o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր պայքարը շարունակվում է, մեկ կամքն անկոտրում է. Արթուր Ալեքսանյանն ազատության մեջ է

27.05.2020 03:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Մեր պայքարը շարունակվում է, մեկ կամքն անկոտրում է. Արթուր Ալեքսանյանն ազատության մեջ է

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր տեղի ունեցավ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի կալանքի հետ կապված պաշտպանական կողմի բողոքի քննությունը: Ինչպես տեղեկացնում է Ալեքսանյանի փաստաբան ԷՄԻՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ. «Դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ՝ «հեծանիվի գործով» իմ եւ փաստաբան Կարեն Մեժլումյանի կալանավորված պաշտպանյալն ազատ արձակվեց հիմնավոր կասկածի եւ հիմքերի բացակայությամբ»:

Ոչ միայն ՍԴ-ում, այլեւ ամբողջ ՀՀ-ում առաջացել է սահմանադրական ճգնաժամ. Վահե Գրիգորյան (Տեսանյութ)

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ նշել է. «Ուրախությամբ տեղեկացա, որ 14 օր ապօրինի անազատության մեջ պահվելուց հետո, վերաքննիչ դատարանի որոշմամբ, կալանքից ազատվել է «հեծանիվի» գործով կալանավորված Արթուր Ալեքսանյանը։ Վատն այն է, որ մեր շատ ու շատ քաղաքացիներ չեն էլ պատկերացնում՝ որքան կարեւոր ու դժվար նվաճված արժեք է անկախ, բանիմաց դատարանը։ Լավն այն է, որ մենք իսկապես ունենք անկախ, բանիմաց բազմաթիվ դատավորներ։ Հուսով եմ՝ այս խայտառակ գործը դատարան չեք տանի։ Ամոթ է»։

Ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերով իր աջակիցներին ողջունել է արդեն ազատության մեջ գտնվող ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Նա մասնավորապես շեշտել է. «Մեր ընդհանուր ընկերների ջանքերով ազատվեցի կալանքից, մեր պայքարը շարունակվում է, մեկ կամքը անկոտրում է: Կամք, համախմբում, հաղթանակ»:

Հիշեցնենք, որ Ա. Ալեքսանյանն արդեն 14 օր է, ինչ անազատության մեջ էր գտնվում: Մայիսի 12-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա Ա. Ալեքսանյանը դատախազի ցուցումով ձերբակալվել էր, իսկ մայիսի 14-ին դատարանի որոշմամբ՝ կալանավորվել երկու ամսով: Ա. Ալեքսանյանին մեղադրում են ո՛չ ավել, ո՛չ պակաս հեծանիվով Ն. Բաղդասարյանի դեմ վրաերթի փորձ կատարելու մեջ: Իսկ ամբողջ նախապատմությունն այն էր, որ Ալեքսանյանը «ԿԱՄՔ» նախաձեռնության այլ անդամների հետ այդ օրը ակցիա էր իրականացրել Լանզարոտեի տխրահռչակ կոնվենցիայի վավերացման դեմ, որին կողմ քվեարկողների թվում էր նաեւ իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը եւ արժանացել էր ԿԱՄՔ-ականների ամոթանքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА