o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտոնական կեղծիք, աշխատավարձերի, պարգևավճարների և գործուղումների գումարների յուրացում, վատնում՝ արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով քր. գործի կարճում. NewsMedia.am

25.05.2020 19:16 ԻՐԱՎՈՒՆՔ
Պաշտոնական կեղծիք, աշխատավարձերի, պարգևավճարների և գործուղումների գումարների յուրացում, վատնում՝ արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով քր. գործի կարճում. NewsMedia.am

Գաղտնիք չէ, որ 2018-ին տեղի ունեցած իրողություններից հետո, իրավապահ մարմինները սկսեցին ուսումնասիրել, եւ վեր հանել կոռուպցիոն բնույթի մի շարք քրեական գործեր՝ այդ թվում տարբեր ուսումնական հաստատությունների վերաբերյալ: Սակայն, զարմանալիորեն, մի շարք աղմկահարույց գործեր, տեւական ժամանակ քննության փուլ անցնելուց հետո, պարզվում է (նախաքննության փուլում) հանցակազմի բացակայության հիմքով կարճվում, եւ պատմության գիրկն են  անցնում: 

Վարչապետը, Երբ Նշում Է, Որ Ծառայությունից Ազատվել Է 3-Րդ Եղբայրը Լինելու Հիմքով` Ճիշտ Չի Ասում․ Աթանեսյան

Նման գործերի շարքին է դասվում՝ դեռեւս 2018 թվականին մեծ աղմուկ հանած Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող՝ հարուցված քրեական գործը:

Ընթերցողին հիշեցնենք, որ ըստ նախաքննական մարմնի՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում 2012-2015թթ. ընթացքում մի շարք ուսանողներ դասերի և քննությունների չեն հաճախել, սակայն ստացել են գնահատականներ և ավարտական դիպլոմներ: Որոշ ուսանողներին հասանելիք կրթաթոշակը՝ ընդհանուր 1.250.000 ՀՀ դրամի չափով, յուրացվել էր, ուսումնարանում որպես աշխատակիցներ ձևակերպվել են տնօրենի մի շարք ազգականներ, ովքեր աշխատանքի չներկայանալով՝ աշխատավարձեր են ստացել, յուրացվել են նաև պարգևավճարների և գործուղումների գումարներ:

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ մոտ 2 տասնյակ ուսանողների՝ ուսումնառության ընթացքում ՀՀ-ից դուրս գտնվելու պայմաններում ուսումնարանի առանձին դասախոսներ, տնօրենի հրահանգով և ուսմասվարի, փոխտնօրենի ցուցումներով բացակայությունների ընթացքում նրանց գնահատականեր են նշանակել՝ գրավոր աշխատանքներն ուրիշ ուսանողների գրել տալով: Մի շարք ուսանողներ էլ չէին ստացել իրենց հասանելիք կրթաթոշակների գումարները: Բացի այդ՝ ըստ ձեռք բերված փաստական տվյալների, 2013 թվականի մայիսին ուսումնարանի տնօրինական խորհրդի կողմից որոշվել է աշխատակիցներին տրամադրել դրամական պարգևավճար, սակայն առանձին աշխատակիցներ այն չեն ստացել:
Ըստ նախապատրաստված նյութերում առկա տվյալների՝ 2012-2015 թթ. ընթացքում ուսումնարանում որպես պահակ գրանցված է եղել տնօրենի եղբոր տղան, որը չի ներկայացել աշխատանքի, տնօրենի աղջկա ամուսնու եղբայրը ձևակերպված է եղել որպես տնտեսական գծով փոխտնօրեն, սակայն երբեք չի մասնակցել ուսումնարանի որևէ գործառույթի իրականացմանը, տնօրենի փեսան ձևակերպված է եղել որպես ուսումնարանի կառավարման խորհրդի նախագահ, տնօրենի փեսայի եղբայրը՝ 2012-2015թթ ընթացքում գրանցված է եղել որպես բանվոր-բակապահ, սակայն երբևէ չի հաճախել աշխատանքի, տնօրենի որդին շուրջ 11 տարի՝ 2007-2018 թթ., գրանցված է եղել որպես աշխարհագրության դասախոս, սակայն երբևէ նման դասաժամ ուսանողների հետ չի պարապել:
Վերոգրյալի վերաբերյալ, Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները սկզբնաղբյուր լրատվամիջոցում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА