժական փորձս ինձ այսօր թույլ է ասել, որ հարկավոր է կանգ առնել, ու չդառնալ հասարակության համար գորշ բազմություն

- Ձեր գնահատմամբ՝ ո՞վ պետք է մշակի կրթական այդ ծրագիրը, որովհետեւ նրանք, ովքեր այսօր զբաղվում են նման կրթական հարցերով, հիմնականում ԼԳԲՏ-ականների իրավունքները պաշտպանող կազմակերպություններն են:

- Մանկավարժն է այն մարդը, ում շնորհվել է սերունդներին կրթելու, ազգային մտածելակերպ, հայրենասիրություն սերմանելու վեհ գործը, որպեսզի մենք կարողանանք լինել լիարժեք և գիտակից քաղաքացիներ, բայց այսօր այո ջանք չի խնայվում որպեսզի մենք կորցնենք մեր ազգային արժեքները, ես մեծ ցավով եմ ասում, բայց եթե հանկարծակի այս կրթական ծրագրով զբաղվեն այնպիսի կառույցներ, որոնք ուղղակի քարոզ են ներկայացնում, ուրեմն մենք կարող ենք հաշվել, որ այլևս չենք ունենա գիտելիքներով լեցուն սերունդ(կկործանվենք)։Ինչը ես վստահ եմ, որ թույլ չենք տա: Պետք է ստեղծվեն մանկավարժական, հոգեբանական, բժշկական հանձնաժողովներ ովքեր բացառապես հեռու կլինեն քարոզչական կառույցներից, ովքեր կկարողանան միասին աշխատելով հասնեն այնպիսի մակարդակի, որը չի վնասի մեր փոքրիկներին: Առհասարակ սոցիալական պատվերը կրթության բովանդակությունից պահանջում է հիմնական փաստաթղթեր` գիտական աշխարհայացք,ուսումնական պլաններ, առարկայական չափորոշիչներ, ծրագրեր, հասարակական վարք, քաղաքացիական որակների ձևավորում, պետք է ուսումնասիրվեն կետերը հատ-հատ, չպետք է լինեն բացթողումներ: Երբ կլինեն բավարար փաստեր, արդեն համապատասխան վերապատրաստում անցած մանկավարժներ, <<առարկայի>> մասին ստույգ ներկայացնողներ,որոնք կբավարարեն հայ մայրիկներին, ուրեմն կարող ենք հանրակրթական դպրոցներում անցնել այս նոր <<առարկան>>, այն էլ ընտրովի որովհետև կրկին անգամ եմ ասում հասարակության մեծամասնությունը դեմ է այս կոնվենցիային։  Այսօր մեզ հարկավոր չէ սեռական դաստիարակություն, այսօր մեզ հարկավոր է բարոյական դաստիարակություն, որը այնպես կարող են մանկավարժները ինտեգրել իրենց առարկաներին, այնքան նուրբ ու սիրուն ձևով ինչը ավելի հասանելի ու հետաքրքիր կլինի փոքրիկներին և ամենակարևորը չի վնասի ոչ ոքի: Բարոյականությունը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում իրականացնում է մարդկանց վարքը կարգավորելու սոցիալական կարևոր գործառույթներ: Այսօր ես մեծ ցավ եմ ապրում, որ առաջ գնալու փոխարեն, հետ ենք գնում։Ամեն դեպքում մի բան պետք է հստակեցվի, որ դպրոցը քարոզի վայր չէ, ու չենք թողնի, որ կործանվեն մեր բալիկները։

Հ.Գ.Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА