o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

26.05.2020 17:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել, վարակակիրը 23-ամյա աղջիկ է: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Վարակակիրը հիմա կենտրոնում չէ, հիվանդանոցում է: Մայիսի 23-ին խնամյալներից մեկը իր հիվանդության բերումով՝ առողջական վիճակի վատթարացում է ունեցել, որից հետո աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկ օր մնալուց հետո իրեն թեստավորել են, և թեստի պատասխանը դրական է եղել: Մենք չենք կարող հստակ ասել՝ նա հիվանդանոցո՞ւմ, թե կենտրոնում է վարակել»,- հայտեց նա:

Քննություն է տարվում՝ պարզելու 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները

Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ ամենայն լրջությամբ են խնդրին մոտեցել, և թեստի պատասխանը ստանալուց հետո աղջկան խնամող սանիտարը և իր խմբի մնացած 20 անդամները մեկուսացվել են: Նա կարևոր համարեց այն փաստը, որ մեկուսացվածներից ոչ ոք ախտանշաններ չունի: Նրանք բոլորն այսօր կթեստավորվեն:

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4  քաղաքացի, մահացածների թիվը 91 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մայիսի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 39 է: 

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220, փաստացի բուժվողներինը՝ 4052 (մեկ օրում ավելացել է 210-ով): Մեկ օրում թեստավորվել է 960 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 52554 քաղաքացի: 

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА