o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԿՐԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ

26.05.2020 23:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԿՐԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետեւանքներն առաջին հերթին եւ առավելապես` կրել են ռեստորանային եւ զբոսաշրջային ոլորտները, որոնք, ըստ էության, ամբողջությամբ կանգ են առել: Ոլորտի տնտեսվարողները 100 տոկոսով զրկված են եկամուտներից, բայց դրան զուգահեռ` ունեն հարկային եւ վարկային պարտավորություններ: Ունեն նաեւ իրենց բիզնեսն ու աշխատատեղերը պահպանելու խնդիր, որ հետո չկորցնեն ամեն ինչ: Եվ պատահական չէ, որ օրերս ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ճարահատյալ, չնայելով արգելքին, դուրս եկան բողոքի ակցիայիՈւրեմն ինչպես է լուծվելո՞ւ այս խնդիրը, ի՞նչ է անում կառավարությունն այս ուղղությամբ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-տաղավարում զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ հետ.

Զբոսաշրջության ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ.«Իրավունք TV»

- Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքներն առավելապես եւ ուղղակիորեն կրել է զբոսաշրջային ոլորտը: Կանգ է առել զբոսաշրջությունն ամբողջ աշխարհում, եւ ոլորտի տնտեսվարողները 100 տոկոսով զրկվել են բոլոր տեսակի եկամուտներից: Այո, Դուք շատ ճիշտ նշեցիք, բիզնեսը, սրանով հանդերձ, ունի պարտավորություններ՝ ե՛ւ հարկային ե՛ւ վարկային, որն այսօր, կարելի է ասել, ամենագլխավոր խնդիրներից է:

ՏՈՒՐԻԶՄՈՒՄ ԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓԱԿՎԵԼՈՒ ԵԶՐԻՆ ԵՆ

Մեխակ Ապրեսյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում, ինչպես նաեւ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА