o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորում է ազգային արժեքները, բայց մատը մատին չի տալիս

26.05.2020 19:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորում է ազգային արժեքները, բայց մատը մատին չի տալիս

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում էր, որ մայիսի 17-ին Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը ծածանում է ծիածանագույն դրոշը՝ ի նշանավորումն Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա՝ #IDAHOBIT-ի:IDAHOBIT2020-ի թեման է «Կոտրելով լռությունը»։

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ

Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքների առանցքային նպատակներից է հասարակության բոլոր անդամների հավասարության, նրանց նկատմամբ հանդուրժողականության և հակախտրականության խթանումը։  Ամենաուժեղը, ամենաապահովն ու ամենաբարեկեցիկն այն հասարակություններն են, որոնց բոլոր անդամները կարող են ապրել ազատ, առանց բռնության կամ խտրականության վախի, և որոնց բոլոր քաղաքացիները, ներառյալ՝ ԼԳԲՏ անձինք, կարող են լինել հասարակության լիարժեք և ակտիվ անդամներ։  Բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ:

Iravunk.com-ը որոշ հանգամանքներ պարզելու նպատակով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին գրավոր հարցում ուղարկելով, այս մասով որոշ հանգամանքներ պարզելու համար:

Ստորև մերկայացնում ենք հարցը.

Նախորդ կիրակի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը բարձրացվել է ԼԳԲՏ համայնքին պատկանող դրոշը. Անցեք հղումով (https://iravunk.com/news/112239?fbclid=IwAR2naw5upjkNcpmfUQDboahY2IaovMQN zQ82USDEOAPtQ_dTz1h-ieHlzIo) Ուստի այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկանալ. 1. Հայ ժողովրդի ավանդական պատկերացումների դեմ արդյո՞ք դա պրովոկացիա չէ:

2. Ինչպե՞ս է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերաբերվում այդ արարքին:

3. Արմեն Սարգսյանը Անգլիայում որպես հարգանք ունեցող անձնավորություն, փորձե՞լ է կանխել այդ արարքը:

4. Ըստ միջազգային իրավունքի դեսպանատունը իրավունք ունի բարձրացնելու միայն իր երկրի դրոշը: Արդյոք մեր երկրում խախտված չէ այդ օրենքը: 

ՈՒ ահա օրեր անց ստացանք հետևյալ պատասխանը.

 Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք. Ձեր հարցադրումները չեն վերաբերում Հանրապետության նախագահի և նախագահի աշխատակազմի գործառույթներին: Դրանք այլ գերատեսչության իրավասության շրջանակում են:

Միաժամանակ, նշենք, որ Հանրապետության նախագահը մշտապես կարևորում է ազգային արժեքները և դրանց պահպանումն ու պաշտպանությունը: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА