o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՊԱԼԵԼ ԵՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ»

26.05.2020 22:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՊԱԼԵԼ ԵՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը խստորեն դատապարտել էր դեռեւս մայիսի 11-ն ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից Լանզարոտի տխրահռչակ կոնվենցիայի վավերացման իրողությունը: Թե արդյոք ՀՅԴ-ն կբավարարվի միայն այդ հայտարարությամբ, թե պատրաստվում է կոնվենցիայի դեմ պայքարել, օրինակ, ցույցերի տեսքով, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ԼԻԼԻԹ  ԳԱԼՍՏՅԱՆԻՑ:

Ո՞վ է մեղավոր եւ ի՞նչ անել. Լիլիթ Գալստյան

Առանց հանրային քննարկումների, խորհրդարանն արդեն  վավերացրել է կոնվենցիան: Ըստ էության, պայքարի դաշտ գրեթե չի մնացել: Ի դեպ, մենք չունենք  երեխաների դեմ սեռական շահագործման եւ բռնության պայքարի հայեցակարգ: Թերեւս, այս հայեցակարգի մշակման եւ կրթական ծրագրերի որդեգրման ու մշակման փուլում մեր մոտեցումները հրապարակենքԲայց նրանք քաղաքական խլությամբ են տառապում, եւ եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի օտարածին օրակարգեր սպասարկելու իր ամբարտվան կեցվածքը, անսխալականության բարդույթն ու երկխոսության մերԺումը, դժվարանում եմ  ասել, թե ինչ քայլեր կորդեգրենք::

Ո՞րն է դավաճանությունը

Արտակարգ դրությունից հետո` փողոցային քաղաքական պայքարի որեւէ օրակարգ ՀՅԴ-ն ունի՞:

Պայքարի բոլոր միջոցները, որոնք չեն թուլացնի մեր պետականությանը, մեզ համար որդեգրելի են: Ընթացքը ցույց կտա, այսօր գոնե մեր գնահատումները հստակ են© այս իշխանությունները տապալել են Հայաստանի հակաճգնաժամային կառավարումը եւ ունակ չեն դիմագրավելու Հայոց պետականության մարտահրավերները: Մեզ համար ամենացավալի գնահատականն այն է, որ այսօր մեր պետականության ազգային բաղադրիչի նկատմամբ լրջագույն արշավանք է կազմակերպված, եւ այս առումով հիմնավոր անհանգստություն ունենք:

Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА