o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր իրավապահ համակարգը լծվել է շոու միջավայր ապահովվելու գործընթացին, ինչը ցավալի է եւ անընդունելի. Փաստաբան

27.05.2020 17:40 ԻՐԱՎՈՒՆՔ
 Այսօր իրավապահ համակարգը լծվել է շոու միջավայր ապահովվելու գործընթացին, ինչը ցավալի է եւ անընդունելի. Փաստաբան

«Վերջին զարգացումները, (որոնք քիչ չեն. Ե.Վ.) ցույց տվեցին, որ իրավապահ համակարգը բազմաթիվ քայլերով նահանջ է ապրել: Երկար տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումները, օրինակ` ոստիկանության բաժիններում բռնությունը բացառումը, հիմա, նոր թափ  ստացել: Գրեթե համատարած բնույթ է սկսել կրել ոստիկանական բաժանմունքներում բռնություն կիրառել, ամեն օր նման իրավիճակի ենք բախում»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով իրավապահ համակարգում առկա իրավիճակին, ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը, ընդգծելով.

Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ հրապարակման մասին

-Ոստիկանության ինստիտուտը վտանգված է այն առումով, որ իրավաբանությունից դուրս գործողություններ են կատարվում անհասկանալի մարդկանց ցուցումներով: Ականատես ենք լինում անհիմն ձերբակալություների, քրեական հետապնդումների շքերթների: Տպավորություն է, որ ոստիկանությունը շեղվել է իր իրական գործառույթներից:  Այսօր իրավապահ համակարգը լծվել  է շոու միջավայր ապահովվելուն գործընթացին, ինչը ցավալի է եւ անընդունելի:

Հ.Գ. Իշխանությունների` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ փաստաբանի հետ զրույցն ամբողջությամբ  կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА