o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը կորոնավիրուսային ճգնաժամը քննարկել է Ղազախստանի, Պակիստանի և Թունիսի ղեկավարների հետ

26.05.2020 13:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը կորոնավիրուսային ճգնաժամը քննարկել է Ղազախստանի, Պակիստանի և Թունիսի ղեկավարների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղազախստանի առաջին և ներկայիս նախագահների, Պակիստանի վարչապետի և Թունիսի նախագահի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը հույսը կտրել է արևմուտքից. Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և ներկայիս նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցների ընթացքում Թուրքիայի նախագահը շնորհավորել է ղեկավարներին և Ղազախստանի ժողովրդին Ռամադան տոնի առթիվ, նրանց հետ քննարկել է կորոնավիրուսի պատճառով երկու երկրներում ստեղծված իրավիճակն ու թուրք-ղազախական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռամադանի առթիվ փոխադարձ շնորհավորանքներից հետո կողմերը քննարկել են թուրք-պակիստանյան հարաբերություններն ու տարածաշրջանային մի քանի խնդիրներ: Քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը:

Էրդողանը զանգահարել է նաև Թունիսի նախագահ Քայիս Սաիդին, որի հետ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու թուրք-թունիսյան հարաբերությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել կորոնավիրուսի դեմ պայքարի թեմային:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА