o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թատրոնի նախկին տնօրենը ինքնամեկուսացել է

27.05.2020 19:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թատրոնի նախկին տնօրենը ինքնամեկուսացել է

Կորոնավիրուսի հետեւանքով աշխարհի տարբեր անկյուններում հարկադրված ամիսներ շարունակ մնալուց հետո վերջին օրերին հայաստանյան դեսպանությունների միջոցով որոշ հայերի հաջողվում է Հայաստան վերադառնալ` հատուկ չվերթով: Սակայն, ըստ ՀՀ պարետի վերջին հրամանի, արդեն Հայաստան ժամանողները, ոչ թե պետք է մեկուսացվեն քաղաքից դուրս գտնվող հյուրանոցներում, այլ` իրենց բնակարաններում: Նման իրավիճակում է հայտնվել նաեւ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: «Իրավունքի» հետ հեռախոսազրույցում տիկին Կարապետյանը պատմեց, թե ինչպես է, ի վերջո, ամիսներ անց հաջողվել ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան, որի արդյունքում մինչեւ հունիսի 3-ը կմնա ինքնամեկուսացման ռեժիմում:

«Փաստ». «Տա Աստված, կորոնավիրուսը հաղթի». Ինչպե՞ս «հաջողացրեցինք» այսքան ընկնել

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՏԱՆՋԱՆՔՈՎ ՈՒ ՔՐՏԻՆՔՈՎ ՍՏԵՂԾԱԾ ԹԱՏՐՈՆԸ ՊԱՀԵԼ ԻՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ»

Դեռեւս փետրվար ամսին պիտի վերադառնայի Հայաստան, բայց համավարակի պատճառով  ճանապարհները փակվեցին, եւ ստիպված ամիսներ շարունակ մնացի Միացյալ Նահանգներում: Նախ, առաջին օրերին հայտարարեցին, որ տոմսեր չկան, հետո` ընդհանրապես դադարեցվեցին թռիչքները: Իսկ Հայաստանում կիսատ թողած շատ գործեր ունեի` դատական գործերից մինչեւ ծրագրված ներկայացումներ: Օրինակ` հենց «Նարեկացի» ներկայացումը, որը մեծ թափով սկսեցինք, բայց Խորեոգրաֆիայի թատրոնի հետ կապված արդեն բոլորին հայտնի խնդիրների պատճառով դադարեցվեց: Սակայն մենք էլի համառորեն աշխատում ենք մեր գործերի վրա, հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեր տանջանքով ու քրտինքով ստեղծած թատրոնը պահել իր դիրքերում:

Մեկնարկում է լրագրող ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարը. ՇՈՒՏՈՎ

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ»

Տիկին Գայանե, իսկ ինչո՞ւ էիք մեկնել ԱՄՆ:

- Նախապատրաստվում էինք ամերիկաբնակ հայ նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի ցուցահանդեսին, որը պետք է այս գարնանը տեղի ունենար Հայաստանի պետական պատկերասրահում եւ Գյումրիում: ԱՄՆ էի մեկնել` նրա աշխատանքների տեղափոխման ծրագրով, սակայն կորոնավիրուսի պատճառով մեր բոլոր ծրագրերը հետաձգվեցին, բայց ընթացքի մեջ են: Կարծում եմ` կգա օրը, որ բարձր մակարդակով կկարողանանք ամեն ինչ իրականացնել: Ամեն ինչ նախապատրաստված է, կարծում եմ` պետք է ունենանք աննախադեպ ցուցահանդես:

ՈՐԵՎԷ ՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՐՎԱԾԵԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԻՆ. ՌՈՒԲԵՆ ՍԱՍՈՒՆՑԻ

- Համաշխարհային արտակարգ դրության պայմաններում, ի վերջո, ինչպե՞ս հաջողվեց վերադառնալ:

- Դիմել էի Միացյալ Նահանգներում Հայաստանի հյուպատոսություն եւ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի անմիջական աջակցությամբ եւ հյուպատոսական համակարգի ջանքերով կարողացանք մի թռիչք գտնել` Լոս Անջելես-Ամստերդամ, Ամստերդամ-Մինսկ եւ Մինսկ-Երեւան: Ամբողջը կազմակերպել էր հյուպատոսարանը եւ բարձր մակարդակով, բացառապես որեւէ խնդիր չենք ունեցել թռիչքներին: Ընդամենը Մինսկում սպասման ժամն էր մի քիչ ավելի երկար, 6 ժամից ավելի սպասել ենք, մինչեւ հաջորդ թռիչքը, բայց բարեհաջող հասել ենք Երեւան:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 523, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 26 065 է, մահվան դեպքերինը՝ 602

- Ինքնաթիռում պարտադրում էի՞ն, որ պարտադիր դիմակ կամ ձեռնոց կրեք:

- Ոչ, չեն պարտադրել: Սնունդ չէին մատակարարում: Օրինակ` ԱՄՆ-ից գալուց նախկինի նման, որ անընդհատ մատուցում էին կամ տաք թեյ ու սուրճ էին տալիս, բացառապես չկար: Երբ մտանք ինքնաթիռ, որտեղ գիտեին, որ տեղերը վաճառված են, նստատեղերին դրված էր ջուր եւ  հետը սենդվիչ: Իսկ վայրէջքից մեկ ժամ առաջ ուտելիք տվեցին, բայց մեկանգամյա օգտագործման սպասքով: Իսկ արդեն Ամստերդամից Մինսկ եւ Մինսկից Երեւան նախկինի նման էին մատուցում` սուճն էլ տվեցին, թեյն էլ:

«Հրապարակ». Օրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում, թող կորոնավիրուսով վարակվի

- Ինքնաթիռում Հայաստանից շա՞տ մարդիկ կային:

- Հայեր կային, որ վերադառնում էին Հայաստան, հինականում տարեցներ էին, որոնք մեկնել էին ԱՄՆ բուժման նպատակով եւ ակամա մնացել էին այնտեղ ու չէին կարողացել վերադառնալ: Համենայնդեպս, Միացյալ Նահանգներից ինքնաթիռը շատ դատարկ էր, երեւի ամբողջ բոյինգում մոտ 100-120 հոգի մարդ լիներ, ինչը չէի ասի Ամստերդամից մինչեւ Մինսկ:

«ՄԻ ՔԱՆԻ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄՈՎ ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՎԻՐՈՒՍԸ ԿԿԱՆԽՎԻ»

Որտեղ է կորոնավիրուսից բուժվում Գագիկ Ծառուկյանը

Հայաստանում ովքե՞ր դիմավորեցին Ձեզ:

- Մեզ դիմավորողներին արգելեցին մեզ մոտենալ կամ անմիջական իրենց մեքենաներով տանել: «Զվարթնոց» օդանավակայանում կար ընդհանուր դիմավորող մեքենա, որով մեզ արդեն տեղափոխեցին: Նախ` մեր տվյալները վերցրին, պայմանագրեր ստորագրեցինք, որ պարտավորվում ենք ենթարկվել ՀՀ կառավարության կողմից մշակված կանոնակարգին: Մեզ իրազեկեցին ընթացակարգը եւ ուղեկցող մեքենայով յուրաքանչյուրիս տարան մինչեւ համապատասխան վայր, որտեղ ինքնամեկուսացվել ենք:

Արծվիկ Մինասյանը վարակվել է կորոնավիրուսով

- Այսինքն, ինքնամեկուսացվել եք հյուրանոցո՞ւմ, թե` Ձեր տանը:

- Ոչ, հյուրանոցում չենք, ամեն մեկն իր տան հասցեում է ինքնամեկուսացել:

- Որքա՞ն ժամանակ է, ինչ ինքնամեկուսացված եք:

- Գրեթե մեկ շաբաթ եւ մինչեւ հունիսի 3-ը ինքնամեկուսացման մեջ պիտի լինեմ: Դրանից հետո արդեն կանցնեմ իմ ակտիվ գործունեությանը:

- Ինչպե՞ս է անցնում ինքնամեկուսացումը, պատկան մարմինները այցելո՞ւմ են Ձեզ:

Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

- Այո, ես կցված եմ 4-րդ պոլիկլինիկային` բժշկուհի Հակոբյանին եւ մեր տարածաշրջանային ոստիկանին, նրանք օրվա ընթացքում, տարբեր ժամերի այցելում են ինձ, հարցնում են իմ որպիսությունը, տեսագրում են, որ ամեն ինչ նորմալ է ինձ հետ, հիվանդ չեմ, բողոք չունեմ, եւ գնում են:

- Այսինքն` Ձեր ինքնազգացողությունը լավ է:

- Այո, շատ լավ է, ես բացառապես կարիքը չունեմ ինքնամեկուսացման, բայց, քանի որ պայման է, ենթարկվում ենք: Չգիտեմ, թե դա որքանով է նպաստելու վիրուսի տարածմանը կամ չտարածմանը, չեմ կարծում, որ դա էականորեն մի բան կփոխի, որովհետեւ տեսնում եմ, որ մարդիկ դրսում հանգիստ շրջում են, սրճարան են գնում, խանութ են մտնում եւ այլ վայրեր գնում, եւ այդ մի քանի հոգու ինքնամեկուսացումով չեմ կարծում, որ վիրուսը կկանխվի կամ չի կանխվի:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով

- Իսկ վիրուսի ստուգման թեստ հանձնել ե՞ք:

- Հայաստանում չթեստավորեցին, պատճառաբանելով, որ ինկուբացիոն շրջանը 14 օր է տեւում, եւ վերջին օրը կանեն, որ տեսնեն` ունեցե՞լ եմ, թե` ոչ: Բայց ԱՄՆ-ում առիթ ունեցա բժշկի մոտ գնալու, համենայնդպես, արյան թեստ էլ եմ տվել, բոլոր թեստերն արել եմ ԱՄՆ-ից դուրս գալուց առաջ եւ որեւէ խնդիր կամ վիրուս չեմ ունեցել:

Կորոնավիրուսի դեմ բուժվող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

«ԱՄՆ-ՈՒՄ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՉԿԱՆ»

Տիկին Գայանե, իսկ ԱՄՆ-ում ինչպե՞ս էին պայքարում վիրուսի դեմ:

- ԱՄՆ-ում ինքնամեկուսացման կանոններ չկան: Սկսենք նրանից, որ անձամբ ինքը` նախագահը Թրամփը, չի ընդունում վիրուսի առկայությունը, սակայն կառավարությունը պնդում է, որ վիրուսը կա, եւ պետք է շարունակական հետեւողական լինեն: Բայց խիստ արգելանքներ չկան, ասենք, դիմակներով կենցաղային վայրեր կամ խանութներ մտնելու պարտադիր պայման չկա: Պարզապես ինչ-որ հիմնարկներ, որոնց գործունեությունն անհրաժեշտ է, եւ կարողանում են ապահովել այդ սոցիալական տարածությունը, աշխատում են, իսկ մյուսները` օնլայն տարբերակով են աշխատում: Գրեթե նույնն են արգելքները, ուղղակի ոչ ձեւական բաներ, որոնք ես տեսնում եմ Հայաստանում, ԱՄՆ-ում չկան: Խանութներում տասը-տասը հոգով են մտնում հերթով, դուրս եկողից հետո մյուսն է մտնում, հերթ են պահպանում, բայց ոչ իրար վրա լցված: Այդ հերթերը տեսնելով` ակամայից հիշեցի Սովետական Միության ժամանակաշրջանում խանութների հերթերը: Գալուս վերջին օրերին արդեն մարդկանց եռուզեռ էր նկատվում: Ամստերդամում էլ առանձնապես խիստ վիճակ չէր, օդանավակայանում ամեն ինչ բաց էր, ընդհուպ սրճարաններն էլ: Իսկ Միացյալ Նահանգներում փակ էր` խանութ, Դյութի ֆրի, սրճարան: Մինսկում էլ էր բաց, նույնիսկ ո՛չ դիմակ էին կրում, ո՛չ սոցիալական հեռավորություն էին պահպանում, մարդիկ իրար վրա լցված: Համենայնդեպս, պիտի զգուշավորություն լինի, ինչպես օրինակ գրիպի ժամանակ էլ մարդիկ կային, որ զգուշանում էին ու չէին շփվում վիրուսակիր մարդկանց հետ: Առողջությունը պահպանելու կամ վիրուսը չտարածելու, թեկուզ հիվանդին չվարակելու այդ կուլտուրան մարդ ներքուստ պիտի ունենա, որքան էլ արգելափակումները շատ լինեն, կարծում եմ` այնքան հակասող բաներն ավելի շատ կլինեն:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ՄԱՀՎԱՆ ԱՌԵՎՏՈՒՐ»

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА