o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՐ ՏՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ՕՐ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ ԵՆՔ ԽՈՍՈՒՄ»

26.05.2020 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՄԵՐ ՏՈՒՆՆ  ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ՕՐ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ ԵՆՔ ԽՈՍՈՒՄ»

Լանզարոտի հայտնի կոնվենցիայի, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ այլ հարցերի մասին մենք զրուցեցինք «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության ղեկավար ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

Ճգնաժամային վիճակում իդեալական կառավարիչը Ռ. Քոչարյանն է, 2-րդը չկա. Սարգիս Ավետիսյան

Ի՞նչ կարծիք ունեք Լանզարոտի հայտնի կոնվենցիայի մասին, քանի որ Ազգային ժողովը վերջերս գաղտագողի վավերացրեց այն:

Նախ մենք պետք է պետություն կառուցենք, ապա նոր մտածենք նման հարցերի մասին: Մենք չունենք պետություն, Հայաստանը կիսագաղութ է: Հայաստանում կան շատ խնդրահարույց հարցեր, բայց նախ պետք է ազգային պետություն ունենալ, եւ ժողովրդի, ազգի ռեսուրսը ճիշտ չէ ապակենտրոնացնել դրանով:

Նիկոլ Փաշինյանն ամեն օր թշնամանք է տարածում. Սարգիս Ավետիսյան

Վերոնշյալ կոնվենցիայի վավերացումից ժամեր առաջ, ԱԺ-ում թեժ ծեծկռտուք տեղի ունեցավ պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ: Ի՞նչ գնահատական կտաք այդ ամենին:

Ազգային ժողովում տեղի ունեցածն անցանկալի եւ տհաճ երեւույթ էր, բայց ես կրկնում եմ, որ Հայաստանն ունի հիմնական հարց, որը պետք է լուծվի: Մենք մեր տունն ամբողջությամբ չենք կառուցել, բայց ամեն օր դիզայնի մասին ենք խոսում: Այդպես ճիշտ չէ:

Մենք չունենք պետություն, Հայաստանը կիսագաղութ է. Վարուժան Ավետիսյան

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА