o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսպանիայի իշխանությունները սահմանների վերաբացման հարցում ԵՄ երկրների միասնական մոտեցում են ցանկանում

26.05.2020 16:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսպանիայի իշխանությունները սահմանների վերաբացման հարցում ԵՄ երկրների միասնական մոտեցում են ցանկանում

Իսպանիայի իշխանությունները ցանկանում են, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին Եվրամիությունում սահմանների վերաբացման հարցում միասնական դիրքորոշում ունենան, հատնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իսպանիայի արտգործնախարար Արանչա Գոնսալես Լայայի հայտարարությանը։

Ռեկորդային թվով երկրների տնտեսությունը վտանգված է

«Մեզ մոտ (Եվրամիության երկրներում) սահմանափակումների չեղարկման տարբեր ամսաթվեր են, սակայն միանման մոտեցում ենք ցանկանում։ Ցանկանում ենք վստահ լինել, որ մարդկանց մուտքը մեր տարածք միայն ապահով երկրներից ենք թույլատրում»,- հայտարարել է Գոնսալեսը։

«Չենք ցանկանում, որ մեզնից ամեն մեկն իր հերթին սահմանի, թե ինչ է անվտանգ երկիր հասկացությունը։ Ցանկանում ենք վստահ լինել, որ կա եվրոպական սահմանում, որը նկարագրում է, թե որն է անվտանգ երկիրը։ Կնախընտրեինք ընդհանուր եվրոպական մեխանիզմ ունենալ, որը կհստակեցներ, թե ինչ սկզբունքով սահմաններին վերահսկողություն իրականացնել»,- նկատել է նախարարը։

Հիշեցնենք, որ Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել մարտի 14-ից։ Այստեղ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 282 480 դեպք, մահացել է 26 837, ապաքինվել՝ 196 958 մարդ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА