o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱՔԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ԳՐՈՀԻ

27.05.2020 20:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՏԱՔԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄ ԳՐՈՀԻ

Երեկ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ: Բնականաբար, չէր մոռացել հիշել «Հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր փոխադարձ խորին հարգանքի եւ բարեկամության մասին»` անցնելով այս տարօրինակ մտքին. «Հավաստիացնում եմ, որ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետեւում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին»:

Երկրաշարժ Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Տավուշի եւ Լոռու մարզերում

 

ՎՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Այստեղ, իհարկե, մեկ պարզ հարց է ծագում՝ Նիկոլի նախարար Արսեն Թորոսյանն է՞լ է ուրախությամբ հետեւում «Վրաստանի բոլոր հաջողություններին», այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի: Չէ, երեւի Թորոսյանի մոտ ավելի գերիշխող է նախանձը, հակառակ դեպքում հազիվ թե փորձեր Վրաստանում օրական հազիվ 1-2 հայտնաբերած վարակակրի ֆոնին Հայաստանում մի քանի հարյուր վարակակրի փաստը, այսինքն՝ կատաստրոֆիկ կերպով հետ ընկնելու սեփական մասնագիտական ապաշնորհությունը կապել վրացիների հետ, թե` գիտեք, նրանց թվերը կեղծ են: Ու ինչքան էլ, որ դրանից հետո, պետությանը խայտառակելով, ներողություն խնդրեց, բան չի փոխում: Իրականությունն այն է, որ Թորոսյանը Նիկոլի կողմից մի հասարակ նկատողություն անգամ չստացավ: Դրանից հետո էլ որեւէ վրացի կհավատա, թե Նիկոլն անկեղծ էր՝ վրացական հաջողություններով ուրախանալու մասին խոսելովԱռավել եւս, որ հայ-վրացական հարաբերությունների տակ դրած ականի վերածված հերթական լուրը, որն ի հայտ եկավ այս օրերին, այդպես էլ որեւէ կերպ նիկոլյան վերնախավի կողմից չի մեկնաբանվել: Խոսքը «Մաքսանենգ ծխախոտ» անվամբ սերիալի վերածվող պատմության երրորդ սերիայի մասին է, որի սյուժեն, այս անգամ չբավարարվելով միայն ՌԴ-ով, հասավ նաեւ Աբխազիային եւ Վրաստանին: Հիշեցնենք, ըստ հրապարակային լուրերի, ծխախոտը պաշտոնապես տարել են «Աբխազիա, Վրաստան», սակայն ՌԴ-ով՝ Սոչիով: Այսինքն, եթե չհայտնաբերվեր, կմտներ Աբխազիա, սակայն առանց վրացական մաքսատան: Միեւնույն ժամանակ, ռուսները եւ աբխազները հաստատ հարցեր կունենան. «Նշանակում է, որ պաշտոնապես Աբխազիան համարում եք Վրաստա՞ն»:

«ԱՐԴՅՈՔ ԱԼԻԵՎՆ ԻՐ ԽՈՍՔՈՎ ՉԻ ԽՓՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՅԼ ՏԵՂԻՆ»

Այն, որ դա խոստանում էր խոշոր միջպետական սկանդալ, ի սկզբանե էլ ենթադրելի էր: Եվ ահա, վրացական լրատվական աղբյուրները վերջին օրերին սկսեցին աղմուկ բարձրացնել` բնականաբար, հարվածն ուղղելով սեփական կառավարությանը՝ ինչպե՞ս է վրացական կառավարությունը գնահատում նման փաստը: Աբխազական ծխախոտի թեման լրատվական դաշտում է, չկան պաշտոնական փաստեր, եւ վրացական կառավարությունն էլ, ձեռքի տակ չունենալով նման հիմքեր, դեռ հնարավորություն չունի պաշտոնական պատասխան պահանջել հայաստանյան իշխանություններից: Սակայն դա կարող է նույնիսկ ավելի վատ լինել: Նկատի ունենք, որ հրապարակային ճնշումները վրացական կառավարության նկատմամբ, ըստ ամենայնի, դեռ միայն կսրվեն: Այդ դեպքում արդեն պաշտոնական Թբիլիսին, եթե անգամ չունենա Նիկոլից պարզաբանումներ պահանջելու համար բավարար փաստեր, կարող է ոչ պաշտոնական  մեխանիզմներով պատասխան տալ: Իսկ նման հնարավորությունների պակաս Թբիլիսին չունի` հաշվի առնելով միայն, որ հայաստանյան բոլոր հիմնական կոմունիկացիաները հենց իր ձեռքի տակով է անցնում: Իսկ հայաստանյան սրվող կորոնավիրուսային իրավիճակը, վրացական հաջողությունների ֆոնին լավ առիթ է Վրաստանով հայկական  բեռնափոխադրումների հետ կապված տարբեր պայման-պահանջներ առաջ քաշելու համար: Գումարած քաղաքական հնարավորությունները: ՌԴ-ով Աբխազիա ապրանք տեղափոխելու փորձը, առավել եւս, երբ դա հնչեղություն է ստացել եւ Թբիլիսիի համար դարձել հեղինակության խնդիր: Վրացիները, որ մինչ այս փորձել են հնարավորինս չեզոք դիրք զբաղեցնել` Արցախի հետ կապված, նաեւ այս հարթությունում պատասխանելու հնարավորություն ունեն:

ՆԻԿՈԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

 

ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նրա համար ծխախոտի, դրան գումարած՝ ադամանդի, ոսկու եւ տարբեր այլ կոնտրաբանդային թեմաներն արդեն էական որակ չեն էլ փոխում. հայաստանյան գործող իշխանությունների հետ  խնդիրներն այնքան շատ են եւ որոշ դեպքերում` այնքան լուրջ, որ նման կոնտրաբանդաները ոչ թե հանկարծակի ծագած խնդիր են, այլ՝ հետեւանք: Ավելի ճիշտ` Նիկոլին ուղղված հարվածային գործիքներ: Ընդ որում, կոնտրաբանդաները հրապարակային այդ հարվածների միայն փոքր մասն են: Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս ռուսական աղբյուրները մեկը մյուսի ետեւից նորանոր հարվածներ են հասցնում, այդ թվում՝ ուղղակիորեն Նիկոլին ուղղված եւ քաղաքական բնույթի: Օրինակ` Փաշինյանների հասցեին ռուսական աղբյուրները, ընդ որում, վկայակոչելով նաեւ եվրոպացիներին, մեղադրանքներ հնչեցրին՝ Հայաստանից 1.5 միլիարդ եվրո դուրս բերելու եւ տարբեր երկրներում գույք ու բիզնեսներ ձեռք բերելու միջոցով «լվանալու» բաց մեղադրանքներ հնչեցրին, որոնք այդպես էլ մնացին անպատասխան: Իսկ այս ամենի բացատրությունը մի շարք դեպքերում տեսնում ենք քաղաքական դաշտում: Օրինակ` «Inforuss.info»-ի գնահատմամբ. «Վարչապետի ներքաղաքական դիրքերը թուլանում են, ընդ որում այդ գործընթացն ուղղակիորեն կապված է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործընթացի հետ: Եթե Մոսկվան եղբայրական հարաբերություններ է կառուցում Հայաստանի հետ, ապա ԱՄՆ դրածոն պարզապես ռուսատյացությունը փոխարինել է հանրային ելույթներում սիրալիրությամբ՝ փորձելով թաքցնել երկրում եւ իշխանության մեջ լարվածության աճը: Փաշինյանին հեշտ չէ, քանի որ մարդկանց սոցիալական վիճակը շատ լավ է զգում: Իշխանության եւ հասարակության միջեւ դիմակայությունն աճում է: Կորոնավիրուսային վարակը նույնպես հաղթահարել չեն կարողացել: Ընդդիմությունն ուժ է հավաքում՝ բացահայտելով իշխանության ստվերային գործողություններն ու պայմանավորվածությունները: Իսկ Ռուսաստանը նայում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ չցանկանալով համակերպվել նոր հեղափոխական իշխանությունների հետ...»:

Վրաստանում կարանտինը վճարովի կլինի արտերկրից ժամանած գործարարների համար

Մի խոսքով, ինչքան էլ, որ երեկ Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի տեսակոնֆերանսում հերթական անգամ հայտարարեց, թե՝ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները «մենք որպես դաշնակցային ենք գնահատում, դրանք հենց այդպիսին են: Սա վերաբերում է նաեւ ՀԱՊԿ շրջանակներում հարաբերություններին եւ մեր երկկողմ հարաբերություններին», սակայն ռուսական լրատվական աղբյուրներում Նիկոլը մինչեւ իսկ «հայկական Սահակաշվիլի» է համարվում. որի նպատակը «ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու եւ պրոկրեմլյան կուրսի փոփոխության գործընթացն է»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

Եվ դրան զուգահեռ հնչող չթաքցվող սպառնալիքները եւս շատ բան են ակնարկում. «Ինչ է սպասվում ապագայում կովկասյան փոքր հանրապետությանն առանց Մոսկվայի աջակցության, հաստատ ոչ մի լավ բան... Փաշինյանը պետք է հիշեր, որ իր հարեւանները Թուրքիան են Ադրբեջանի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ մի տեղ չի կորել: Ռուսաստանը կարող է հեռանալ տարածաշրջանից, իսկ հետո ի՞նչ, որքան է գոյատեւում հպարտ Հայաստանը...»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Ասել, թե ռուսական կայքերն էլ բան ու գործ չունեն, մնում է զբաղվել Նիկոլով, նրա կողմից 1.5 միլիարդ հանել-չհանելով, Հայաստանի ապագայով, միամտություն կլիներ: Այսինքն, պարզ է, որ խոսքը մասշտաբային եւ բազմակողմանի գրոհի մասին է: Այդ թվում` մինչեւ իսկ Նիկոլին աջակցող ռուսահայ գործարարներին հարվածի տակ առնելու միջոցով: Եվ դա հասկանալի է. Նիկոլը երկու տարի փորձեց Մոսկվային համոզել, թե «մեր հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական ոչինչ չկա»: Բայց դե ինչքան պետք է այդպես  ասես, այն էլ՝ նման իշխանական շրջապատ պահելով եւ տիպիկ արեւմտամետության այլ դրսեւորումներով: Այս պահը մի օր պետք է գար եւ ահա եկել է: Մնում է միայն տեսնել, թե այդ բոլոր հարվածներին ի վերջո ի՞նչ կերպ է Նիկոլը պատասխանելուԲայց որ առանց այդ էլ  լարված այս իրավիճակում հաջողացրին նաեւ  վրացիների հետ սուր հակասության մեջ մտնել, այ դա արդեն պարզ խոսում է ադեկտվատության պակասի եւ նյարդային քայլերի մասին:

Նիկոլին թվում էր, թե նա է օգտագործում Լուկաշենկոյին, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը. Արմեն Աշոտյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА