o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդիկ դուրս են գալու փողոց եւ չեն համակերպվելու այս ամենի հետ. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

26.05.2020 22:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Մարդիկ դուրս են գալու փողոց եւ չեն համակերպվելու այս ամենի հետ. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը շարունակում է պահանջել, որպեսզի Լանզարոտեի տխրահռչակ կոնվենցիան վավերացրած Ազգային ժողովը լուծարվի, եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

Ի տարբերություն Ձեզ, պարո՛ն Փաշինյան, ես իմ մտքերն արտահայտելիս ստորագրում եմ. Հայկ Մամիւանյան

«ԵԹԵ ՈՒԶԵՆԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ, ՄԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՕՐԻՑ 30 ՕՐ ՀԵՏՈ ԿԼԻՆԵՆՔ ԱՅՆՏԵՂ»

– Պարոն Չախալյան, երբ «ԿԱՄՔ»-ը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք էր իրականացնում, հազարավոր մարդիկ միացան: Լանզարոտեի կոնվենցիան, ըստ էության, իր վտանգավորությամբ ոչնչով չի զիջում Ստամբուլյան կոնվենցիային, մանավանդ որ այս դեպքում թիրախում երեխաներն են: Ո՞ւր են այն մարդիկ, որոնք ստորագրում էին եւ վստահեցնում, որ պայքարելու են նման ապազգային երեւույթների դեմ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

Հազարավոր ստորագրողներն իրենց տեղում են եւ ոչ մի տեղ չեն գնացել: Ուղղակի, «ԿԱՄՔ»-ը դեռեւս փողոց դուրս գալու կոչով հանդես չի եկել: Մենք հայտարարել ենք, որ արտակարգ դրության ավարտից հետո սկսելու ենք պայքարը, եւ ժողովուրդը միանշանակ դուրս կգա փողոց: Ավելի քան երբեք վստահ եմ, որ ժողովուրդը չի հանդուրժելու, եւ այս Ազգային ժողովը լուծարվելու է` հենց Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելու պատճառով: Շատ մեծ դժգոհություն կա անգամ թունդ հեղափոխականների մոտ, ովքեր հավատավոր հեղափոխական են եղել եւ պայքարել են, որպեսզի այս հեղափոխությունը կայանա ու դրա համար իրենց կյանքն են դրել: Անգամ նրանց մոտ շատ մեծ հարցական կա, թե սեփական իշխանություններն ինչո՞ւ այսպես թիկունքից հարվածեցին իրենց: Քաղաքացիներն այսօր դուրս չեն գալիս պայքարելու երկու պատճառով: Նախ` արտակարգ դրություն է, տրանսպորտ չկա, եւ երկրորդ` մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում: Քաղաքացիների մեծամասնությունը շատ դժվար կացության մեջ է, մարդիկ խնդիրների մեջ են թաղված: Այս վերջին երեք ամիսը շատ ծանր է նստել ՀՀ քաղաքացիների վրա: Իշխող ուժը գուցե պարգեւավճարների հաշվին լավ է ապրում, բայց քաղաքացիներին 26-30 հազար փոխհատուցելը ոչինչ էր:

Հայաստանում կլինի իրական հեղափոխություն. Լիլիթ Մանասերյան

Փաստորեն, «ԿԱՄՔ»-ը եւս գտնում է, որ ստեղծված իրավիճակից ելքը մի նոր իշխանափոխությո՞ւնն է:

Մարդիկ կան, որ ասում են, թե «ԿԱՄՔ»-ը ուզում է իշխանության գալ: Ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ «ԿԱՄՔ»-ը երբեւիցե իշխանության չի գալու, այն վերքաղաքական ուժ է եւ միշտ մնալու է այդպիսին: Իհարկե, ԿԱՄՔ-ականներից միգուցե մարդիկ լինեն, որ ե՛ւ Ազգային ժողով գնան, ե՛ւ կառավարության անդամ դառնան, սա ժամանակը ցույց կտա: Անշուշտ, շատ լավ կադրեր ունի այսօր «ԿԱՄՔ»-ը, որոնք կարող են տարբեր տեղերում ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Ի դեպ, անկեղծ ասում եմ` եթե մենք ուզենանք իշխանության գալ, մեր հայտարարած օրից 30 օր հետո կլինենք այնտեղ: Դրա համար էլ մեզնից վախենում են: Բայց իշխանության գալը ինքնանպատակ չէ, իշխանությունը գործիք է, միջոց, որը պետք է ծառայեցնել հզոր Հայաստանի կառուցման համար: Պարտադիր չէ «ԿԱՄՔ»-ը լինի իշխանությունում, որպեսզի կարողանանք հզոր Հայաստան կառուցել, այլ պետք է ունենալ ազգային ծրագիր մոտակա 10, 30, 50 եւ100 տարվա համար, եւ քաղաքական ուժերից, կուսակցություններից այսօր մեկը կլինի իշխանությունում, 10 տարի հետո` մյուսը, 25 տարի հետո` մեկ ուրիշը, բայց բոլորը պետք է ծառայեն այդ ծրագրի կյանքի կոչմանը:

Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից (yerkir.am)

«ԱՅՍՕՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԴՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ»

– Ո՞վ պետք է ազգային ծրագիր մշակի` այն էլ հիմա, երբ հանրությունը բաժանված է մի քանի մասերի, եթե չասենք` սեւերի ու սպիտակների:

– «ԿԱՄՔ»-ն աշխատում է այդ ծրագիրը մշակելու ուղղությամբ, բայց բոլորի ուժերով պետք է այն կյանքի կոչել, եթե իսկապես ցանկանում ենք, որ Հայաստանը  տարածաշրջանում լինի գերհզոր պետություն: Մենք հավատում ենք, որ անգամ պատերազմի մեջ գտնվելով` այն հնարավոր է: Հայաստանը կա՛մ գոյություն չի ունենալու աշխարհաքաղաքական քարտեզի վրա, կա՛մ լինելու է հզոր: Առաջին տարբերակը բացառվում է, ուրեմն` Հայաստանը պետք է լինի գերհզոր երկիր: Ու դրա համար պարտադիր չէ, որ դու իշխանությունում լինես: Անշուշտ, իշխանությունը հավելյալ գործիք է, բայց ազգային ծրագիրը պետք է օր առաջ կազմվի` բոլոր շահագրգիռ ուժերի պոտենցիալը ներդնելովՊետք է օր առաջ համահայկական կոնսենսուս ձեւավորվի, չպետք է լինի մերոնքական, ձերոնքական, նրանքական, ամեն մի հայի ռեսուրսը, ունեցած պոտենցիալը կարեւոր է ՀՀ հզորացման ծրագրի համար: Չեմ ասում, որ հանցագործներին պետք է ներել, իհարկե, պետք է պատժվեն: Բայց ի՞նչ ենք տեսնում հիմա, որ կաշառակերության դեմ պայքարելու անվան տակ եկել են իշխանության մարդիկ, ու այսօր կաշառակերությունը խեղդում է երկիրը: Չգիտեմ` Փաշինյա՞նն է մեղավոր, թե` ոչ, բայց սա փաստ է:

Նիկոլը շատ լավ գիտի, որ իր պատգամավորներն այնքան նյութապաշտ են, որ պատրաստ են հանուն իրենց միլիոնավոր պարգևավճարների հլու հնազանդ ենթարկվել Նիկոլին. Աննա Մկրտչյան

Բայց չէ՞ որ հենց Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա:

Շատ բան կարող են ասել, բայց ասելը մի բան է, իրականությունը` այլ բան: Նոր իշխանության սխալներից մեկը հենց այն է, որ կաշառակերությունն առօրյա երեւույթ է դարձել: Գուցե, Նիկոլ Փաշինյանին սխալ են զեկուցում, եւ տեղյակ չէ այդ մասին, սա այլ հարց է, բայց այսօր կաշառակերություն կա եւ գրեթե բոլոր արատավոր երեւույթները, ինչ նախկինում կար, այսօր էլ կա: Միգուցե, մի քիչ տրանսֆորմացվել է ձեւը, բայց միանշանակ կա` թե՛ անարդարությունը, թե՛ մեր ու ձեր անելը, թե՛արտոնյալներ լինելը, ինչի՞ մասին է խոսքը:

Սա արտակարգ վերջին ամիսն է, սպասվում են քաղաքական փոփոխություններ. Վահան Բաբայան

«ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԱՅՐ ԴՆԵՆ, ԵՎ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԻ»

– Օրինակ` կան քաղաքական գործիչներ, որոնք գտնում են, թե անցնցում լուծումն իրավիճակից այն կլինի, որ իշխող թիմը հենց իր ներսում գտնի Փաշինյանին վարչապետի պաշտոնում փոխարինողի: Ի՞նչ կասեք այս մասին:

Աբսուրդ է, «Իմ քայլ»-ում ո՞վ կա, որ փոխարինի: ԱԺ իշխող խմբակցության 88 պատգամավորներից կան մարդիկ, որոնք անհատականություն են, բայց մատների վրա կարելի է նրանց հաշվել, մնացածը Նիկոլ Փաշինյանի շուքի տակ են եկել իշխանության: Ի՞նչ է նշանակում իրենց մեջից փոխարինող գտնեն Փաշինյանին: Իրենք պետք է վայր դնեն մանդատները եւ գնան տուն, ու նոր ընտրություններ պետք է լինի: Տեսեք, նախկինները գոնե բալանսավորել էին, ԱԺ-ում ե՛ւ ազատականներ կային, ե՛ւ պահպանողականներ: Իսկ այս Ազգային ժողովում բոլորն ազատական են, պատկերացրեք, որ այսօր ամենապահպանողականը ԲՀԿ-ն է: Ամեն ինչ այքան հապշտապ եղավ, որ իշխող ուժն ինքն էլ անակնկալի եկավ իր հաղթանակից եւ թիմ ձեւավորեց` ամենակարեւոր բալանսավորումը բաց թողնելով: Եթե ԱԺ-ում այսօր լինեին ազգային ուժեր, պահպանողականներ, ամեն ինչ բալանսավորված կլիներ, եւ դրանից միայն կշահեր իշխանությունը: Բայց այսօր նման բան գոյություն չունի` ե՛ւ իշխող «Իմ քայլը», ե՛ւ «Լուսավոր Հայաստանը» ազատականներ են: Ընդգծեմ նաեւ, որ այնպես չէ, թե մենք ազատականությանը թշնամանքով ենք վերաբերվում: Հակառակը` ովքեր իսկապես գաղափարապես ազատական են, հարգում ենք իրենց տեսակետը: Բայց իրեն ազատական հորջորջող քաղաքական մեծամասնությունն այսօր բացարձակապես ազատականության հետ էլ կապ չունի: Այդ  գաղափարները շահարկելով` փողեր է փախցնում դրսից, եւ մի հատ էլ այդ փողերով մեր երկրին վնաս են տալիս:

«Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»․ Նիկոլ Փաշինյանը՝ ազգային արժեքների մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА