o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԵՐՋՆ ԵՐԵՎՈՒՄ Է

26.05.2020 20:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԵՐՋՆ ԵՐԵՎՈՒՄ Է

Սա արդեն տխուր օրինաչափություն է: Երրորդ` մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռն էլ ի հայտ եկավ: Պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանն իր հերթական եթերում դրա մանրամասները նույնպես ներկայացրեց, նաեւ ցույց տալով փաստաթղթերը, համաձայն որոնց` Սոչի ժամանած օդանավի բեռը նախատեսված էր ներմուծել Աբխազիա, ընդ որում` Աբխազիայի կողքը գրված էր Վրաստան... Խաղամոլի պես մեր չվարչապետն առաջնորդվում է «կրկին փորձիր» տարբերակով, եւ այս անգամ սկանդալային բարդություններ են ստեղծվել միանգամից ռուսների, վրացիների եւ աբխազների հետ: Վրաստանի հետ հարաբերությունները կեղտոտեց նաեւ Արսեն Թորոսյանն իր անպարկեշտ եւ պետական այրին ոչ վայել բլթոցով...

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

 

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՄԵԳԱ-ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐՆԵՐԸ

Միանգամայն սպասելի էր, որ ռուսական կողմի համբերությունը պիտի հատի, եւ համացանցում հայտնվեն սահմռկելի կոմպրոմատներ քայլասերված վարչախմբի մասին: Եվ ահա The Moscow Post հարթակում հայտնվում է «Հայաստանի գլխավոր «լվացարարուհին» կամ հակակոռուպցիոն հեղափոխության կոռուպցիոն արդյունքները» վերնագրով սկանդալային բացահայտումը (նյութի հասցեն համացանցում` http://www.moscow-post.su/in_world/ glavnaya_ prachka_armenii32587), ուր ներկայաված են Փաշինյանների կլանի հանդուգն կոռուպցիոն սխեմաները: Հրապարակումը պայթած ռումբի տպավորություն թողեց, եւ մինչ այս պահը հոդաբաշխ հերքումներ չեն եղելԵվ այսպես. «Անցյալ տարի ունեցած իր ելույթներից մեկում Փաշինյանը խոստացավ օլիգարխներին «փռել ասֆալտին» եւ հետ բերել գողացածը: Եվ վերադարձրեց ... պաշտոնական տվյալների համաձայն` 80 միլիոն դոլար է վերադարձվել պետությանը` հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում»: Նշենք, որ դրանից ավել գումար բյուջեից գնացել է աստղաբաշխական պարգեւավճարներ բաժանելու վրա: Բա մնացա՞ծն ուր է, գրողը տանի, ո՞ւր են օլիգարխների հարյուրավոր միլիոնները... Մարդամեկն էլ խոսում էր Ռոբերտ Քոչարյանի միֆիկ 4 միլիարդ դոլարի եւ Սերժ Սարգսյանի ոչ պակաս միֆիկ միլիարդների մասինԸստ «The Moscow Post»-ի` «Միքայել Մինասյանի հայտարարությունները լույս սփռեցին մի շարք, կարելի է ասել, անմեղ փաստերի վրա, որոնք սակայն ընդհանուր պատկերի մեջ իրենց տեղը գրավեցին եւ գծագրվեց մի կոռուպցիոն համակարգ, որի հիմնական ֆիգուրանտը վարչապետի տիկինն է` Աննա Հակոբյանը»: Հենց վերջինս էլ հոդվածում կոչված է «Հայաստանի գլխավոր «լվացարարուհի», ընդ որում` կոռուպցիոն փողերը լվանալու առումով: «Հարց է առաջանում, իսկ արդյոք Աննա Հակոբյանի հովանու ներքո գործող հիմնադրամները գործիք չեն, որոնց օգնությամբ կարելի է «հետապնդումից ազատվել փրկագնով»: Եթե պատասխանը լինի հաստատական, ապա ստացվում է, որ ստեղծվել է մի ենթակառուցվածք, որը, հստակ ղեկավարությամբ վարչապետի տիկնոջ, ծառայում է այն բանին, որպեսզի նախկին օլիգարխները կարողանան «գնել իրավունքը»` Հայաստանում բիզնեսը շարունակելու: Տեսադաշտում հայտնված օլիգարխները դառնում են իրավապահների կողմից քրեական հետապնդման օբյեկտներ, սակայն նրանք, ովքեր վճարել են, շարունակում են աշխատել տնտեսության տարբեր ճյուղերում, պահպանելով մենատիրական դիրքերը»,- գրում է «The Moscow Post»-ըԻսկ հիմա, հայցելով ընթերցողի ներողամտությունը, փոքր-ինչ ընդարձակ մեջբերում անենք սկանդալային հրապարակումից, որը վերաբերում է մաքսանենգ ծխախոտին. «Այս գործում Աննա Հակոբյանի եղբորից բացի, շրջանառվում է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եւ Փաշինյանի եղբորորդու` Հայաստանի ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի անունը: Աննա Հակոբյանն այս ողջ կոնֆիգուրացիայում խաղում է առանցքային դեր: Հենց նրա շուրջ են համախմբվում հլու-հնազանդ գործարարները: Վարչապետի տիկինն ունի մեծ ազդեցություն ամուսնու վրա եւ չի բավարարվում միայն առաջին լեդիի բուտաֆորային դերակատարմամբ: Հակոբյանը իր շուրջ ստեղծում է գործարար կնոջ կերպար` կամային բնավորությամբ: Նրբորեն խաղալով վարչապետի էմոցիաների վրա` նա դյուրությամբ զոհում է ոչ պիտանի պաշտոնյաների եւ գործարարների, իսկ մյուս կողմից էլ` նպաստում է, որ թիմում եղած բազմաթիվ խնդիրների մասին չբարձրաձայնվի: Անշուշտ ֆինանսական միջոցները պետք է ներդրումներ արվեն նաեւ հետագայում, եւ եթե ուսումնասիրենք, թե ինչպիսի աննախադեպ տեմպով է Հայաստանից արտահոսում կապիտալը, կարող ենք կռահել, թե տիկին Հակոբյանը որտեղ է թաքցնում ձեռք գցած միլիոնները: 2018-ին Հայաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 1,2 միլիարդ դոլար: Այս թիվը շատ մասնագետներ կապում են այն բանի հետ, որ հեղափոխական տարում շատ խոշոր գործարարներ դուրս են բերել իրենց կապիտալը երկրից: 2019 թվականին կապիտալի արտահոսքը Հայաստանից կազմել է 1 միլիարդ դոլար: Իսկ ում գումարներն են դուրս բերել Հայաստանից, որը կազմում է Հայաստանի բյուջեի գրեթե 1/3-ը»: Դե իհարկե, եթե ոչնչացված է բանկային գաղտնիքն ու սեփականության անձեռնմխելիությունը, եթե բացակայում են խաղի հստակ ու հասկանալի կանոնները, ապա կլինի կապիտալի փախուստԻսկ հիմա` հրապարակման «ամենապիկանտ» կտորրը. «Ըստ «Կոմպրոմատ ՍՆԳ» տելեգրամ-ալիքի տվյալների` անցյալ տարվա վերջին Բրյուսելում տարածվել է մի զեկույց, որտեղ նշված է, որ Փաշինյան-Հակոբյան ընտանիքը Հայաստանից դուրս է բերել 1,5 միլիարդ եվրո: Զեկույցում նշվում է, որ խոշոր գործարարները, ցանկանալով ազատվել հետապնդումից, որն իրականացվել է վարչապետի ընտանիքի կողմից, խոշոր գումարներ են փոխանցում նրա արտասահմանյան հաշիվներին եւ սիմվոլիկ գումարներ էլ փոխանցում են նրա հիմնադրամներին: Հետաքրքիր է, որ անցյալ տարի հանրային քննարկումների նյութ դարձան Աննա Հակոբյանի արտասահմանյան այցերը: Որոշ տվյալների համաձայն, կարելի է ենթադրել, որ այդ այցերը օգտագործվել են հիմնականում ձեռք գցած միջոցները արտասահմանյան բիզնես նախագծերում ներդրումների տեսքով տեղավորելու համար»:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

«ԶՈՄԲԻՆԵՐԻ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ»

Այդ ծանրագույն մեղադրանքներին Նիկոլը հրաժարվում է պատասխանել, չի բարեհաճում հերքել ոչինչ: Փոխարենը երկրի ներսում հրահրվում են սկանդալներ եւ բեմադրվում շոուներ: Օրինակ` վարչապետական «դասախոսությունը» դիմակ կրելու վերաբերյալ ծաղրի առարկա դարձավ, իսկ հետո պսակվեց «կորոնավիրուսային հեղափոխության»` դիմակ չկրող քաղաքացիներին մասսայաբար «ասֆալտին փռելու» եւ «պարետախախտ» տնտեսվարողներին արդեն մի քանի շաբաթով «պլոմբելու»: Սակայն դրանք «ծաղիկներն են», իսկ պտուղներից դեսպոտիկ բռնության գարշահոտ է փչումՀիմա տեսեք, թե ինչ է պատմում իր օջախի վրա գործած հարձակման մասին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով ժամանակին Նիկոլի պաշտպանն էր մարտիմեկյան անկարգությունների գործով, իսկ այժմ պաշտպանում է մի շարք ընդդիմադիրների. «Հարձակվում են, ամենավատ բառերն ասում, հայտարարում, որ մեր տունը կքանդեն` նշելով իմ փաստաբան լինելը: Երբ կինս զանգահարեց ինձ, ես արագ հասա տուն: Ես հասկանում էի, որ սադրանք է, պատճառ չկա: Ոչ գողական, ոչ այլ մտածող մարդիկ նման բան չեն անում: Երեխաների, տան վրա հարձակումը արդարացում չունի: Ես ահազանգել եմ ոստիկանություն: Փառք ու պատիվ նրանց: Նրանք ինձ հետ հավասար հասան մեր տունՄիջադեպը մինչեւ այդ շարունակվում է ինձ հետ, հարձակվում են ինձ վրա: Եթե ոստիկանների միջամտությունը չլիներ, միգուցե ես այսօր ճաղերի ետեւում լինեի: Չգիտեմ, թե ինչով կավարտվեր ամեն ինչ: Հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինում, երբ թափթփուկ ոչնչությունները հարձակվում են ընտանիքիդ, երեխաներիդ, կնոջդ վրա: Նրանցից մեկը հայտնի նարկոտիկ վաճառող է... Նրանք սերտ կապեր ունեն ներկայիս իշխանությունների հետ: Էն որ իրենց ոգեւորել են, որ կարող են անել ու մարսել, դա հաստատ»:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

Դրան հետեւեց նաեւ լպիրշ բեսպրեդելը Քաջարանում: Երեւանից ուղարկված հատուկջոկատայինները «ասֆալտին փռելով» բերման են ենթարկում Նիկոլի թայֆայի անդամ չհանդիսացող քաղաքապետի մերձավորներին, նրանց տանում Կապանի ոստիկանատում եւ այնտեղ գրեթե ցուցադրաբար ծեծի եւ խոշտանգման ենթարկում: Քաջարանն ու Կապանը ոտքի են կանգնում, հավաքվում են շուրջ 1000 ցուցարարներ, Երեւանից այդտեղ ոստիկանության զորքեր են ուղարկվում... Այն ժողովրդի դեմ, ում անունով երդվում է Նիկոլը: Ցուցարարները բանի տեղ չեն դնում մարզպետ Հունան Պողոսյանի հորդորները, եւ միայն քաղաքապետի հորդորով թույլ են տալիս երեք ձերբակալվածներին տանել ԵրեւանԸստ ամենայնի` քաղաքապետն այդպես է վարվում, որպեսզի կանխվի ցուցարարների եւ զորքի` ծանրագույն հետեւանքներով հղի բախումը (ինչը հաստատ Նիկոլի սրտով կլիներ): Եվ ահա նիկոլական ջարդարարները անսպասելի հարված են ստանում նաեւ Երեւանում: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով. «Երեկ ժողովրդի հետ տեւական բանակցությունների արդյունքում իրավապահները Կապանից Երեւան բերեցին երեք ձերբակալվածների, իսկ այսօր արդեն երեք ձերբակալվածներն էլ դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին` այն հիմքով, որ ձերբակալումները ոչ իրավաչափ են եղել:... Հուսով եմ` պարետի որոշմամբ արդար դատաքննության իրավունքը չի արգելվելու` այնպես, ինչպես խաղաղ հավաքների ազատությունն է արգելվել»:

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

Անշուշտ, Կապանի նախադեպը կրկնվելու է շատ ու շատ տեղերում: Խաբված քաղաքացիները, անգամ պողոսները, արագորեն թոթափում են զոմբիացման թմբիրը: Պարադոքս է, բայց գարշելի վիրուսը հանգեցրեց ոչ թե «Զոմբի ապոկալիպսիսի», այլ դարձավ «Զոմբիների ապոկալիպսիս»` բացելով դյուրահավատների աչքերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА