o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

26.05.2020 20:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
«Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մշակութային գործիչների հետ հանդիպմանն անդրադարձել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը, մասնավորապես նշելով. «Ինչ-որ «Կիսաբաց լուսամուտներ», նման բաներ: Նոր Հայաստանում չպետք է լինի այնպիսի բան, որ մարդիկ իրենց սպիտակեղենը դորս հանեն: Մենք իհարկե որեւէ բան չենք պարտադրելու, պատրաստվում ենք խոսել հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաներին ցածրացնեն»:

Վարչապետի աշխատակազմին կհատկացվի 412 հազար դոլար և 420 հազար եվրո

Արձագանքելով Ն. Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությանը՝ «Կիսաբաց լուսամուտների» հաղորդավար ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ գրում է. «Ներողամիտ եղեք, որ Ձեզ չեմ դիմում տեսաուղերձով կամ Live (Լայվ)-ով ու ընտրում եմ գրելու տարբերակը: Պրն. վարչապետ, Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս Հայաստանում առկա բազմաթիվ սոցիալական պրոբլեմների մի մասը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։ Հորդորում եմ «Կիսաբաց Լուսամուտների» հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում եւ ոչ մշակութային։ Մենք մշակութային կարող ենք դառնալ Ձեր պատկերացրած սիրո, հավասարության եւ օրենքի գերակայության երկիր դառնալուց հետո միայն։ «Կիսաբաց Լուսամուտները» պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի` քաղաքացու կյանքի մասին։ Շարունակենք կատարել մեր աշխատանքն ու ծառայել մեր երկրին: Ձեզ ու մեզ հաջողություն այդ գործում»:

Որպես հետգրություն՝ Հ. Մուրադյանն ընդգծել է, որ վերջին 8 տարին Հայաստանի քաղաքացիներին իրենց ծրագրի շրջանակներում բարերարների կողմից ցուցաբերված ահռելի սոցիալական աջակցության մասին հիմա կլռի. «Այդ մասին կխոսենք Ձեր կառավարած Հայաստանի 8-րդ տարին ամփոփելուց հետո միայն»։ Այնուհետեւ հաղորդավարը շեշտել է, թե դժվարությամբ է պատկերացնում, որ, օրինակ, ՌԴ-ում Պուտինը կարող է խոսել «Пусть Говорят»-ը կամ ԱՄՆ-ում Թրամփը` «Ջերի Սպրինգերի շոուն» փակելու մասին, ապա հիշեցրել ՀՀ Սահմանադրություն 42-րդ հոդվածը՝ կարծիքի արտահայտման ազատությունը. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»։

«UWC Դիլիջանում» Նիկոլ Փաշինյանը հիշեց իր քայլարշավն ու մանկությունը

«UWC Դիլիջանում» Նիկոլ Փաշինյանը հիշեց իր քայլարշավն ու մանկությունը

Վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ այսօր մասնակցեց «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Սակայն, մինչ բուն միջացառումը կսկսվեր նախ շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ պայմաններին եւ կրթական հնարավորություններին: Գրադարանում էլ հետաքրքրվեց հայկական գրքեր առհասարակ կա՞ն եւ արդյոք ապահոված են հայկական գրքերի թարգմանությունները:

Հուշերի գրքում էլ գրեց. «Դիլիջանի միջազգային դպրոց, տեղ, որտեղ կարելի է սովորել նաեւ սովորելու նորագույն մեթոդների մասին: Սովորելը մարդու ամենահետաքրքիր զբաղմունքն է ողջ կյանքի ընթացքում, եւ սա մի հոյակապ հանգրվան է այդ ընթացքի համար: Ամենայն բարիք նոր եւ տաղանդավոր ուսանողներ Հայաստանից եւ ողջ աշխարհից»:

Բանավոր խոսքի վրա հիմնվելով՝ ոստիկանությունը չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի. Վարչապետը՝ ոստիկանապետին

Ի դեպ, դպրոցի բակում էլ անակնկալ էր սպասվում Ն. Փաշինյանին անվճար պաղապակներ բաժանող հեծանվորդն առաջարկեց վարչապետին հյուրասիրվել: Նա էլ հյուրասիրվելու փոխարեն, նախընտրեց ինքը պաղապաղակ բաժանել, հետո էլ հեծանիվ նստեց:

Իսկ դահլիճում Նիկոլ Փաշինյանին սպասում էին 104 շրջանավարտ՝ աշխարհի 63 երկրից, եւ իհարկե, հյուրերը:

Ողջունելով դպրոցի շրջանավարտներին` Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ ուրախ է  Հայաստանում նման դպրոցի առկայությամբ. «Սա ապագա Հայաստանի խորհրդանիշն է, որը լինելու է սիրո եւ համերաշխության, բարձր մակարդակի կրթություն ապահովող պետություն: Գյումրիից մեկնարկած քայլերի ընթացքում ես անցել եմ այստեղով, տխուր էի՝ տեսնելով այս վայրի եւ շրջապատող տարածքների տարբերությունը: Բայց այս պահին հասկացա, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիչների կամ նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով»:

Կառավարության ղեկավարը նաեւ հավելեց, որ երջանիկ է տեսնելու օտարերկրյա ուսանողներին Հայաստանում. «Հույս ունենք, որ դուք կպատմեք մեր երկրի պատմությունը, երբ վերադառնաք ձեր երկրներ, կպատմեք, որ մենք փոքր երկիր ենք, բայց մեծ սրտով մարդկանց երկիր ենք, ժողովրդավար եւ համերաշխ»,- դիմելով շրջանավարտներին` ասաց վարչապետը:

Ուսանողներն էլ ՀՀ վարչապետին եւ հյուրերին զարմացրեցին իրենց կոմիտասյան կատարումներով ու հուզիչ ելույթներով:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

«Բա էդ բացահայտումներն ինչի՞ համար են». Նիկոլ Փաշինյան

«Բա էդ բացահայտումներն ինչի՞ համար են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ այսօր մասնակցեց «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը, որից հետո էլ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Ն. Փաշինյանը նախ անդրադարձավ ՊԵԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմայի բացահայտմանը, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

- Պարոն վարչապետ, իրատեսական համարո՞ւմ էոր այդ գումարները հետ կբերվեն բյուջե:

- Ուրիշ տարբերակ չկա, բա էդ բացահայտումները ինչի՞ համար են։ Բայց ես հիմա ոչ մի մեկնաբանություն չեմ անի, որը կարող է մեկնաբանվել որպես նախաքննությանը ուղղորդելու փորձ։ Նախաքննությունը ընթանում է եւ կտա բոլոր հարցերի պատասխանը։ Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են, ու քննությունը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները։

- Ինչպե՞ս եք վերաբերում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման շուրջ հնչեցված քննադատությանը։ Մասնավորապես, Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը նշել էր, թե  ամենաանպատրաստ կադրը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։

- Արտակ Դավթյանը հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար է, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր եւ կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։ Այդ մտահոգություններին վերաբերվում եմ հետեւյալ կերպ, որ շտաբի պետը իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները։

Երկրներ, որոնք հայտարարել էին կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու մասին, վերադառնում են համաճարակի ամենաակտիվ փուլ. վարչապետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

Հիշո՞ւմ եք, որ ընդամենը մի քանի տարի առաջ դեռեւս ԱԺ ընդդիմադիր պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ մեծ աղմուկ էր բարձրացրել՝ նշելով, որ խախտվել է Լեզվի մասին պետական օրենքը: Նա դատապարտել էր, որ Ազգային ժողովում Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին ռուս քաղաքական վերլուծաբան, «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովի հետ մասնավոր զրույցներում հայ պատգամավորները խոսել են ռուսերեն: Եվ ուրեմն՝ այդ օրվանից շատ չանցած՝ արդեն, որպես ՀՀ վարչապետ, այսօր Նիկոլ Փաշինյանը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ ի պաշտոնե բեմից ելույթ ունենալով՝ խոսեց ո՛չ ավել, ո՛չ պակաս իր «կոտրտված» անգլերենով, ընդ որում՝ առանց համաժամանակյա հայերեն թարգմանության:

Գուցեեւ սա կարելի էր համարել տեխնիկական խնդիր, եթե խոսքը չգնար էլիտար այն դպրոցի մասին, որտեղ պայմաններն ապահոված են ամենաբարձ մակարդակով: Իսկ դպրոցի հիմնադիրներից գործարար ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ձեռքն էլ, ինչպես ժողովուրդը կասեր, «քարի տակ չէ», որ գոնե թարգամանիչ սարքերով ապահովեր դահլիճը:

Ինչեւէ, մեզ մնում է հիշեցնել «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետը, որտեղ սահմանված է, որ համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ պետք է ապահովվի ոչ հայերեն ելույթներին զուգահեռ հայերեն թարգմանությունը։ Այնպես որ, այս դրույթին հակասող ցանկացած երեւույթ կամ քայլ համարվում է հակաօրինական:

Սփյուռքի նախարարությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում է կայացրել

Սփյուռքի նախարարությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում է կայացրել

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել, այս մասին Facebook-յան իր էջում գրել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլևս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից:

Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է Արցախի համար»,-նշել է նախարարը:

Անձրևաջրերի, ջրահեռացման սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ. Ա. Գևորգյան

Անձրևաջրերի, ջրահեռացման սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ. Ա. Գևորգյան

Երևանում քիչ առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով բազմաթիվ փողոցներում անձրևաջրերի կուտակումներ են առաջացել, ջրահեռացման համակարգի առաջացրած խնդիրների համար սոցցանցերում մեղադրանքներ են հնչում Երևանի քաղաքապետարանի հասցեին: Հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին: Նրա պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երևան քաղաքում բնության մատուցած հորդառատ անձրևից հետո հերթական անգամ ապատեղեկատվական ակտիվ գրոհ է սկսվել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ անձրևաջրերի հեռացման հետ կապված, ինչին բազմիցս տրվել է հստակ պարզաբանում առ այն, որ մայրաքաղաքում անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ։ Խնդրով մտահոգ քաղաքացիները դրանում համոզվելու համար ընդամենը պետք է հպանցիկ դիտարկեն Երևանի տարեկան բյուջեն կամ տարեկան հաշվետվության ծախսային հոդվածները։ Հասկանալի է, որ մայրաքաղաքում հանդիպող ցանկացած անհարմարության համար բնակչի բողոքն ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմնին﹐սակայն այս դեպքում հայտարարում ենք, որ խնդրի կարգավորումը գտնվում է մասնագիտական կառույցի անմիջական գործառույթների շրջանակում։ Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, մշտապես աջակցում և բավարար պայմաններ է ստեղծում պատասխանատու կառույցի համար՝ անձրևաջրերի հեռացման համակարգերի բարելավման ծրագրերն իրականացնելու նպատակով»։ 

«Իրատես». Մինչև սեպ­տեմ­բեր Արայիկ Հարությունյանը կնշանակվի փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը կհեռանա

Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ. ՀՀ ԱԳ նախարար

Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանն ու Վրաստանը հարաբերություններում դինամիկ զարգացում են արձանագրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում: Այս մասին իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյակին նվիրված ընդունելությանը:

«Շնորհավորում եմ Վրաստանի ազգային տոնի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար այս կարևոր տոնակատարությանը, որի առիթն ընձեռվել է մեկ դար առաջ, երբ վրաց ժողովուրդը անկախության նվիրական գաղափարը կյանքի կոչելու և նորագույն պատմությունը կերտելու բացառիկ հնարավորություն ստացավ»,-ասաց նախարարը:

«Հայֆիլմը» աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնեն գրավ պարտքերը տալու համար». ռեժիսոր. Տեսանյութ

«Հայֆիլմը» աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնեն գրավ պարտքերը տալու համար». ռեժիսոր. Տեսանյութ

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆՆ ահազանգում է, որ հայկական կինոժառանգությունն այս պահին գտնվում է վատ վիճակում , այդ ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ է պետականացնել «Հայֆիլմ» կինոստուդիան, ստեղծել անկախ ֆոնդ եւ աշխատանքեր տանել, որպեսզի կինոստուդիան փրկվի ոչնչացումից: Նախաձեռնության ղեկավարը տեղեկացրեց, որ «Հայֆիլմը» պետականացնելու համար սկսել են  ստորագրահավաք, մոտ 20 հազար ստորագրություն հավաքելուց հետո այն կփոխանցեն կառավարությանը, ՀՀ մշակույթի նախարարությանը, որպեսզի վերջիններս քայլեր ձեռնարկեն կինոստուդիան փրկելու համար. «Այն բոլոր մարդիկ, որոնք մեզ խորհուրդներ են տալիս, թե պետք չէ գնալ այդ քայլին, բոլորին մեկ բան կասեմ` «Հայֆիլմը» աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնեն գրավ պարտքերը տալու համար: «Հայֆիլմը» հայ ժողովրդի ընտանեկան հարստությունն է: Այն վերնիսաժի կուժ չէ, որ դնեն վաճառքի»,-նշեց Հ. Բաբայանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս մասին բաց նամակ են գրել մշակույթի նախարարությանը, սակայն պատասխան չեն ստացել
Նախաձեռնության համակարգող, սցենարիստ ՀԱՅԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ էլ նշեց, որ իրենց նախաձեռնության առջեւ դրված է գերխնդիրների լուծում: Ըստ նրա  «Հայֆիլմ» կինոստուդիայի աշխատանքներով շահագրգռված են շատ քչերը.«Ստացվում է, որ մենք իրականցնում ենք առաքելություն, այլ ոչ թե նախաձեռնություն: «Հայֆիլմը» պետք է գործի` երկու կարծիք չի կարող լինել: Այն պետք է լինի ազգային բրենդ եւ շարունակի իր գործունեությունը, այնպես ինչպես օրինակ «Մոսֆիլմը»»,-նշեց սցենարիստը:
 

Ճոյտն իրեն պատկերացնում է միայն պատգամավորի կարգավիճակով. «Ժամանակ»

26.05.2018 00:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ճոյտն իրեն պատկերացնում է միայն պատգամավորի կարգավիճակով. «Ժամանակ»

«ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը չի ցանկանում մարզպետ կամ քաղաքապետ դառնա. «Քաղաքականության մեջ ես ինձ պատկերացնում եմ միայն պատգամավորի կարգավիճակով։ Շատ լավ եղավ, որ հեղափոխություն իրականացավ, նոր քաղաքական թիմ եկավ, բայց Էջմիածինը դեռ մնացել է նույն կարգավիճակում։ Լավ կլինի, որ այդ հեղափոխությունը հասնի նաև մեր քաղաք, քանի որ տարիներ շարունակ ոտնահարվել են մարդկանց իրավունքները, տարիներ շարունակ քաղաքի բյուջեն թալանվել է, լծակները Մանվելենք օգտագործել են բացառապես իրենց ընտանիքի համար»,-«Ժամանակ»-ի հետ զրույցոմ նշել է Հակոբյանը: 

Ոստիկանությունը հանել տվեց Ռուսաստանի դրոշը. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА