o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կորոնավիրուսային թվերով Հայաստանն առաջատար. Մանրամասնում է համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը

25.05.2020 21:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ է կորոնավիրուսային թվերով Հայաստանն առաջատար. Մանրամասնում է համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը

Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 17:30-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի մամուլի ասուլիսը:

ՀՀ-ն կարո՞ղ է իրեն թույլ տալ ժողովրդավարական այնպիսի շքեղություն, ինչպես ՀԵՊ-ը դպրոցներից հանելու գործընթացը

Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը.

Շատ երկրներում համաճարակով պայմանավորված հիվանդների թիվը գնալով ոչ թե ավելանում է, այլ նվազում է: Ի՞նչն է պատճառը, որ տարածաշրջանում մեր երկիրը ամենավատ ցուցանիշն ունի եւ ի՞նչ է հարկավոր անել, որ այն կանգ առնի, կամ գոնե նվազի:Բանախոսն ի պատասխան մեր հարցի նշեց, որ այն ամենն, ինչ արվում են այլ երկներում, արվում է նաև Հայաստանում, սակայն այստեղ կարգապահության հարց կա: Բանախոսը նաև հավելեց, որ կորոնավիրուսը հատուկ վերաբերմունք, ինչպես նաև աչալրջություն է պահանջում:

Հ.Գ Այս անգամ կրկին մեղքը բարդվեց <Հպարտ> քաղաքացու վրա: Հարկ է հիշել, ներկայիս իշխանությունների որդեգրած պաշտպանողական, նախահարձակ կեցվածքն ամենալավ միջոցն է պատասխանատվությունը դիմացինի վրա բարդելու, այս պարագայում արդեն ՝ <Հպարտ> քաղաքացու:

Մանրամասները՝ տեսանյութում 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА